Ֆրանչեսկո Մանկա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ֆրանչեսկո Մանկա
իտալ.՝ Francesco Manca
Ծնվել էնոյեմբեր 1966 (57 տարեկան)
Միլան, Իտալիա
Քաղաքացիություն Իտալիա
Մասնագիտությունաստղագետ
Հաստատություն(ներ)Սորմանոյի աստղադիտարան
Գործունեության ոլորտաստղագիտություն
Տիրապետում է լեզուներինիտալերեն

Ֆրանչեսկո Մանկա (իտալ.՝ Francesco Manca, նոյեմբեր 1966, Միլան, Իտալիա), իտալացի աստղագետ և աստերոիդներ հայտնագործող, որն աշխատում է Սորմանոյի աստղադիտարանում։ 1995-2000 թվականներին իտալացի այլ աստղագետների հետ համատեղ հայտնաբերել է ընդհանուր առմամբ 26 աստղակերպ[1]։

Նրա հիմնական մասնագիտական գործունեությունը նվիրված է մեծ օպտիկական և ռադիոհեռադիտակների վրա տեղադրված երկնքին հետևելու չափիչ համակարգերի կիրառմանը, ինչպիսիք են՝ VLT, E-ELT, ALMA, ASTRI և LBT, ինչպես նաև տիեզերական տեխնիկայի վրա։ NASAՌեակտիվ շարժման լաբորատորիայում իր աշխատանքի ընթացքում նա զբաղվել է Երկրի շուրջ աստերոիդների և գիսաստղերի շարժման հաշվարկով և վերլուծությամբ։ Նա «Երկնային մեխանիկայի և աստղադինամիկայի իտալական ընկերության» (SIMCA) անդամ է և աստղագիտական ամսագրերում բազմաթիվ հրապարակումների հեղինակ։

Ֆրանչեսկո Մանկայի ավանդի համար աստերոիդներից մեկին շնորհվել է նրա անունը՝ (15460) Մանկա[2]։

Հրապարակումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • "Asteroid and Planet Close Encounters", Minor Planet Bulletin, (1999 F. Manca, P. Sicoli)
  • "Monitoring Hazardous Objects", Proceedings of the Third Italian Meeting of Planetary Science, (2000 F. Manca, P. Sicoli)
  • "Planetary Close Encounters", Proceedings of the Fourth Italian Meeting of Planetary Science, (2002 F. Manca, P. Sicoli)
  • "Minor planet recovery: analysis and verification of data obtained by OrbFit and Edipo software", Proceedings of the Fifth Italian Meeting of Planetary Science, (2003 F. Manca, A. Testa, M. Carpino)
  • "Identification of asteroids and comets: methods and results", Proceedings of the X National Conference on Planetary Science. (2011 F. Manca, P. Sicoli, and A. Testa)
  • "Identification of asteroids and comets: update on methods and results". Proceedings of the XI National Conference on Planetary Science. (2013 F. Manca, A. Testa)
  • "Close encounters among asteroids, comets, Earth-Moon system and inner planets: the cases of (99942) Apophis and Comet C/2013 A1 ". Proceedings of the XII Italian national workshop of planetary sciences. (2015 F. Manca, P. Sicoli, A. Testa)
  • "(WMT) Wide-field Mufara Telescope", Presentation at XIV Italian Meeting of Planetary Science, ( 2018 F. Manca, M. Di Martino )
  • Publication excerpt from ADS (The SAO/NASA Astrophysics Data System)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Minor Planet Discoverers». Центр малых планет. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մարտի 14-ին. Վերցված է 2011 թ․ հունվարի 1-ին.
  2. Schmadel, Lutz D. Dictionary of Minor Planet Names. — Fifth Revised and Enlarged Edition. — B., Heidelberg, N. Y.: Springer, 2003. — P. 825. — ISBN 3-540-00238-3.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]