Ֆրանկոֆոնիա (ֆիլմ)
Ֆրանկոֆոնիա ֆր.՝ Francofonia | |
---|---|
![]() | |
Երկիր | ![]() ![]() ![]() |
Ժանր | դրամա և վավերագրական ֆիլմ |
Թվական | 2015 և փետրվարի 25, 2016[1] |
Լեզու | ֆրանսերեն |
Ռեժիսոր | Ալեքսանդր Սոկուրով[2] |
Սցենարի հեղինակ | Ալեքսանդր Սոկուրով |
Դերակատարներ | Louis-Do de Lencquesaing?[2], Վենսան Նեմետ[3], Ալեքսանդր Սոկուրով[3], François Smesny?[3], Ադոլֆ Հիտլեր[3] և Մարիկա Ռյոկ[3] |
Օպերատոր | Բրունո Դելբոնել |
Պատմվածքի վայր | Ֆրանսիա |
Տևողություն | 90 րոպե |
«Ֆրանկոֆոնիա» (ֆր.՝ Francofonia), ֆրանսիական վավերագրական-խաղարկային ֆիլմ` նկարահանված Ալեքսանդր Սոկուրովի կողմից: Ֆիլմի պրեմիերան կայացել է Վենետիկյան կինոփառատոնի ժամանակ 2015 թվականին:
Սյուժեի հիմքում ընկած է Լուվրը նացիստների կողմից Ֆրանսիայի օկուպացիայի ժամանակ և Ֆրանսիայի պետական թանգարանների հավաքածուների փրկությունը թալանից:
Կինոնկարի կոնցեպցիան[խմբագրել | խմբագրել կոդը]
Ֆիլմն իրենից ներկայացնում է վավերագրական և խաղարկային կինոյի խառնուրդ՝ համակարգչային գրաֆիկայի կիրառմամբ, լուսանկարների և խռոնիկայի ցուցադրությամբ, պատմական և հորինված դեպքերի վերականգմամբ դերասանների խաղի և պատկերների հնեցված մշակման միջոցով: Հաճախ տեսա- և ձայնաշարքերը չեն համապատասխանում միմյանց, օրինակ որոշ տեսարաններում հնչում են ձայներ և լսվում են հերոսների ձայները, որոնք ավելի վաղ հայտնվել էին զուգահեռ էպիզոդներում: Նաև անցյալի պերսոնաժները հայտվում են ոչ իրենց ժամանակաշրջանում, ինչը բնորոշ է Սոկուրովի մեկ ուրիշ «թանգարանային» կինոնկարի՝ «Ռուսական տապան»:
Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]
Գործողությունը տեղի է ունենում երկու հիմնական ժամանակային գոտիներում՝ ներկայում և 1940 թվականին: Մեր օրերում կինոնկարի հեղինակը, նույն ինքը պատմողը՝ Ալեքսանդր Սոկուրովը, իր տանը համացանցով զրուցում է բեռնատար նավի կապիտան Դրեյքի հետ, ով տեղափոխում է բեռնարկղեր թանգարանային առարկաներով: Նավը նավաբեկության ենթարկվել փոթորկի պատճառով: Ֆիլմի ամբողջ ընթացքում հայտնվելու են ռեժիսոր-պատմողը և տեսակապի միջոցով կապիտան Դրեյքը, որի նավը ավելի է մոտենում կործանման: Երբ ֆիլմում կցուցադրվեն ծովային փոթորիկը և ջրհեղեղը նավի վրա, դրանք կցուցադրվեն այնպես, ասես այդ ամենը նկարահանված է կապիտանի անձնական համակարգչի վեբ տեսախցիկով: 1940 թվականի իրադարձությունները պատմում են Փարիզում երկու մարդկանց հանդիպման մասին՝ գերմանացի գեներալ կոմս Մետերնիխի (ֆրանսերեն. Franz von Wolff-Metternich) և Ֆրանսիայի թանգարանների տնօրեն Ժակ Ժոժարի (ֆրանսերեն. Jacques Jaujard): Կոմս Մետերնիխը նացիստական