Ֆրանչեսկո Կալցոնա
Քաղաքացիությունը |
![]() | ||||||||||||||||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ծննդյան ամսաթիվ | հոկտեմբերի 24, 1968 (55 տարեկան) | ||||||||||||||||||||||||||||||||
Ծննդավայր | Վիբո Վալենտիա, Կալաբրիա, Իտալիա | ||||||||||||||||||||||||||||||||
Դիրք | կիսապաշտպան | ||||||||||||||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||||||||||||||
Մասնագիտական կարիերա* | |||||||||||||||||||||||||||||||||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) | ||||||||||||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||||||||||||||
Մարզչական կարիերա | |||||||||||||||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||||||||||||||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը: |
Ֆարնչեսկո Կալցոնա (իտալ.՝ Francesco Calzona, հոկտեմբերի 24, 1968, Վիբո Վալենտիա, Կալաբրիա, Իտալիա), իտալացի ֆուտբոլիստ և ֆուտբոլային մարզիչ։
Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
Որպես ֆուտբոլիստ՝ Կալցոնան հանդես է եկել կիսապաշտպանի դիրքում։ Նա «Արեցոյի» կազմում անցկացրել է 3 հանդիպում Բ Սերիայում[1]։
Կարիերան ավարտելուց հետո աշխատել է որպես սուրճ վաճառող և զուգահեռ աշխատել սիրողական թիմերի հետ։ 1999 թվականին հեռանալով «Տեգոլետտոյի» մարզչի պաշտոնից՝ Կալցոնան իր փոխարեն խորհուրդ է տվել մեկ այլ սիրողական մարզիչ Մաուրիցիո Սարիին[2]։ Այդ ժամանակից ի վեր մասնագետների միջև բարեկամություն է սկսվել։ Կալցոնան Սարիին օգնել է բազմաթիվ թիմերում, այդ թվում՝ «Նապոլիում»։ Ավելի ուշ Ֆրանչեսկոն ընդգրկվել է Էուսեբիո Դի Ֆրանչեսկոյի մարզչական շտաբում «Կալյարիում»[3], որից հետո վերադարձել է «Նապոլի», որը ղեկավարում էր Լուչիանո Սպալետտին։
2022 թվականի օգոստոսի 30-ին Կալցոնան սկսել է ինքնուրույն մարզչական կարիերա՝ գլխավորելով Սլովակիայի հավաքականը[4][5]։ Մարզչի պաշտոնը նա ստացել է ավագ Մարեկ Համշիկի դրական առաջարկության շնորհիվ, որի հետ իտալացին միասին աշխատել է «Նապոլիում»[6]։ Իտալացի մասնագետի գլխավորությամբ սլովակներին հաջողվել է որակավորվել Եվրո 2024-ի եզրափակիչ փուլի համար։
2024 թվականի փետրվարի 20-ին Կալցոնան գլխավորել է «Նապոլին»՝ կնքելով կարճաժամկետ պայմանագիր մինչև մրցաշրջանի ավարտը։ Սլովակիայի ֆուտբոլային միությունը թույլատրել է մարզչին համատեղել գլխավոր մարզչի պաշտոնները ակումբում և հավաքականում՝ կազմակերպության հանդեպ բոլոր պայմանագրային պարտավորությունները կատարելու պայմանով[7]։
Ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Մարզչի օգնական[խմբագրել | խմբագրել կոդը]
- Իտալիայի փոխչեմպիոն (3) - 2015/16, 2017/18, 2021/22
- Իտալիայի առաջնության բրոնզե մեդալակիր - 2016/17
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Lo staff tecnico del Napoli saluta Calzona: sarà il ct della Slovacchia di Hamsik» (իտալերեն). Corriere dello Sport - Stadio. 2022 թ․ հուլիսի 9. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ օգոստոսի 30-ին. Վերցված է 2022 թ․ օգոստոսի 30-ին.
- ↑ «Francesco Calzona, da venditore di caffè ad allenatore in Serie A» (իտալերեն). Fanpage.it. 2014 թ․ սեպտեմբերի 28. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ օգոստոսի 30-ին. Վերցված է 2022 թ․ օգոստոսի 30-ին.
- ↑ ««Кальяри» уволил Ди Франческо с поста главного тренера команды» (ռուսերեն). Sport.ru. 2021 թ․ փետրվարի 22. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ օգոստոսի 30-ին. Վերցված է 2022 թ․ օգոստոսի 30-ին.
- ↑ «Potvrdené! Slovenská reprezentácia má nového trénera» (սլովակերեն). Aktuality.sk. 2022 թ․ օգոստոսի 30. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ օգոստոսի 30-ին. Վերցված է 2022 թ․ օգոստոսի 30-ին.
- ↑ «Итальянец Кальцона стал главным тренером сборной Словакии» (ռուսերեն). Спорт-Экспресс. 2022 թ․ օգոստոսի 30. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ օգոստոսի 30-ին. Վերցված է 2022 թ․ օգոստոսի 30-ին.
- ↑ «Новым главным тренером сборной Словакии по футболу стал итальянец» (ռուսերեն). Вся жизнь о Словакии - Barikada.sk. 2022 թ․ օգոստոսի 30. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ օգոստոսի 30-ին. Վերցված է 2022 թ․ օգոստոսի 30-ին.
- ↑ «Словацкий футбольный союз назвал условия совмещения тренера Кальцоной постов в сборной и «Наполи»». Արխիվացված օրիգինալից 2024 թ․ փետրվարի 21-ին. Վերցված է 2024 թ․ փետրվարի 21-ին.