Ֆրանսիական Լաոս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բնակավայր
Ֆրանսիական Լաոս
Դրոշ Զինանշան

Հիմնադրված է1893 թ.
Պաշտոնական լեզուֆրանսերեն

Ֆրանսիական Լաոս, հանդիսանում է Ֆրանսիական գաղութային կայսրության մաս հարավարևելյան Ասիայում։ Այն բաղկացած նախկին թագավորության մեծ մասից և 1893 թվականից մաս է կազմել ֆրանսիական Հնդկաչինի։ Նրան 1946 թվականին շնորհվել է ինքնավարություն Ֆրանսիական միության մեջ։ Ֆրանս-լաոսական 1853 թվականի պայմանագրով Լաոսը դարձել է Ֆրանսիական Միության անկախ անդամ[1]։ Ջենովայի կոնֆերանսում Ֆրանսիայի՝ Հնդկաչինից դուրս գալուց հետո (Հնդկաչինի Առաջին պատերազմ) Լաոսը 1954 թվականին ստացել է անկախություն։

Պրոտեկտորատի հիմնումը[խմբագրել | խմբագրել կոդը]

Կամբոջան ձեռք բերելուց հետո ֆրանսիացի հետազոտողները Էռնեստ Դուդարտա դե Լագրիի գլխավորությամբ մի քանի արշավանքներ են կատարում Մեկոնգ գետի երկայնքով, որպեսզի գտնեն հնարավոր առևտրական հարաբերությունները Ֆրանսիական Կամբոջայի և Կոչինչինի (այժմյան Հարավային Վիետնամ) տարածաշրջանի համար։ Լուանգ Պրաբանգում ստեղծվել է ֆրանսիական հյուպատոսություն, որը Վիենտյանի թագավորական նահանգների հետ մեկտեղ եղել է կախյալ թագավորությւն Սիամում (այժմյան Թաիլանդ)։ Սիամը Չուլալոնգկորն թագավորի գլխավորությամբ շուտով վախենալով, որ Ֆրանսիան ծրագրում է անեքսիայի ենթարկել Լուանգ Պրաբանգը, պայմանագիր է ստորագրում ֆրանսիացիների հետ 1886 թվականի մայիսի 7-ին, որում ճանաչվում է Սիամի ինքնավարությունը Լաոսի թագավորության ներքո[2]։

1886 թվականին Օգյուստ Պավին նշանակվում է փոխհյուպատոս Լուանգ Պրաբանգում և դառնում պատասխանատու Լաոսի տարածք ուղարկվող արշավախմբի համար, որը հնարավորության դեպքում Լաոսը պետք է դարձներ ֆրանսիական տարածք։ 1888 թվականին չինական ուժերը՝ հայտնի «սև դրոշներ» անունով, պատերազմ են հայտարարում Սիամին և նրա վասալԼուանգ Պրաբանգի նահանգին՝ ազատելով քաղաքը։ Հետո Պավին և ֆրանսիական զորքերը միջամտում են և թագավորական ընտանիքը տեղափոխում ապահով վայր։ Ֆրանսիական լրացուցիչ ուժերը Հանոյից ժամանում են ավելի ուշ, որպեսզի «սև դրոշներին» հեռացնեն Լուանգ Պրաբանգից։ Քաղաք վերադառնալուց հետո թագավոր Ոուն Քամը խնդրում է ֆրանսիացիների հովանավորությունը։ Ոուն Քամը իր խնդրանքն ուղարկում է Ֆրանսիական կառավարությանը (Փարիզ)։ 1889 թվականի մարտի 27-ին երկու երկրների միջև համաձայնություն է կայացվում՝ չնայած սիամական բողոքին[3]։ 1893 թվականին պատերազմ է սկսվում երկու երկրների միջև, որի բարձրակետը դառնում է այն, որ Ֆրանսիան չնայած Մեծ Բրիտանիային տված խոստմանը, Բանգկոկ է մտնում ռազմանավերով[4]։ Թագավորությունը ստիպված էր ճանաչել ֆրանսիական վերահսկողությունը Մեկոնգ գետի արևելյան մասում։ Պավին շարունակում էր աջակցել ֆրանսիական արշավախմբին լաոսական տարածքում և տարածքին տալիս է Լաոս անունը։ Սիամական համաձայնությունը վերջնագրին՝ զիջելու կղզիները Մեկոնգի արևելքում, Լաոսի պրոտեկտորատը պաշտոնապես հաստատվում է և վարչական կենտրոնը Լուանգ Պրաբանգից տեղափոխվում է Վիենտիան։ Սակայն Լուանգ Պրաբանգը մնում է թագավորական ընտանիքի նստավայրը, ում իշխանությունը փոխանցվում է ֆրանսիացի պաշտոնյաներին՝ ներառյալ փոխհյուպատոսությունը և և ռեզիդենտ-գեներալը[5]։ 1896 թվականի հունվարին Ֆրանսիան և Միացյալ թագավորությունը համաձայնության են գալիս ճաանաչելու Ֆրանսիական և Լաոսի և Բրիտանական Բուրմայի սահմանները։

