Jump to content

Օֆշորային բանկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Օֆշորային բանկային հաստատություն, բանկ օֆշորային ֆինանսական կենտրոնում, որն իրավասու է գործարքներ իրականացնել միայն այլ նմանատիպ հաստատությունների կամ օտարերկրյա ձեռնարկությունների հետ[1]։

Օֆշորային բանկային հաստատությունների տեսակները

[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարբերում են օֆշորային բանկերի հետևյալ կատեգորիաները.

Ամբողջությամբ լիցենզավորված օֆշորային բանկերը («Բ» կարգի «Անսահմանափակ» բանկեր) արտոնագիր են ստանում ընդունող երկրից՝ թույլ տալով նրանց բանկային և (կամ) վստահության գործարքներ իրականացնել ընդունող երկրի սահմաններից դուրս։ Նման բանկերին թույլատրվում է հաճախորդների հետ աշխատել այն երկրից դուրս, որտեղ նրանք գտնվում են։

Սահմանափակ լիցենզավորված օֆշորային բանկերը («Բ» կարգի «Սահմանափակ» բանկեր) լիցենզիա են ստանում, որը նման է «Բ» կարգի «Անսահմանափակ» բանկի լիցենզիայի, բացառությամբ, որ այդպիսի բանկերը կարող են աշխատել միայն իրենց արտոնագրում նշված օտարերկրյա անձանց կամ կորպորացիաների հետ։

Օֆշորային կառավարվող բանկերը («առանց անձնակազմի» բանկեր) գործում են ընդհանուր լիցենզիա ունեցող բանկի հիման վրա՝ պայմանագրային հիմունքներով, դրա և օֆշորային բանկի սեփականատիրոջ միջև։ Նման բանկ ստեղծելու համար անհրաժեշտ է համապատասխան լիցենզիա։ Բազային բանկը հովանավորվող բանկի կառավարման և գործունեության համար իրականացնում է վարչական գործառույթներ։

«Ներկայացուցչական» բանկերը կազմակերպված և լիցենզավորված են մեկ երկրում, ինչպես նաև երկրորդ երկրից ստանում են ներկայացուցչություն հիմնելու լիցենզիա։ Նրանք բացի երկրորդ երկրից կարող են բիզնեսով զբաղվել ցանկացած այլ երկրի հետ։

Բանկային վարկային հաստատություն, որին թույլատրվում է իրականացնել որոշակի բանկային գործառույթներ[2]։

Օֆշորային բանկերը, որպես կանոն, չեն վճարում հարկեր կամ վճարում են դրանք զգալիորեն ցածր տոկոսադրույքներով, քան գրանցման երկրում ռեզիդենտ բանկերը։ Սա օֆշորային բանկերի համար զգալի առավելություն է և թույլ է տալիս նրանց ավանդների դիմաց վճարել բարձր տոկոսներ։ Օֆշորային բանկերը տարեկան վճարում են գրանցման և բանկի լիցենզիայի երկարացման վճար։

Կանոնադրական կապիտալ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Օֆշորային բանկի նվազագույն վճարված կանոնադրական կապիտալը զգալիորեն ավելին է, քան սովորական օֆշորային ընկերությանը, բայց որպես կանոն, այն տասն անգամ պակաս է, քան օնշորային (դասական, ոչ օֆշորային) բանկերը։

Լիցենզիա և հաշվետվություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Օֆշորային բանկի լիցենզիաները լինում են մի քանի կատեգորիաների։ Անսահմանափակ ընդհանուր լիցենզիան օֆշորային բանկին իրավունք է տալիս ներգրավել գրեթե բոլոր տեսակի բանկային գործառնություններ ոչ ռեզիդենտներին սպասարկելիս։ Սահմանափակ լիցենզիան սահմանափակումներ է մտցնում վարկային հաստատության գործունեության որոշակի տեսակների վրա։ Օֆշորային բանկը կարող է իր աշխատանքը սկսել սահմանափակ արտոնագրով և ի վերջո, վերակազմակերպվել լիարժեք վարկային հաստատության։ Օֆշորային բանկերը մշտապես վերահսկվում են գրանցման երկրի ֆինանսական մարմինների կողմից։

Գրանցման կարգ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հեղինակություն ունեցող միջազգային խոշոր ֆինանսական հաստատությունների համար դժվար չի լինի գրանցել իրենց օֆշորային մասնաճյուղը կամ բաժինը և ստանալ բանկային գործունեության լիցենզիա։ Օֆշորային բանկերի նկատմամբ Միացյալ Նահանգների կոշտ դիրքորոշումը դիմորդների համար անհնար է դարձրել նման բանկ գրանցելը։

Օֆշորային գոտի

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Офшорный банк — Экономика и финансы — Яндекс.Словари(չաշխատող հղում)(չաշխատող հղում)
  2. «Офшорные территории и экономическая преступность». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ հունիսի 6-ին. Վերցված է 2010 թ․ մարտի 8-ին.

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Офшорные и неофшорные юрисдикции Европы, Америки, Азии, Африки И Океании. Практическое руководство по учреждению и налогообложению иностранных предприятий. НПК ВЕСТА, 2008, с.436 ISBN 978-5-98675-002-6