Ֆրեդերիկ Վինսոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ֆրեդերիկ Վինսոն
Fred m vinson.jpg
 
Կուսակցություն՝ Դեմոկրատական կուսակցություն
Կրթություն՝ Centre College?
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ, դատավոր և փաստաբան
Դավանանք մեթոդիզմ
Ծննդյան օր հունվարի 22, 1890(1890-01-22)[1][2]
Ծննդավայր Լոուրենս շրջան, Կենտուկի, ԱՄՆ
Վախճանի օր սեպտեմբերի 8, 1953(1953-09-08)[1][2] (63 տարեկանում)
Վախճանի վայր Վաշինգտոն, Կոլումբիայի շրջան, ԱՄՆ
Քաղաքացիություն Flag of the United States (1912-1959).svg ԱՄՆ
 
Ինքնագիր Fred M Vinson sig.jpg

Ֆրեդերիկ Վինսոն (անգլ.՝ Frederick Moore Vinson, հունվարի 22, 1890(1890-01-22)[1][2], Լոուրենս շրջան, Կենտուկի, ԱՄՆ - սեպտեմբերի 8, 1953(1953-09-08)[1][2], Վաշինգտոն, Կոլումբիայի շրջան, ԱՄՆ), ամերիկացի քաղաքական գործիչ, ԱՄՆ-ի 13-րդ գլխավոր դատավոր և Միացյալ Նահանգների ֆինանսների 53-րդ նախարար:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆրեդերիկը Վինսոնը ծնվել է Կենտուկի Լոուրենսի շրջանում՝ բանտի պետի ընտանիքում։ Դպրոցն ավարտելուց հետո ընդունվել Է Կենտուկիի Դենվիլ քոլեջի իրավաբանության ֆակուլտետ։ Ավարտելուց հետո որպես իրավաբան աշխատել է Լուիզա փոքրիկ քաղաքում և շուտով ընտրվել է քաղաքային դատախազ:

Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ Վինսոնը ծառայել է ԱՄՆ բանակում։ Պատերազմից հետո դարձել է Կենտուկի նահանգի 32-րդ դատական երկրամասի շրջանային դատախազը։

Իր քաղաքական գործունեությունը Վինսոնը սկսել է 1924 թվականին՝ Ներկայացուցչական պալատի ընտրություններում տարած հաղթանակով, որտեղ մինչև 1929 թվականը ներկայացրել Է Դեմոկրատական կուսակցության շահերը: 1931-1938 թվականներին Ֆրեդերիկ Վինսոնը կրկին ընտրվել է Ներկայացուցիչների պալատի անդամ, որտեղ նա սկզբում ներկայացրել է Կենտուկիի 9-րդ, իսկ 1935 թվականին՝ 8-րդ ընտրատարածքի շահերը։

1937 թվականի նոյեմբերի 26-ին նախագահ Ֆրանկլին Ռուզվելտը Վինսոնին նշանակել է Կոլումբիայի շրջանի վերաքննիչ դատարանի դատավոր։ Այդ պաշտոնը նա զբաղեցրել է մինչև 1943 թվականի մայիսի 27-ի իր հրաժարականը։ 1942 թվականի մարտի 2-ին Վինսոնը նշանակվել է ԱՄՆ-ի գլխավոր դատավորի պաշտոնում[3]։

1945 թվականի հուլիսի 23-ին նախագահ Հարի Թրումենը Ֆրեդերիկ Վինսոնին նշանակել է ԱՄՆ ֆինանսների նախարարի պաշտոնում։ Այդ պաշտոնում Վինսոնը զբաղվել է ԱՄՆ-ի ֆինանսական վիճակի կայունացմամբ և ԱՄՆ-ի առջև դաշնակից երկրների վարկերի մարմամբ: Մասնավոր ներդրումների ներգրավման համար նա քննարկման է ներկայացրել հարկերի կրճատման մասին օրինագիծը։ 1946 թվականին Վինսոնը զբաղեցրել Է ԱՄՆ-ի գերագույն դատավորի պաշտոնը[4]։

Ֆրեդերիկ Վինսոնը մահացել է 1953 թվականի սեպտեմբերի 8-ի վաղ առավոտյան սրտի կաթվածից։ Նրա մարմինն ամփոփված է Լուիզ քաղաքի Փայն Հիլ գերեզմանատանը[5]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 SNAC — 2010.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Find A Grave — 1995. — ed. size: 165000000
  3. Frederick M. Vinson (1945–1946) Արխիվացված է Հոկտեմբեր 15, 2011 Wayback Machine-ի միջոցով:
  4. Frederick Moore Vinson (1945- 1946)
  5. Frederick M. Vinson memorial at Find a Grave. See also, Christensen, George A. (1983) Here Lies the Supreme Court: Gravesites of the Justices, Yearbook Archived 2005-09-03 at the Wayback Machine. (չաշխատող հղում — պատմությունկրկնօրինակ). Supreme Court Historical Society. Christensen, George A., Here Lies the Supreme Court: Revisited, Journal of Supreme Court History, Volume 33 Issue 1, Pages 17 - 41 (19 February 2008), University of Alabama.