Jump to content

Ֆրանց Պեչաչեկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ֆրանց Պեչաչեկ
Ծնվել էհուլիսի 4, 1793(1793-07-04)[1][2][3]
Վիեննա, Հաբսբուրգի միապետություն[1]
Երկիր Ավստրիա
Մահացել էսեպտեմբերի 15, 1840(1840-09-15)[1][2] (47 տարեկան)
Կարլսրուե, Գերմանական միություն[4]
Ժանրերդասական երաժշտություն
Մասնագիտությունկոմպոզիտոր
Գործիքներջութակ
 Franz Pecháček Վիքիպահեստում

Ֆրանց Քսավեր Պեչաչեկ (գերմ.՝ Franz Xaver Pechátschek), ջութակի ավստրիացի վիրտուոզ և կոմպոզիտոր։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Երաժշտության առաջին դասերը նա ստացել է հորից՝ ջութակահար Ֆրանց Մարտին Պեհաչեկից, իսկ ավելի ուշ սովորել է Իգնազ Շուպանցիգի և Էմանուել Ալոիս Ֆորստերի մոտ[5]։ Վեց տարեկանում նա ելույթ է ունեցել կայսերական արքունիքի առջև և 1803 թվականին նա իր հոր հետ առաջին անգամ մեկնել է Պրահա, որտեղ նրան ընդունել են մեծ հաջողությամբ։

1809 - 1822 թվականներին եղել է Ան դեր Վին թատրոնի ջութակահար։ Հետագայում նա ծառայել է որպես պալատական նվագախմբի կոնցերտմայստեր Շտուտգարտում, իսկ 1826 թվականից նա ղեկավարել է Բադենի Մեծ Դքսի պալատական նվագախումբը Կարլսռուեում։

Պեչաչեկը Վիեննայում ընկերացել է Լյուդվիգ վան Բեթհովենի հետ և մի քանի անգամ կատարել նրա ստեղծագործությունները։

Բացի ջութակի և նվագախմբի համար նախատեսված պոլոնեզներից, վարիացիաներից, ռոնդոներից և պոպուրիներից, նա ստեղծել է երկու լարային քառյակներ և «Adagio et Polonaise» կլարնետի և նվագախմբի համար:

Ընտրված երաժշտական ​​ստեղծագործություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Deuxie (1822)
  • Grand Quatuor for two Violins, Viola and Violoncello, Op. 4 (1818)
  • Quatuor brillant for two Violins, Viola and Violoncello, Op. 7
  • Variations on Schubert’s German Dance D365 No. 2 Trauerwalzer, Op. 9
  • Adagio et Polonaise for Piano four-hands, Op. 14
  • First concertino for Violin with accompaniment of Orchestra, Op. 16 (1826)
  • Variations sur un theme hongrois for Violin with Orchestra or two Violins, Viola and *Violoncello, Op. 17 (1834)
  • Polonaise for Violin with Orchestra accompaniment, Op. 18 (1826)
  • Divertissement for Solo Violin with accompaniment of Orchestra or two Violins, Viola and *Violoncello, Op. 20 (1826)
  • Introduction and Brilliant Variations on a Favorite Air for Violin with accompaniment for *Pianoforte, Op. 28 (1845)

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 Wurzbach D. C. v. Pechátschek, Franz (Sohn) (գերմ.) // Biographisches Lexikon des Kaiserthums Oesterreich: enthaltend die Lebensskizzen der denkwürdigen Personen, welche seit 1750 in den österreichischen Kronländern geboren wurden oder darin gelebt und gewirkt habenWien: 1856. — Vol. 21. — S. 411.
  2. 2,0 2,1 Երաժշտություն (ֆր.)
  3. MAK (польск.)
  4. Deutsche Nationalbibliothek Record #138493693 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  5. Ch. Harten (1978). Österreichisches Biographisches Lexikon 1815–1950 (PDF). Vienna: Austrian Academy of Sciences. էջ 382. ISBN 3-7001-0187-2.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆրանց Պեչաչեկ» հոդվածին։