Աշակերտել է Ֆերենց Էրկելին (Բուդապեշտ) և Կառլ Չեռնիին (Վիեննա)։ 1871 թվականից ապրել է Զագրեբում։ Կուհաչը գիտական հիմքի վրա է դրել խորվաթ երաժշտական ազգագրությունը, պատմագրությունը, հրապարակախոսությունը և քննադատությունը։ Գլխավոր աշխատությունն է «Հարավսլավոնական ժողովրդական երգեր» ժողովածուն (պրակ 1—4, 1878—1881 թթ., պրակ 5, 1941 թ.), որը մեծ դեր խաղաց խորվաթական երաժշտության մեջ ազգային ուղղության վերածնման համար։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 6, էջ 11)։