Ֆրանցիսկ Ժոզեֆ Դյուրե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ֆրանցիսկ Ժոզեֆ Դյուրե
ֆր.՝ Francisque Duret
Duret, Francisque.jpg
Ծնվել էհոկտեմբերի 19, 1804(1804-10-19)[1][2][3][4]
ԾննդավայրՓարիզ, Ֆրանսիա
Մահացել էմայիսի 26, 1865(1865-05-26)[5][2][3] (60 տարեկանում)
Մահվան վայրՓարիզ, Ֆրանսիա[6]
ՔաղաքացիությունՖրանսիա
ԿրթությունՓարիզի Գեղեցիկ արվեստների ազգային բարձրագույն դպրոց և Հռոմի ֆրանսիական ակադեմիա[7]
ԵրկերՈղբերգություն, Կատակերգություն և Female Warrior on Horseback?
Մասնագիտությունքանդակագործ
ԱշխատավայրՓարիզի Գեղեցիկ արվեստների ազգային բարձրագույն դպրոց[5]
Ծնողներհայր՝ Ֆրանսուա-Ժոզեֆ Դյուրե[8]
Պարգևներ և
մրցանակներ
Պատվո լեգեոնի շքանշանի ասպետ Պատվավոր լեգիոնի շքանշանի սպա[5] և Հռոմեական մրցանակ
Francisque Duret Վիքիպահեստում

Ֆրանցիսկ Ժոզեֆ Դյուրե (ֆր.՝ Francisque Joseph Duret, հոկտեմբերի 19, 1804, Փարիզ, — մայիսի 26, 1865, Ֆրանսիա), ֆրանսիացի ռոմանտիկ քանդակագործ։

Կյանքը և ստեղծագործությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆ. Ժ. Դյուրեն սովորել է Ֆրանսուա Ժոզեֆ Բոզիոյ քանդակագործի մոտ։ 1823 թվականին Դյուրեն պարգևատրվել է Հռոմեական մրցանակով, նշանակալից դրամական պարգևատրությամբ, որը նրան հնարավորություն տվեց 4 տարի ապրելու Իտալիայում։ Այդ ժամանակաշրջանում Դյուրեն հաճախակի գնում է Նեապոլ, որտեղ անտիկ արձաններից պատճեններ է կատարում։ 1831 թվականին քանդակագործին շնորհվում է ոսկե մեդալ «Մերկուրի քնար ստեղծող» կոմպոզիցիայի համար։ 1833 թվականին Դյուրեն ստեղծում է «Տարանտելա պարող ձկնորսը» (այն ներկայումս գտնվում է Փարիզի Լուվրում), իսկ 1836 թվականին «Համպատրաստից սիրային երգ երգող»։ Դյուրեն կատարում է նաև Վերսալի պալատների զարդարման պատվերները, որոնց համար ստեղծում է Մոլիերի, Ժանա դե Դյունուայի և Ռեշելեի քանդակները։ Սեն Մադլեն եկեղեցու համար կերտում է Քրիստոսի և Գաբրիել հրեշտակապետի արձանները։ Ֆրանսիական թատրոնի համար՝ Կատակերգությունների և Ողբերգությունների քանդակները, ինչպես նաև Ռաշել դերասանուհու քանդակը։ 1860 թվականին վարպետը ավարտում է Սան-Միշել շատրվանը Փարիզի Սան-Միշել բուլվարի համար։ Ֆ.Ժ. Դյուրեն դասավանդել է, նա Փարիզի Գեղեցիկ արվեստների դպրոցի պրոֆեսոր է եղել։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]