Ֆրեդի Քարթեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ֆրեդի Քարթեր
Ծննդյան թիվ՝հունվարի 27, 1993(1993-01-27) (31 տարեկան)
Ծննդավայր՝Պլիմուտ, Դևոն, Անգլիա, Միացյալ Թագավորություն
Քաղաքացիություն՝ Միացյալ Թագավորություն
Մասնագիտություն՝կինեմատոգրաֆ, կինոդերասան, թատրոնի դերասան, հեռուստատեսային դերասան և դերասան
IMDb։ID 7767170

Ֆրեդերիկ Ջեյմս Քարթեր (անգլ.՝ Frederick James Carter, հունվարի 27, 1993(1993-01-27), Պլիմուտ, Դևոն, Անգլիա, Միացյալ Թագավորություն), անգլիացի դերասան և ռեժիսոր։ Նա մարմնավորում է Քազ Բրեքերի դերը Նեթֆլիքսի «Ստվեր և ոսկոր» ֆենտեզի սերիալում։ 2017-2019 թվականներին նկարահանվել է Նեթֆլիքսի «Ազատ կամք» սերիալում՝ կատարելով Փին Հոթորնի դերը։

Վաղ կյանք և կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քարթերը ծնվել է Պլիմուտում և մեծացել Սոմերսեթում։ Քանի որ նրա հայրը ծառայել է բանակում[1], նա անցկացրել է իր մանկության մի մասը տեղափոխվելով տեղից տեղ։ Նրա ավագ եղբայրը դերասան Թոմ Օսթինն է, նրանք ունեն նաև միջին եղբայր[2]։ Երեքն էլ սովորել են Տոնտոնի թագավորական քոլեջում[3][4]։ Այնուհետև Քարթերը շարունակել է դերասանական ուսուցումը Օքսֆորդի դրամայի դպրոցում, որն ավարտել է 2015 թվականին[5]։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Դպրոցն ավարտելուց հետո Քարթերը Քինգսթոնում մասնակցել է ռեժիսոր Թրևոր Նանի «Վարդերի պատերազմներ» բեմադրությանը[6][7]։ Քարթերը իր դեբյուտը էկրանին կատարել է 2017 թվականին DC Comics«Հրաշք կին» ֆիլմում որպես զինվոր։ Նույն թվականին Քարթերը ստացել է իր առաջին գլխավոր դերը Նեթֆլիքսի «Ազատ կամք» սերիալում[8][9][10]։ Այնուհետև Քարթերը 2018 թվականին նկարահանվել է «Վանքը» սարսափ ֆիլմում[11]։

2019 թվականին Քարթերը գրել և նկարահանել է իր առաջին կարճամետրաժ № 89 ֆիլմը[12]։ Նա նկարահանվել է Channel 5 հեռուստաալիքի «15 օր» մինի սերիալում՝ մարմնավորելով Թոմի դերը[13][14] և Ջեյսոնի դերը ամերիկյան Pennyworth սերիալում[15]։ 2019 թվականի հոկտեմբերին հայտարարվել է, որ Քարթերը 2021 թվականին կատարելու է Նեթֆլիքսի «Ստվեր և ոսկոր» սերիալի Քազ Բրեքերի դերը[16]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Cooke, Olivia (2021). «Freddy Carter tells Olivia Cooke his journey from Somerset to Netflix». Grumpy Magazine. Վերցված է 2021 թ․ մայիսի 24-ին.
  2. Arsenault, Bridget (April 2021). «'Actors have this amazing skillset — of making things happen in spite of the worst-case circumstances'». The Rake Magazine. Վերցված է 2021 թ․ ապրիլի 9-ին.
  3. «Excited to see OQ Freddy on TV tonight!». Old Queenians. 2019 թ․ մայիսի 13. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 10-ին – via Twitter.
  4. Chaffey, Jess (2021 թ․ ապրիլի 23). «Former Queen's College student stars in Shadow and Bone on Netflix». Somerset County Gazette. Վերցված է 2021 թ․ մայիսի 24-ին.
  5. «Notable Alumni». Oxford Drama School. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 2-ին.
  6. «The Wars of the Roses: Freddy Carter as Cast Throughout». Rose Theatre Kingston. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 2-ին.
  7. Hewis, Ben (2015 թ․ հուլիսի 22). «Full company announced for The Wars of the Roses season». WhatsOnStage. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 2-ին.
  8. Ellenbogen, Rachael (2018 թ․ նոյեմբերի 13). «When Will 'Free Rein' Return? Christmas Special Airing Ahead Of Season 3». International Business Times. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 2-ին.
  9. «Free Rein: Valentine's Day». Netflix. Վերցված է 2019 թ․ հունվարի 18-ին.
  10. Cavendish, Dominic (2018 թ․ մարտի 22). «Agnes Colander review, Ustinov Studio, Theatre Royal, Bath - Trevor Nunn directs a bona fide revelation». The Telegraph. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 2-ին.
  11. Blue, Jeannie (2018 թ․ մայիսի 3). «The Convent (Movie Review)». Cryptic Rock. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 2-ին.
  12. «'No. 89' A Short Film by Freddy Carter». IndieGoGo. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 2-ին.
  13. «Freddy Carter stars in '15 Days'». Oxford School of Drama. 2019 թ․ մայիսի 25. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 2-ին.
  14. Davies, Alex (2019 թ․ մայիսի 15). «15 Days on Channel 5 cast: Who is in the cast of 15 Days?». Express. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 2-ին.
  15. Schager, Nick (2019 թ․ հուլիսի 22). «In 'Pennyworth,' Batman's Butler Transforms Into... James Bond. It's Very Weird». The Daily Beast. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 2-ին.
  16. Jones, Marcus (2019 թ․ հոկտեմբերի 2). «Netflix announces Shadow and Bone cast and fans are excited to see Ben Barnes as the Darkling». Entertainment Weekly. Արխիվացված է օրիգինալից 2023 թ․ մարտի 20-ին. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 2-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆրեդի Քարթեր» հոդվածին։