Ֆրենկ Վեննես
Ֆրենկ Վեննես | |
---|---|
Մասնագիտություն | գործարար |
Ֆրենկ Էլրոյ Վեննես Կրտսեր (անգլ․՝ Frank Vennes), ամերիկացի մուլտիմիլիոնատեր և դատապարտված հանցագործ։ 1987 թվականին Ֆրենկ Էլրոյ Վեննես կրտսերը դատապարտվել է փողերի լվացման, ապօրինի հրազենի վաճառքի և կոկաինի տարածման դաշնային մեղադրանքներով։ 1990 թվականին Վեննեսը հայտարարել է կրոնական վերափոխման մասին, երբ բանտարկված է եղել, իսկ ազատ արձակվելուց հետո սկսել է ակտիվորեն մասնակցել քաղաքական կյանքին։ Վեննեսը ֆինանսական բուրգի հիմնական դրամահավաքն է եղել Թոմ Փեթերսի համար, ով դատապարտվել է Մինեսոտայում՝ 3,5 միլիարդ դոլար արժողությամբ ֆինանսական բուրգ կազմակերպելու համար[1]։ 2008 թվականին դաշնային գործակալները ներխուժել են Վեննեսի տները՝ կապված ֆինանսական բուրգի սխեմայի հետ։ 2011 թվականի հուլիսին նրան մեղադրանք է առաջադրվել արժեթղթերի խարդախության ութ, դրամական խարդախության վեց, փողերի լվացման երեք, բանկային խարդախության երեք, և փոխանցման խարդախության երկու հոդվածներով։ 2013 թվականի փետրվարի 1-ին Վեննեսն իրեն մեղավոր է ճանաչել արժեթղթերի խարդախության և փողերի լվացման մեղադրանքով, իսկ 2013 թվականի հոկտեմբերի 18-ին նա դատապարտվել է 15 տարվա դաշնային բանտարկության[2]։
1987 թվականի փողերի լվացման դատավճիռ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ներքին եկամուտների ծառայության (ՆԿԾ, անգլ․՝ Internal Revenue Service, IRS)գործակալները, որոնք հետաքննում են Հյուսիսային Դակոտայի որոշ ավտոմեքենաների դիլերների կողմից կասկածվող փողերի լվացումը, տեղեկացվել են, որ Վեննեսը՝ Հյուսիսային Դակոտա նահանգի Բիսմարկի գրավատան սեփականատերը, բազմիցս այցելել է Շվեյցարիա և կարող էր արտասահմանյան երկրներ միջոցներ փոխանցելու փորձ ունենալ[3][4]։
1986 թվականին Վեննեսին դիմել է գաղտնի ՆԿԾ գործակալը, ով ներկայացավ որպես ներդրող Չիկագոյից։ Նա գործակալից ստացել է $370,000 հաջորդ երեք ամիսների ընթացքում և փոխանցել միջոցները Շվեյցարիայի, Մեն կղզու և Բահամյան կղզիների օֆշորային հաշիվներին։ Մեկ գործարքի ժամանակ Վեննեսն անձամբ է 100 հազար դոլար է առաքել Շվեյցարիա։ Վեննեսը պնդել է, որ իր համախոհները կա՛մ գողացել են կա՛մ կորցրել են 100,000 դոլարը[4]։
Վեննեսը երեք մեղադրանքներով մեղադրվել է 1987 թվականի մայիսին։ Նա դատապարտվել է դաշնային մեղադրանքով ապօրինի հրազենի վաճառքի, փողերի լվացման և կոկաինի տարածման համար[5]։ Նա իրեն մեղավոր է ճանաչել փողերի լվացման մեղադրանքում, իսկ մյուս մեղադրանքները չի վիճարկել։ Նա դատապարտվել է հինգ տարվա դաշնային բանտարկության և երեք տարի ծառայել է Դաշնային ուղղիչ հիմնարկում[6]։
Բանտային կրոնափոխություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բանտում գտնվելու ժամանակ Վեննեսը հայտարարել է կրոնափոխ լինելու մասին։ Նա ազատ է արձակվել 1990 թվականին և ներման միջնորդություն է ներկայացրել։ Վեննեսը նաև հայց է ներկայացրել ՆԿԾ-ի դեմ՝ պնդելով, որ ինքը թակարդի զոհ է դարձել[7]։
Քաղաքական ներդրումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վեննեսը մեծ ֆինանսական ներդրում է ունեցել Մինեսոտայի նախկին նահանգապետ Թիմ Փաուլենտիի և կոնգրեսական Միշել Բահմանի քարոզարշավներում[8][9]։ 2006 թվականին նա և իր ընտանիքը եղել են Բահմանի նախընտրական արշավի գլխավոր ներդրողները։
2007 թվականին Բահմանը նամակ է ուղարկել այն ժամանակվա նախագահ Ջորջ Բուշին՝ առաջարկելով Վեննեսին ներում շնորհել իր հանցագործությունների համար։ Ավելի ուշ նա հետ է վերցրել իր նամակը այն բանից հետո, երբ Վեննեսի տունը դաշնային գործակալները ներխուժել են Փեթերս ֆինանսական բուրգի սխեմայի հետ կապված կասկածների համար[10]։
Թոմ Փեթերսի ֆինանսական բուրգի դատավճիռը
[խմբագրել | խմբագրել կոդը]2008 թվականի սեպտեմբերի 24-ին դաշնային գործակալները խուզարկել են Վեննեսի տունը Շորվուդում (Մինեսոտա նահանգում)՝ կապված Մինեսոտայի գործարար Թոմ Փեթերսի 3,5 միլիարդ դոլար արժողությամբ ֆինանսական բուրգի հետաքննության հետ[11][12][13]։ Նկուղային պահոցում գործակալները հայտնաբերել են 100 դոլարանոց թղթադրամների կույտեր, ոսկե և արծաթե մետաղադրամների դույլեր և տուփեր, թանկարժեք քարերի տուփեր, զարդերի սկուտեղներ և Rolex ժամացույցներ[11]։