Վարչական վերակազմավորում[խմբագրել | խմբագրել կոդը]

Տեղական Լաոսցի զինվորները Ֆրանսիական գաղութային պահակախմբում, 1900
Լուանգ Պրաբանգի շուկա 1900

1898 թվականին Լաոսը Ֆրանսիական Հնդկաչինին ամբողջովին միավորվում է։ Միավորում, որն ստեղծվել էր 1887 թվականին Կամբոջայում և Վիետնամում ֆրանսիական իշխանության կողմից։ Ավելի ուշ գաղութային կառավարությունը Վիետնամում և Լաոսում կազմավորվում է տասը շրջաններից երկուսում։ Լուանգ Պրաբանգի արքայական նստավայրը դեռևս համարվում է Լուանգ Պրաբանգ նահանգը։ Պաշտոնական կառավարիչը և թագավորական դատարանը դեռևս մնում էին, բայց հետագայում պետք է կազմված լինեին ֆրանսիացի պաշտոնյաներից։ Մնացած ինը շրջանները ուղղակիորեն կառավարվում էին Վիենտիանի ֆրանսիական կառավարության կողմից։ Յուրաքանչյուր մարզն ուներ ռեզիդենտ-մարզպետ և ռազմական պաշտոնյա։ Կառավարությանը ֆինանսավորելու համար հարկեր են ներկայացվում և պարտաադրվում բնակչությանը[6][7]։ 1902 թվականի Սիամի հետ պայմանագիրը կառավարությանը ստիպում է հանձնել նաև Մեկոնգ գետի արևմտյան մասի հողերը։ Այդ հողերն այժմ կազմում են Սենիբուլի նահանգը և Չամպասակ նահանգի արևմտյան մասը [8]։

Լաոսի և Կամբոջայի ներկա սահմանը կազմավորվում է այն ժամանակ(1904 թվականի), երբ Սիամը Մելուպրեյը (Պրեյ Վիխերի նահանգը) և Չամպասակի տարածքները զիջում է Ֆրանսիային։ Լաոսի տարածքն ընդլայնելու Ֆրանսիական ծրագրերը ավարտվում են 1907 թվականին, երբ Սիամը սկսում է համագործակցել բրիտանացիների հետ` վերահսկելու Հնդկաչինում Ֆրանսիայի ընդարձակմանը, որը, Բրիտանական կայսրության կարծիքով, ի վերջո հանգեցնելու էր Սիամի միացմանը ֆրանսիային՝ խախտելով ուժերի հավասարակշռությունը տարածաշրջանում[9]։ Ֆրանսիական վարչակազմի շրջանակներում 1904 թվականին (չնայած Կամբոջայի պատմական պահանջին), Լաոսը Շունգ Թրենգ գավառը տրամադրում է Չամպասայի թագավորական մայրաքաղաքի փոխարեն, որը ժամանակավորապես գտնվում էր Կամբոջայի վարչական կառույցում։ Բացի այդ, նախքան Սուրբ Մարդու ապստամբությունը, Կոնտումի պրովինցիան և Պլեիկուն տեղադրվում են Անամի պրոտեկտորատում ֆրանսիական հովանու ներքո։

Գաղութատիրությունը Լաոսում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆրանսիական գաղութային ճարտարապետությանը բնորոշ օրինակ (այժմ առողջապահական կենտրոն Լուանգ Պրաբանգում)

Անհաջողություն կրելով իր մեծ՝ Սիամը և Լաոսը անեքսիայի ենթարկելու ծրագրի համար՝ ֆրանսիացիները կորցնում են իրենց մեծ հետաքրքրությունը Լաոսում և հաջորդ հիսուն տարում այն փակ է մնում ֆրանսիական կայսրության համար։ Պաշտոնական կերպով Լուանգ Պրաբանգի թագավորությունը մնում է ներքին ինքնավարությունը պաշտպանող, սակայն գործնականում այն վերահսկվում է ֆրանսիացիների կողմից, իսկ Լաոսը կառավարվում է որպես գաղութ։ Սիսավանգ Վոնգ թագավորը, որը 1904 թվականինին դառնում է Պրաբանգի թագավորը, 55-ամյա թագավորության ընթացքում չափազանց հավատարիմ է մնում ֆրանսիացիներին։

