Ֆրանսիշկու դուշ Սանտուշ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Football pictogram.svg
Ֆրանսիշկու դուշ Սանտուշ
Francisco dos Santos
Francisco dos Santos 1878-1930 01.pdf
Անձնական տվյալներ
Քաղաքացիությունը Flag of Portugal.svg Պորտուգալիա և Flag of Portugal (1495) alternative.svg Պորտուգալիայի թագավորություն
Ծննդյան ամսաթիվ հոկտեմբերի 22, 1878(1878-10-22)[1]
Ծննդավայր Պորտուգալիա Ռիու Դե Մորու
Մահվան ամսաթիվ հունիսի 27, 1930(1930-06-27)
Մահվան վայր Պորտուգալիա Ռիու Դե Մորու
Հասակ 160 սանտիմետր
Քաշ 55 կիլոգրամ
Դիրք կիսապաշտպան
Պատանեկան կարիերա
0000
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
1904—1906 Բենֆիկա (Լիսաբոն)
1906—1908 Լացիո
1909—1911 Սպորտինգ
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Ֆրանսիշկու դուշ Սանտուշ (պորտ.՝ Francisco dos Santos, հոկտեմբերի 22, 1878(1878-10-22)[1], Rio de Mouro, Սինտրա, Լիսաբոն, Պորտուգալիա - ապրիլի 29, 1930(1930-04-29), Rio de Mouro, Սինտրա, Լիսաբոն, Պորտուգալիա), պորտուգալացի ֆուտբոլիստ, կիսապաշտպան և մրցավար: Բացի ֆուտբոլից, աշխատել է որպես քանդակագործ և նկարիչ: Համարվում է առաջին պորտուգալացի ֆուտբոլիստը, ով հանդես է եկել արտերկրում[2]:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարկիզ Պոմբալի հուշարձանը: Ֆրանսիշկուի ամենահայտնի աշխատանքը
Մարկիզ Պոմբալի հուշարձան,Լիսաբոն

Ֆրանսիշկու դուշ Սանտուշը ծնվել է Ռիու Դե Մորու շրջանի Պայուիշ գյուղում, աղքատ կոշկակարի ընտանիքում: Երկու տարեկան հասակում նա կորցրել է իր հորը և մեծացել աղքատության մեջ: Տեղի քահանայի նախաձեռնությամբ, նա 1887 թվականին կարողացել է ընդունվել Կազա Պիա համալսարան՝ ցուցադրելով իր հմտություները նկարչության և քանդակագործության ոլորտներում: 1893 թվականին նա ընդունվել է Գեղարվեստի և արվեստի դպրոց, որտեղ նրա դաստիարակը դարձավ Ժոզե Սիմոիշ դի Ալմեյդան: Հինգ տարի սովորելուց հետո Սանտուշը գերազանցությամբ ավարտեց հաստատությունը: Միևնույն ժամանակ նա սկսեց ֆուտբոլ խաղալ, նախ Կազա Պիա թիմում, ապա «Բենֆիկա»[3] ակումբում:

1903 թվականին Ֆրանսիշկուն մեկնեց Փարիզ՝ Ֆրանսիայի գեղարվեստի և արվեստի դպրոցում սովորելու: Այնտեղ նա ստանում էր շատ փոքր թոշակ և ապրում կիսաքաղցած: Որպեսզի կարողանար գոյատևել, նա սկսում է աշխատել Շարլ Ռաուլ Վերլեի արվեստանոցում: Այնտեղ էլ նա ծանոթացել և ամուսնացել է տեղացի աղջկա՝ Նադին Դյուբոզի հետ: 1906 թվականին նա դրամաշնորհ է ստացել Վիսկոնդի դի Վալմուրից, ինչը նրան հնարավորություն տվեց ուսումը շարունակել Հռոմում: Այնտեղ նա դարձյալ ապրում էր աղքատի կարգավիճակում, ստիպված լինելով կերակրել նաև իր երեխային: Նա գումար էր աշխատում ֆրանսերենի դասեր տալով: Հռոմում դոս Սանտուշը ֆուտբոլ է խաղացել «Լացիո» ակումբում։ Նա եղել է թիմի ավագը, ինչն էլ նրան թույլ տվել դուրս գալ աղքատությունից:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]