Ֆրանսիական հիմքով կրեոլական լեզուներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Ֆրանսիական հիմքով կրեոլական լեզուներ (ֆր.՝ réoles à base lexicale française), պիջինի, կրեոլական խառը և պարզեցված լեզուներ ֆրանսիական հիմքով, որոնք առաջացել են աշխարհի տարբեր մասերում: Այդ լեզուները հիմնականում սկսեցին առաջանալ 17-րդ դարում ֆրանսիական կոյնեի հիման վրա, որը տարածված էր Փարիզում, Ֆրանսիայի ատլանտյան նավահանգիստներում և ֆրանսիական գաղութներում: Այս բարբառի վրա առաջացած լեզուն իր հետևորդներն է ունեցել Կանադայում (հիմնականում Քվեբեկում), Լուիզիանայում (լուիզիանական կրեոլյան լեզուների հետ մեկտեղ), Սեն Բարտելմում (կղզու քամուց պաշտպանված մասերում) և Ամերիկայի այլ շրջաններում[1]:

Դասակարգում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամերիկա
  • Տարատեսակներ արե առաջադիմության ցուցանիշով[2]
    • Հայիթիական կրեոլյան լեզուներ (kreyol ayisyen, créole haïtien) — Հայիթի, 10 միլիոն մարդ
    • Լուիզիանյան կրեոլյան լեզու (Kréyol La Lwizyàn, créole louisianais) — Լուիզիանա նահանգ (ԱՄՆ), մոտ է հայիթիական կրեոլին, հավանաբար ծագել է նրանից
  • Տարատեսակներ ka առաջադիմության ցուցանիշով[3]
Հնդկական օվկիանոս
  • Մասկարենյան կրեոլյան լեզու (բուրբոնյան; créole bourbonnais, créole mascarin, Bourbonnais Creole) — Հնդկական օվկիանոսի կղզիներ, ժամանակակից կամ նախկին ֆրանսիական գաղութների հավանաբար երկու լեզու[4]
    • Ռեյունոնյան բարբառ (Kréol Réyoné, créole réunionnais, Réunion Creole) — Ռեյունյոն, 600 հազար մարդ:
    • Մավրիկա-սեյշելյան բարբառ — Հնդկական օվկիանոսի մյուս բոլոր բարբառները (բացի ռեյունոնսկյանից) միավորող լեզվի պայմանական անվանումը, շուրջ 720 հազար մարդ
      • Մավրիկյան բարբառ (մորիսյեն; Morisyen, créole mauricien, Mauritian Creole) — ֆրանսալեզու Մավրիկիա, 604 հազոր մարդ:
      • Ռոդրիգեսյան բարբառ (créole rodriguais, Rodriguan Creole) — Ռոդրիգես կղզի, 40 հազար մարդ
      • Ագալեգյան բարբառ (créole agaléen, Agalega Creole) — Ագալեգա կղզի (Մավրիկիայի և Սեյշելի միջև), շուրջ 300 մարդ
      • Չագոսյան բարբառ (իլուա; Kreol Ilois, chagossien, Chagossian Creole) — չագոսները նախկինում բնակվում էին Չագոս կղզում, ներկայումս Մավրիկիայում և Սեյշելներում, շուրջ 3 հազար մարդ
      • Սեյշելյան բարբառ (սեսելվա; Seselwa, créole seychellois, Seychellois Creole) — Սեյշելյան կղզիների երեք պաշտոնական լեզուներից մեկը, 73 հազար մարդ
Հնդկաչին
  • Թայ-բոյ (Tây Bồi, Tay Boi) — պարզեցված ֆրանսերեն, որով խոսում էին (և մասսամբ խոսում էին) ֆրանսիական տների վիետնամցի ծառաները, շուրջ հազար մարդ
Խաղաղ օվկիանոս
  • Թայո (Tayo, patois de Saint-Louis, Caldoche) — Նոր Կալեդոնիա կղզու Սեն-Լուի գյուղի լեզուն

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Fournier, Robert; Wittmann, Henri (ed.). Le français des Amériques. Presses universitaires de Trois-Rivières, 1995. ISBN 2-9802307-2-3
  2. with variants ap and pe, from the koiné French progressive aspect marker àprè <après> (Henri Wittmann. 1995, «Grammaire comparée des variétés coloniales du français populaire de Paris du 17e siècle et origines du français québécois», in Fournier, Robert & Wittmann, Henri, Le français des Amériques, Trois-Rivières: Presses universitaires de Trois-Rivières, pp. 281—334.[1]
  3. from the Karipúna substrat (Henri Wittmann. 1995, «Grammaire comparée des variétés coloniales du français populaire de Paris du 17e siècle et origines du français québécois», in Fournier, Robert & Wittmann, Henri, Le français des Amériques, Trois-Rivières: Presses universitaires de Trois-Rivières, pp. 281—334.[2]
  4. with variants apre and pe, from the koiné French progressive aspect marker àprè <après> (Henri Wittmann. 1995, «Grammaire comparée des variétés coloniales du français populaire de Paris du 17e siècle et origines du français québécois», in Fournier, Robert & Wittmann, Henri, Le français des Amériques, Trois-Rivières: Presses universitaires de Trois-Rivières, pp. 281—334.[3]