Տնտեսապես ֆրանսիացիները Լաոսը չեն զարգացրել այնպիսի մասշտաբով, ինչպես որ այն զարգացել է Վիետնամում։ Շատ վիետնամցիներ են հավաքագրվում աշխատելու Լաոսի կառավարությունում լաոսյան ժողովրդի փոխարեն, ինչի արդյունքում տեղացիների և կառավարության միջև որոշակի հակասություններ են առաջանում։ Տնտեսական զարգացումը Լաոսում շատ դանդաղ է տեղի ունենում։ Նախապես հիմնականում առաջ է մղվում բրնձի մշակման և բրնձի ալկոհոլի արտադրությունը։ Այնուամենայնիվ, ֆրանսիացիները չեն ծրագրում ընդլայնել լաոսյան տնտեսությունը և թողնել, որ բնակչությունը չզբաղվի առևտրային գործունեությամբ։ Աշխարհագրական մեկուսացումը հանգեցնում է նրան, որ Լաոսը Ֆրանսիայից ավելի քիչ կախում է ունենում Ֆրանսիայի մյուս գաղութների համեմատությամբ։ 1937 թվականի գնահատմամբ Լաոսում ապրում էին միայն 574 ֆրանսիացի և ավելի քիչ թվով կառավարական աշխատողներ, որոնք զգալիորեն ավելի փոքր թիվ էին կազմում, քան Վիետնամում և Կամբոջայում[10][11]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Brief Chronology, 1959–1963». Foreign Office Files: United States of America, Series Two: Vietnam, 1959–1975 ; Part 2: Laos, 1959–1963. Վերցված է 2014 թ․ ապրիլի 26-ին. «October 22 Franco-Lao Treaty of Amity and Association»
  2. Carine Hahn, Le Laos, Karthala, 1999, pages 60-64
  3. Carine Hahn, Le Laos, Karthala, 1999, pages 66-67
  4. «Auguste Pavie, L'explorateur aux pieds nus». pavie.culture.fr. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ մայիսի 12-ին. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 11-ին.
  5. Carine Hahn, Le Laos, Karthala, 1999, pages 67-68
  6. Carine Hahn, Le Laos, Karthala, 1999, pages 69-72
  7. Martin Stuart-Fox, A History of Laos, Cambridge University Press, 1997, 0-521-59235-6, p. 30
  8. Pierre Montagnon, La France coloniale, tome 1, Pygmalion-Gérard Watelet, 1988, page 180
  9. Laos under the French, U.S. Library of congress
  10. Carine Hahn, Le Laos, Karthala, 1999, pages 72-76
  11. Ivarsson, Søren (2008). Creating Laos: The Making of a Lao Space Between Indochina and Siam, 1860-1945. NIAS Press, p. 102. 978-8-776-94023-2.

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Kenneth Conboy, War in Laos 1954-1975, Squadron/Signal publications 1994
  • Marini, G.F. de. (1998). A New and Interesting Description of the Lao Kingdom (1642–1648). Translated by Walter E. J. Tips and Claudio Bertuccio. Bangkok, Thailand: White Lotus Press.
  • Moppert, François. 1981. Le révolte des Bolovens (1901–1936). In Histoire de l'Asie du Sud-est: Révoltes, Réformes, Révolutions, Pierre Brocheux (ed.), 47-62. Lille: Presses Universitaires de Lille.
  • Murdoch, John. 1974. The 1901-1902 "Holy Man's" Rebellion. Journal of the Siam Society 62(1) 47-66.
  • Ngaosrivathana, Mayoury & Breazeale, Kenon (ed). (2002). Breaking New Ground in Lao History: Essays on the Seventh to Twentieth Centuries. Chiangmai, Thailand: Silkworm Books.
  • Phothisane, Souneth. (1996). The Nidan Khun Borom: Annotated Translation and Analysis, Unpublished doctoral dissertation, University of Queensland. [This is a full and literal translation of a Lān Xāng chronicle]
  • Stuart-Fox, Martin. "The French in Laos, 1887–1945." Modern Asian Studies (1995) 29#1 pp: 111-139.
  • Stuart-Fox, Martin. A history of Laos (Cambridge University Press, 1997)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]