Ֆրանկ Տարլոֆ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ֆրանկ Տարլոֆ
Ծնվել էփետրվարի 4, 1916(1916-02-04)[1][2][3]
ԾննդավայրԲրուքլին, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ
Մահացել էհունիսի 25, 1999(1999-06-25)[1][2][3] (83 տարեկանում)
Մահվան վայրԲևերլի Հիլզ, Լոս Անջելես շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ
ՔաղաքացիությունFlag of the United States.svg ԱՄՆ
ԿրթությունԲրուքլինի քոլեջ
Մասնագիտությունսցենարիստ և դրամատուրգ
Պարգևներ և
մրցանակներ
Օսկար լավագույն օրիգինալ սցենարի համար

Ֆրանկ Տարլոֆ (փետրվարի 4, 1916(1916-02-04)[1][2][3], Բրուքլին, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ - հունիսի 25, 1999(1999-06-25)[1][2][3], Բևերլի Հիլզ, Լոս Անջելես շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ), սև ցուցակում հայտնված ամերիկացի սցենարիստ, որը «Հայր սագը» ֆիլմի համար արժանացել է «Օսկար լավագույն օրիգինալ սցենարի համար» մրցանակի [4]:

Լինելով լեհ ներգաղթյալների երեխա՝ Տարլոֆը մեծացել է Նյու Յորքի Բրուքլին թաղամասում, որտեղ հաճախել է Աբրահամ Լինքոլնի անվան ավագ դպրոցը և Բրուքլինի քոլեջը[5]: 1940-ական թվականներին սկսել է գրել բեմի և ռադիոյի համար, և նրա առաջին գլխավոր կինոնկարը «Քեզ կարգին պահիր» վերնագրով ֆիլմն էր: 1953 թվականին նրան կանչել են ցուցմունք տալու համար Հակաամերիկյան գործունեության ուսումնասիրման հանձնաժողովում, որտեղ նրան ճանաչել են թշնամի վկա և նա հայտնվել է սև ցուցակում: Հաջորդ 12 տարիներն անցկացրել է Անգլիայում իր ընտանիքի հետ և «Դեվիդ Ադլեր» կեղծանուններով գրել այնպիսի շոուների համար, ինչպիսիք են՝ «Ես ամուսնացել եմ Ջոանի հետ», «Իրական ՄքՔոյները», «Դիք Վան Դայք Շոուն» և «Էնդի Գրիֆիթ Շոուն»:

Ս. Հ. Բարնետի և Պիտեր Սթոունի հետ ստացել է Ակադեմիական մրցանակ «Հայր սագը» ֆիլմի համար և նաև առաջադրվել ԱՄՆ սցենարիսստների գիլդիայի մրցանակի`լավագույն կատակերգական սցենարի համար: Նա ստացել է WGA մրցանակ «Ամուսնացած տղամարդու ուղեցույց» ֆիլմի կատակերգական սցենարի համար, որը նա ինքնուրույն էր գրել: Նա նաև հայտնի է որպես «Հարրի Ֆրիգի գաղտնի պատերազմը» ֆիլմի համասցենարիստ:

Իր կարիերայի ավարտին վերադարձել է հեռուստատեսություն՝ գրելով «Ջեֆերսոնները» հեռուստասերիալի սցենարը:

References[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 German National Library, Berlin State Library, Bavarian State Library et al. Record #1020608382 // Gemeinsame Normdatei — 2012—2016.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Internet Broadway Database — 2000.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 data.bnf.fr: տվյալների բաց շտեմարան — 2011.
  4. «The 37th Academy Awards (1965) Nominees and Winners»։ oscars.org։ Վերցված է March 23, 2014 
  5. Vosburgh Dick (սեպտեմբերի 28, 1999)։ «Obituary: Frank Tarloff»։ The Independent։ Վերցված է հոկտեմբերի 15, 2017