Սորմանոյի աստղադիտարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սորմանոյի աստղադիտարան
Տեսակաստղագիտական ​​աստղադիտարան
Աստղադիտարանի կոդ587
Երկիր Իտալիա
ՎայրՍորմանո
ԲԾՄ1128 մետր
Կայքbrera.mi.astro.it/sormano/(անգլ.)

Սորմանոյի աստղադիտարան (իտալ.՝ Osservatorio Astronomico Sormano, աստղադիտարանի կոդը` — «587»), աստղադիտարան Իտալիայի Լոմբարդիա մարզի Կոմո գավառի Սորմանո քաղաքում։ Հիմնադրվել է 1986 թվականին։ Մտնում է «Իտալական աստղաչափերի խմբի» կազմի մեջ[1]։

Աստղադիտարանը ղեկավարում է Պյերո Սիկոլի։ Աստղադիտարանում դիտարկումներ են կատարել բազմաթիվ սիրող աստղագետներ՝ Մարկո Կավանյա, Վալտեր Ջուլիանի, Ֆրանչեսկո Մանկա, Աուգուստո Տեստա, Պաոլո Կյավենա։

Աստղադիտարանը հայտնի է Արեգակնային համակարգի աստերոիդների և գիսաստղների աստղաչափական հետազոտություններով[2]։

Էվնոմիայի ընտանիքի (6882) Սորմանո աստերոիդը, որը հայտնաբերել են Պյերո Սիկոլին և Վալտեր Ջուլիանին, անվանվել է աստղադիտարանի և նրա մոտ գտնվող գյուղի պատվին[2][3]։

Սորմանո 2 աստղադիտարան[խմբագրել | խմբագրել կոդը]

A second observatory, Սորմանո 2 աստղադիտարանը (աստղադիտարանի կոդը` — «L06») տեղակայված է հիմնական աստղադիտարանի մոտ, 373 մետր բարձրության վրա ծովի մակարդակից, Բելաջո քաղաքից հարավ։ Այս աստղադիտարանը ևս կատարում է աստղաչափական հետազոտություններ, օգտագործելով 0,28-մետրանոց ռեֆլեկտոր (f/10 + CCD) աստղադիտակ [4]:

Աստղադիտարանի գործիքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 500-մմ f/6.8 Ռիչի-Կրետյեն աստղադիտակ + Apogee CCD 1024х1024 (նախկինում SBIG St6) ԼԿՍ խցիկ
  • 15 սմ ռեֆրակտոր
  • 17,8 սմ Մակսուտովի աստղադիտակ

Հիմնական նվաճումները[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հայտնաբերվել են 100 աստերոիդ[5]
  • 10424 աստղաչափական դիտարկումներ հրապարակված 1989-ից 2011 թվականները[6]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Gruppo Italiano Astrometristi
  2. 2,0 2,1 «6882 Sormano (1995 CC1)». Minor Planet Center. Վերցված է 2018 թ․ փետրվարի 15-ին.
  3. «MPC/MPO/MPS Archive». Minor Planet Center. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 4-ին.
  4. «MPEC 2018-C87 : 2018 CY2». Minor Planet Center. Վերցված է 2018 թ․ փետրվարի 15-ին.
  5. Minor Planet Discoverers (Sormano)
  6. Բոլոր աստղաչափական դիտարկումները Փոքր մոլորակների կենտրոնի կայքում

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Փոքր մոլորակների կենտրոնի կայքում աստղադիտարանի կատարած դիտարկումները

NASA ADS տվյալների բազայում աստղադիտարանի ներդրումը