2011 թվականի ապրիլին Վեննեսին մեղադրանք է առաջադրվել դաշնային դատարանում՝ Petters Company, Inc.-ում (PCI) հեջ ֆոնդի ներդրումների խարդախությամբ շուկայավարելու մեղադրանքով[14]։ Մեղադրական եզրակացության մեջ ասվում է, որ Վեննեսը 1999 թվականից մինչև 2008 թվականի սեպտեմբեր ընկած ժամանակահատվածում հարյուր միլիոնավոր դոլարների 748 գործարք է կատարել և ներդրումների և միջնորդավճարների միջոցով վաստակել է ավելի քան 140 միլիոն դոլար[15]։ 2011 թվականի հուլիսի 19-ին Վեննեսին մեղադրանք է առաջադրվել արժեթղթերի խարդախության ութ, դրամական խարդախության վեց, փողերի լվացման երեք, փոխանցման խարդախության երկու, բանկային խարդախության երեք և վարկային դիմումների վերաբերյալ կեղծ հայտարարություններ կատարելու երկու հոդվածներով[13]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Hawkins, Beth (2013 թ․ փետրվարի 4). «Frank Vennes and the Petters Ponzi scheme: a long, mysterious tale». MinnPost. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ փետրվարի 6-ին. Վերցված է 2021 թ․ փետրվարի 20-ին. «Then he began borrowing money from other Charis volunteers and members of related Christian organizations, lending it to Petters in larger and larger amounts and taking a share of the interest each time. In less than a year, he was able to lend Petters upwards of $1 million at a time.»
- ↑ U.S. Attorney's Office. «Frank Vennes Sentenced to 15 Years in Federal Prison for Lying to Investors About Petters' Ponzi Scheme». The FBI. US Government. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ մայիսի 5-ին. Վերցված է 2016 թ․ ապրիլի 18-ին.
- ↑ Tevlin, Jon (2008 թ․ հոկտեմբերի 4). «Reformed convict part of Petters probe». Star Tribune. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ հոկտեմբերի 8-ին.
- ↑ 4,0 4,1 «26 F.3d 1448: Frank E. Vennes, Jr., Plaintiff-appellant, v. an Unknown Number of Unidentified Agents of the Unitedstates of America, Defendants-appellees». United States Court of Appeals, Eighth Circuit. 1993 թ․ դեկտեմբերի 17. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ հունիսի 23-ին. Վերցված է 2011 թ․ հուլիսի 22-ին.
- ↑ Grow, Doug (2008 թ․ հոկտեմբերի 20). «Update: Fallout from Bachmann's interview prompts more funds for her foe, a censure call and a new write-in opponent». MinnPost. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ հունվարի 5-ին. Վերցված է 2011 թ․ հուլիսի 22-ին.
- ↑ Bremer, Karl (2008 թ․ հոկտեմբերի 7). «Bachmann's pardon-gate: More about her letter withdrawing pardon request for Petters associate Vennes». The Minnesota Independent. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ հոկտեմբերի 7-ին.
- ↑ «26 F.3d 1448: Frank E. Vennes, Jr., Plaintiff-appellant, v. an Unknown Number of Unidentified Agents of the Unitedstates of America, Defendants-appellees». United States Court of Appeals, Eighth Circuit. 1993 թ․ դեկտեմբերի 17. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ հունիսի 23-ին. Վերցված է 2011 թ․ հուլիսի 22-ին.
- ↑ Goldberg, Michelle (2011 թ․ ապրիլի 28). «Bachmann and Pawlenty's Ponzi Pal». The Daily Beast. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ հուլիսի 24-ին. Վերցված է 2011 թ․ հուլիսի 22-ին.
- ↑ Bremer, Karl (2008 թ․ հոկտեմբերի 7). «Bachmann's pardon-gate: More about her letter withdrawing pardon request for Petters associate Vennes». The Minnesota Independent. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ հոկտեմբերի 7-ին.
- ↑ Birkey, Andy (2008 թ․ հոկտեմբերի 6). «Bachmann withdraws pardon request that links her to unfolding Petters scandal». The Minnesota Independent. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ հուլիսի 19-ին. Վերցված է 2011 թ․ հուլիսի 22-ին.
- ↑ 11,0 11,1 Tevlin, Jon (2008 թ․ հոկտեմբերի 4). «Reformed convict part of Petters probe». Star Tribune. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ հոկտեմբերի 8-ին.
- ↑ Browning, Dan; Phelps, David (2011 թ․ ապրիլի 20). «Feds indict Petters crony Frank Vennes». Star Tribune. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ ապրիլի 27-ին. Վերցված է 2011 թ․ հուլիսի 22-ին.
- ↑ 13,0 13,1 «More Federal Charges Filed Against Frank Vennes in Petters' Ponzi Scheme». Federal Bureau of Investigation. 2011 թ․ հուլիսի 19. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 9-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 28-ին.
- ↑ «Three Florida Men Indicted for Lying to Investors About Hedge Fund's Investment with Petters». Federal Bureau of Investigation. 2011 թ․ ապրիլի 20. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 28-ին.
- ↑ «New indictment charges Petters' associate Frank Vennes with 24 counts in Ponzi scheme». The Republic. Associated Press. 2011 թ․ հուլիսի 19. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ փետրվարի 4-ին. Վերցված է 2011 թ․ հուլիսի 22-ին.