Ֆրեդի Ռինկոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Football pictogram.svg
Ֆրեդի Ռինկոն
Argentina colombia gol rincon.jpg
Անձնական տվյալներ
Քաղաքացիությունը Flag of Colombia.svg Կոլումբիա
Ծննդյան ամսաթիվ օգոստոսի 14, 1966(1966-08-14)[1][2] (55 տարեկան)
Ծննդավայր Buenaventura, Valle del Cauca Department, Կոլումբիա
Հասակ 185 սմ
Դիրք կիսապաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ ավարտել է կարիերան
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
1986-1988 Կոլումբիա Ատլետիկո Բուենավենտուրա
1988-1990 Կոլումբիա Ինդեպենդենտե Սանտա-Ֆե
1990-1993 Կոլումբիա Ամերիկա Կալի 77 (25)
1993-1994 Բրազիլիա Պալմեյրաս
1994-1995 Իտալիա Նապոլի 28 (7)
1995-1996 Իսպանիա Ռեալ Մադրիդ 14 (0)
1996-1997 Բրազիլիա Պալմեյրաս 17 (7)
1997-2000 Բրազիլիա Կոնրինտիանս 57 (5)
2000 Բրազիլիա Սանտոս 20 (1)
2001 Բրազիլիա Կրուզեյրո 16 (1)
2004 Բրազիլիա Կորինտիանս 7 (2)
Ազգային հավաքական
1990-2001 Կոլումբիա Կոլումբիա 84 (17)
Մարզչական կարիերա
2006 Բրազիլիա Իրատի
2007 Բրազիլիա Սան-Բենտու
2009 Բրազիլիա Սան-Ժոզե
2010 Բրազիլիա Ատլետիկո Մինեյրո
2011 Բրազիլիա Ֆլամենգո
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Ֆրեդի Էուսեբիո Գուստավո Ռինկոն Վալենսիա (իսպ.՝ Freddy Eusebio Gustavo Rincón Valencia, օգոստոսի 14, 1966(1966-08-14)[1][2], Buenaventura, Valle del Cauca Department, Կոլումբիա), կոլումբիացի ֆուտբոլիստ, կիսապաշտպան

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռինկոնն իր կարիերան սկսել է «Ատլետիկո Բուենավենտուրայում» 1986 թվականին: Ապա նա հանդես է եկել «Ինդեպենդենտե Սանտա Ֆե» և «Ամերիկա Կալի», որի կազմում անցկացրած առաջին տարում Ռինկոնը դարձել է Կոլումբիայի չեմպիոն, իսկ 1992 թվականին կրկնել է այդ ձեռքբերումը: 1993 թվականին Ռինկոնը տեղափոխվել է բրազիլական «Պալմեյրաս» ակումբ, որի հետ հաղթել Բրազիլիայի առաջնությունում և Պաուլիստա լիգայում: 1994 թվականի աշխարհի առաջնությունից հոտո Ռինկոնը մեկնել է Իտալիա․ այնտեղ նա միացել է «Նապոլի» ակումբին, որի կազմում անցկացրել է մեկ մրցաշրջան: 1995 թվականի ամռանը տեղափոխվել է Մադրիդի «Ռեալ» ակումբի այդ ժամանակվա մարզիչ Խորխե Վալդանոյի հրավերով: «Ռեալի» հիմնական կազմում տեղ գրավել Ռինկոնին չի հաջողվել, նա խաղացել է ոչ հաճախ և իր սխալների համար նույնիսկ ռասիստական բնույթի քննադատությունների է արժանացել մադրիդյան ակումբի երկրպագուների կողմից: Վալդանովի՝ պաշտոնից հեռացնելուց հետո Ռիոնկոնը նույնպես ստիպված է եղել հեռանալ: 1996 թվականին Ֆրեդին վերադարձել է «Պալմեյրաս» և դարձել ակումբի փլեյմեյքեր: Հետագայում նա նույն դերով հանդես է եկել «Կորինտիանս» ակումբում, որին օգնել է հաղթել Բրազիլիայի երկու առաջնություններում, Պաուլիստա լիգայում և աշխարհի ակումբային առաջնությունում: Ապա Ռինկոնը հանդես է եկել «Սանտոս», «Կրուզեյրո» և «Կորինտիանս» ակումբներում: Վերջինում էլ նա ավարտել է իր կարիերան:

Միջազգային[խմբագրել | խմբագրել կոդը]

Կոլումբիայի ազգային հավաքականում Ռիմկոնը խաղացել է 1990 թվականից մինչև 2001 թվականը՝ մասնակցելով աշխարհի երեք առաջնության և Ամերիկայի գավաթի երեք խաղարկություներում: 1980 թվականին Իտալիայում անցկացվող աշխարհի առաջնության շրջանակներում հուլիսի 16-ին անցկացված՝ առաջնության ապագա չեմպիոն Գերմանիայի դարպասը Ռինկոնի խփած գոլի շնորհիվ կոլումբիացիներն անցել են առաջնության երկրորդ փուլ: Հաջորդ առաջնության ընթացքում կոլումբիացիները պարտվել են երեք խաղերից երկուսում, սակայն այդ առաջնության որակավորման փուլում՝ 1993 թվականի սեպտեմբերի 6-ին անցկացված Արգենտինայի հավաքականի դեմ խաղում կոլումբիացիները հաղթել են 5:0 հաշվով, և խաղի առաջին գոլը խփել է Ռինկոնը:

Մարզչական[խմբագրել | խմբագրել կոդը]

2007 թվականի սկզբից Ռիկոնը գլխավորել է «Սան Բենտո» ակումբը, սակայն մի քանի անհաջող խաղերից հետո հեռացել է պաշտոնից:

Խնդիրներ օրենքի հետ[խմբագրել | խմբագրել կոդը]

2007 թվականին մարտի 10-ին Ռինկոնը ձերբակալվել է Բրազիլիայի ոստիկանության կողմից Սան Պաուլոյում գտնվող իրտանը՝ համաձայն Բրազիլիայի գերագույն դատարանի տված հրամանագրի ըստ Պանամայի դատախազության՝ Ինտերպոլի միջոցով կատարված հարցման: Ռինկոնը մեղադրվել է Պանամայում փողերի լվացման և թմրանյութերի վաճառքի համար Պաբլո Ռայոն Մոնտանոյի հետ միասին, որը ձերբակալվել էր 2006 թվականի օգոստոսին: Շուտով Ռինկոնն ազատ է արձարկվել գրավի դիմաց և չհեռանալու մասին ստորագրություն տալուց հետո, ապա մեղանդրանքները չեղարկվել են[3]:

2015 թվականի ապրիլի վերջին կրկին միջազգային հետախուզում է հայտարարվել Ռինկոնին բռնելու համար[4]:

Ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Կոլումբիայի չեմպիոն - 1990, 1992
  • Բրազիլիայի չեմպիոն - 1994, 1998, 1999
  • Սան Պաոլո նահանգի չեմպիոն - 1994, 1999
  • Աշխարհի ակումբային առաջնության չեմպիոն - 2000

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]