կառավարության հրամանով պետք է վերադարձնի Լուվրի հավաքածուները ժամանակավոր պահպանության վայրերից: Ժակ Ժոժարը սառն է: Նա չի հակադրվում թշնամուն, սակայն աստիճանաբար Մետերնիխը նրան հասկանում է և դա փրկում է մեծ հավաքածուն. կոմսը ժամանակ է ձգում, հորինելով պատճառներ չտեղափոխելու համար հավաքածուն այն ամրոցներից, որոնցում այն թաքցված է պատերազմի ժամանակ: Ռեժիսոր-պատմողը, կինոնկարի ընթացքում քննարկելով այն կինոդիտողների հետ (Սոկուրովը ուղղակիորեն դիմում է հանդիսատեսին), տալիս է մեծ քանակությամբ հարցեր անցյալի պատմության և ապագայի մասին, և դրանցից գրեթե ոչ մեկին չի պատասխանում. պատասխանը հանդիսանում կամ չի հանդիսանում տեսաշարը, որը ցուցադրվում է նրա խոսքերին զուգահեռ:
Ճանաչում[խմբագրել | խմբագրել կոդը]
«Ֆրանկոֆոնիա» ֆիլմի պարգևներ և անվանակարգեր | |||||
---|---|---|---|---|---|
Տարի | Պարգև | Կատեգորիա | Անվանակարգ | Արդյունք | |
2015 | 72-րդ Վենետիկյան կինոփառատոն | «Ոսկե առյուծ» | Ալեքսանդր Սոկուրով | Առաջադրված | |
Mimmo Rotella մրցանակ | Հաղթանակ[4] | ||||
Fedeora մրցանակ լավագույն Եվրոպա-միջերկրածովյան ֆիլմ | Հաղթանակ[5][6] |
Ֆիլմը նաև ներկայացված է եղել Տորոնտոի և Լոնդոնի միջազգային կինոփառատոններում: «Ֆրանկոֆոնիա» կինոնկարը եղել է բացման ֆիլմ «Спутник над Польшей» ռուսական ֆիլմերի 9-րդ փառատոնում և Ռուսաստանի և ԱՊՀ մյուս երկրների 5-րդ կինոփառատոնում Թբիլիսիում: «Ուղերձ մարդուն» 15-րդ միջազգային փառատոնը Սանկտ-Պետերբուրգում փակվեց «Ֆրանկոֆոնիա» ֆիլմի ցուցադրությամբ: Ֆիլմը մասնակցել է Մինսկի միջազգային փառատոնի «Лiстапад»-ի ոչ մրցութային ծրագրին: 2016 թվականի հուլիսին Օդեսսայի 7-րդ միջազգային կինոփառատոնում «Ֆրանկոֆոնիա» ֆիլմը ցուցադրվել է «Փառատոնների փառատոն» բաժնում:
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Internet Movie Database — 1990.
- ↑ 2,0 2,1 http://www.allocine.fr/film/fichefilm_gen_cfilm=227256.html
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 ČSFD (չեխերեն) — 2001.
- ↑ Ольга Шервуд (4 сентября 2015)։ «Фильм Сокурова "Франкофония": государства без музеев немыслимы»։ BBC, Русская служба։ Վերցված է 2015-11-09
- ↑ «"Франкофония" Александра Сокурова получила в Венеции приз европейских кинокритиков»։ ТАСС։ 11 сентября 2015։ Վերցված է 2015-11-09
- ↑ «Критики Европы отдали свой приз "Франкофонии" Александра Сокурова»։ Российская газета։ 11 сентября 2015։ Վերցված է 2015-11-09
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Зарубежная пресса о «Франкофонии»»։ Сеанс։ 21 сентября 2015։ Վերցված է 2015-11-09
|