Ֆրանց Բոնն
Ֆրանց Բոնն գերմ.՝ Franz Bonn | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հուլիսի 18, 1830[1] |
Ծննդավայր | Մյունխեն, Բավարիայի թագավորություն |
Վախճանվել է | հուլիսի 7, 1894[1] (63 տարեկան) |
Վախճանի վայր | Ռեգենսբուրգ, Բավարիա, Գերմանական կայսրություն |
Գրական անուն | Franz von Miris[2], Franz von Münchberg[2], Freiherr von Rachwitz[2] և Schwefelmaier[2] |
Մասնագիտություն | գրող, դատավոր, քաղաքական գործիչ, բանաստեղծ-փաստաբան, բանաստեղծ և իրավաբան |
Լեզու | գերմաներեն |
Քաղաքացիություն | ![]() |
Ուշագրավ աշխատանքներ | «Վոլֆրամ» (1854) |
![]() |
Ֆրանց Բոնն (հուլիսի 18, 1830[1], Մյունխեն, Բավարիայի թագավորություն - հուլիսի 7, 1894[1], Ռեգենսբուրգ, Բավարիա, Գերմանական կայսրություն), գերմանացի իրավաբան և գրող։ Հանդես է եկել «Ֆրանց Մյունխբերգ», «Պարոն ֆոն Ռախվից» և «ֆոն Միրիս» կեղծանուներով։ 1881֊1886 թվականներին եղել է Բավարիայի խորհրդարանի պատգամավոր։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ֆրանց Բոննը ծնվել է 1830 թվականին Մյունխենում, արքայական կառավարչի և ֆինանսական աուդիտորի ընտանիքում։ Ավարտելով վարժարանը ստացել է լավ կրթություն, այնուհետև Մյուխենի իրավագիտության համալսարանում ստացել է փիլիսոփայի աստիճան։ Գերազանցությամբ ավարտել է պաշտոն զբաղեցնելու համար անցկացվող մրցույթը և Դոնաուվյորթում, Անսբախում, Բայրոյթում ծառայել որպես արքայական դատախազի օգնական[3]։
Հետագայում Բոննը դարձավ Մյունխենի Գերագույն դատարանի դատախազ։ 1880 թվականին հեռացավ պետական պաշտոնից։ Ապա ծառայության է անցնում Տուրն-ի-Տաքսիստ ազնվական տոհմի մոտ։ Մինչև մահը՝ 1894 թվականը, Բոննը եղել է տեղական դատարանի պալատի նախագահ և քաղաքացիական գործերով դատական իշխանության խորհուրդ։ 1881 թվականից նա Բավարիայի խորհրդարանի անդամ էր, սակայն 1886 թվականի հունիսի 26֊ին տեղի ունեցած հանդիպումից հետո հրաժարական է տվել։ Նա մահացել է 1894 թվականին Ռեգենսբուրգում[3]։
Ստեղծագործություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ֆրանց Բոննը իրավաբանի կարիերան համատեղել է ստեղծագործական պարապմունքների հետ, և հանդես է եկել գրական կեղծանուններով։ Նրա բանաստեղծական գործունեությունը սկսվեց 1854 թվականից՝ «Վոլֆրամ» երգիծական էպոսով։ «Բարոն ֆոն Ռախվից» կեղծանունով նա 1854 թվականին հրատարակել է «Տաք լավա» սուր երգիծական ստեղծագործությունը՝ ծաղրելով երիտասարդ գերմանացի գրողների հպարտությունն ու ունայնությունը, իսկ Ֆրանց Մյունխբերգ կեղծանունով հրատարակել է ավելի հանգիստ, լիրիկական աշխատանքներ։ 1880 թվականի «Մամոնի արքան» լայնածավալ վեպը հաջողված չէր, սակայն 1877 թվականից Բրաունի և Շնայդերի տպագրատան կողմից հրատարակված Բոննի «Ուրախ բուսաբանություն» և «Ուրախ բուսաբանություն և հանքաբանություն» հումորային գրքերի շարքը հայտնի դարձավ «ֆոն Միրիս» կեղծանունով։ Բոննը հայտնի է 1879 թվականին հրատարակված «Նիբելունգի մատանին» երգիծական ստեղծագործությամբ։
Ֆրանց Բոննի հումորային ստեղծագործությունները զետեղվել են 1892 թվականին տպագրված Fliegende Blätter ամսագրի «Von mir is’s» ժողովածուում, իսկ «Für Herz und Haus» («Սրտի և տան համար») քնարերգությունը վերահրատարակավել է մի քանի անգամ (3-րդ հրատարակվել է 1892 թվականին Ռեգենսբուրգում)։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 Czech National Authority Database
- ↑ 3,0 3,1 Hyacinth Holland. Bonn, Franz // Allgemeine Deutsche Biographie. — 1903. — Bd. 47. — S. 105-106.
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Мюнхберг»։ Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ)։ Սանկտ Պետերբուրգ։ 1890–1907
|
- Հուլիսի 18 ծնունդներ
- 1830 ծնունդներ
- Մյունխեն քաղաքում ծնվածներ
- Հուլիսի 7 մահեր
- 1894 մահեր
- Ռեգենսբուրգ քաղաքում մահացածներ
- Անձինք այբբենական կարգով
- Գրողներ այբբենական կարգով
- Գերմանացի գրողներ
- 19-րդ դարի բանաստեղծներ
- Գերմանացի իրավաբաններ
- Գերմանիայի քաղաքական գործիչներ
- Փաստաբաններ
- Կեղծանուններ
- Բանաստեղծներ այբբենական կարգով