Ֆրանչեսկա Անկարոլա
Ֆրանչեսկա Անկարոլա | |
---|---|
Ծնվել է | մարտի 18, 1968 (56 տարեկան) |
Քաղաքացիություն | Չիլի |
Մասնագիտություն | երգչուհի և երգերի հեղինակ |
Պարգևներ և մրցանակներ | |
Կայք | francescaancarola.cl |
Francesca Ancarola Վիքիպահեստում |
Ֆրանչեսկա Անկարոլա (անգլ.՝ Francesca Ancarola), մարտի 18, 1968), չիլիացի երգչուհի և երգահան[1]։ Անկորալի երաժշտական ոճը ջազ և ժողովրդական երաժշտության խառնուրդն է` սոցիալական արդարության թեմայով։ Անկարոլան Չիլիի Նոր երգ շարժման մասնակից է։
Կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Անկարոլան իր երաժշտական կարերան սկսել է 1980 թվականից, մրցանակ է ստացել Չիլիի Նոր երգ շարժման հետ կապված La Bicicleta y el Café del Cerro ամսագրի կողմից կազմակերպված փառատոնի ժամանակ[2]։
Նա ավարտել է Չիլիի համալսարանը որպես երաժիշտ և ավելի ուշ երգեցողություն է սովորել Չիլիի Կաթոլիկ Հայրապետական համալսարանում։ 1997 թվականին նա դարձել է Ֆուլբրայթի ծրագրի հաղթող` Մանհեթենի երաժշտության դպրոցում սովորելու համար։
Անկարոլասի առաջին ալբոմը` Que el canto tiene sentido, որպես մենակատար թողարկվել է 1999 թվականին։ Ալբոմի վերնագիրը դրվել է Վիկտոր Ջարայի Մանիֆիեստո երգի պատվին, Ջարայը Նոր Երգ շարժման հայտնի երգիչ-երգահան և ակտիվիստ էր, որը սպանվել էր ռազմական գործիչ Աուգուստո Պինոչետի կողմից ղեկավարվող ռազմական ռեժիմի կողմից, 1973 թվականին։
Նրա հաջորդ`Pasaje de ida y vuelta (Վերադարձի տոմս, 2000) և Jardines humanos (Հուման Գարդենսը, 2002) ալբոմներից առաջինումշարունակվել է նրա լատինոամերիկյան խառը ոճը, իսկ երկրորդն արժանացել է Ալթազոր մրցանակի։ 2003 թվականին նա Petroglyph Records ստուդիայում թողարկել է Sons of the same sun ալբոմը։ Այս ալբոմը նաև ընդգրկվել է նրա անգլերեն երգերի երգացանկում։
2004 թվականին նա թողարկել է Contigo aprendí (Քեզ հետ ես սովորեցի) ալբոմը` կազմված բոլերոներից[3]։
Անկարոլան կրկին ի պատիվ Ջարայի 2006 թվականին թողարկել է Lonquén ալբոմը, որտեղ Անկարոլան նաև ընդգրկում է Ջարսի երգերը` օգտագործելով «շատ ժամանակակից լեզուներ»[4]։ Անկարոլան ալբոմների թողարկման վերաբերյալ ասում է. «Վիկտորն աղքատ ընտանիքից է, բայց չնայած դրան, նա հաղթահարելով գերազանցում և զարգացնում է ինքն իրեն... դառնալով մեր երաժշտության կուռքը»։
2008 թվականին Անկարոլան թողարկել է մանկական երգերի ալբոմ` Arrullos (Օրորոցայինը), որը արժանացել է Ալթազոր մրցանակին[5]։
Անկարոլայի Templanza (Temperance) ալբոմը թողարկվել է 2012 թվականին։
2016 թվականին նա թողարկել է ամբողջական ալբոմ` Espejo de los Sueños վերնագրով[6]։
Ազդեցություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Անկարոլան երաժշտությունը ազդեցություն է կրել Վիկտոր Ջարայից, Վիոլետա Պարրայից[7], Միլթոն Մաշիմենտոյից, Կաբուկա Գրանդայից, Սիլվիո Ռոդրիգեսից և Շիկու Բուարկիից[8]։
Սկավառակագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Que el canto tiene sentido (1999)
- Pasaje de ida y vuelta (2000)
- Jardines humanos (2002)
- Sons of the same sun (2003)
- Contigo aprendí (2004)
- Lonquén (2006)
- Arrullos (2008)
- Templanza (2012)
- Espejo de los Sueños (2016)
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Francesca Ancarola Biography - Discography (es) Արխիվացված 2015-01-20 Wayback Machine musicapopular.cl 2006 - 2014, consejo nacional de cultura, retrieved on January 20, 2015
- ↑ Francesca Ancarola at Altazor Արխիվացված 2014-12-31 Wayback Machine 2015 Altazor – Premio a las Artes Nacionales, retrieved on January 20, 2015
- ↑ Contigo Aprendí Track List Արխիվացված 2013-04-01 Wayback Machine francescaancarola.cl official website, retrieved on January 20, 2015
- ↑ Victor Jara Tribute cooperativa.cl september 23, 2006 retrieved on January 20, 2015
- ↑ Templanza Track List Արխիվացված 2014-09-09 Wayback Machine francescaancarola.cl official website, retrieved on January 20, 2015
- ↑ http://www.francescaancarola.cl/music/espejo-de-los-suenos/
- ↑ Francesca Ancarola y las canciones de Violeta en versión jazz Արխիվացված 2015-01-20 Wayback Machine Latercera.com Denisse Espinoza, March 17, 2009 retrieved on January 20, 2015
- ↑ Francesca Ancarola at Altazor Արխիվացված 2015-01-20 Wayback Machine 2015 Altazor – Premio a las Artes Nacionales, retrieved on January 20, 2015
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆրանչեսկա Անկարոլա» հոդվածին։ |
|