Ֆուրվիերի Աստվածամոր բազիլիկ տաճար

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ֆուրվիերի Աստվածամոր բազիլիկ տաճար
Հիմնական տվյալներ
Տեսակփոքր բազիլիկ և տեսարժան վայր
ԵրկիրՖրանսիա Ֆրանսիա
Տեղագրություն5th arrondissement of Lyon?[1]
ՏարածաշրջանՖուրվիեր
Դավանանքկաթոլիկություն
ԹեմRoman Catholic Archdiocese of Lyon?
Հիմնական ամսաթվերը1872
Կազմված էChapelle Saint-Thomas?
Ժառանգության կարգավիճակդասակարգված պատմական հուշարձան[1]
ՆվիրվածՄարիամ Աստվածածին
ԱնվանվածՄարիամ Աստվածածին
ՃարտարապետPierre Bossan? և Louis Sainte-Marie-Perrin?
Ճարտարապետական ոճՆեոգոթիկա
Հիմնադրված1872
Քարտեզ
Քարտեզ
 Basilique Notre-Dame de Fourvière Վիքիպահեստում
fourviere.org

Ֆուրվիերի Աստվածամոր բազիլիկ տաճար (ֆր.՝ Basilique Notre-Dame de Fourvière), մեծ բազիլիկ, գտնվում է Լիոնում։ Այն կառուցվել է մասնավոր միջոցներով 1872-1884 թվականներին և գերիշխող դիրք է գրավում քաղաքի տեսարանում։ Տաճարի զբաղեցրած վայրը ժամանակին Տրայանոսի հռոմեական հավաքավայրն էր` «forum vetus» (հին ֆորում), այստեղից էլ եկել է անվանումը։

Քաղաքի դերը պատմության և կյանքի մեջ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բազիլիկի հիմնական մուտքը

Ֆուրվիերը նվիրված է Մարիամ Աստվածածնին, որին վերագրվում է Լիոն քաղաքի փրկությունը՝ 1643 թվականին Եվրոպան պատած բուբոնիկ ժանտախտից[2]։ Ամեն տարի դեկտեմբերի սկզբին (դեկտեմբերի 8 Անարատ հղիացման օրը) Լիոնը շնորհակալություն է հայտնում Աստվածածնին քաղաքը փրկելու համար՝ ամբողջ քաղաքում մոմեր վառելով, որը կոչվում է Լյումերեսի տոնակատարություն կամ Լույսերի փառատոն (Fête des Lumières or the Festival of Lights)[3]: Քաղաքի փրկության բազում դեպքեր ևս վերագրվում են Սուրբ Կույսին, ինչպես 1832 թվականին խոլերայի համաճարակը կամ 1870 թվականին Պրուսական արշավանքը[2]։

Ֆրանս-պրուսական պատերազմի ընթացքում (1870–ից 1871 թվականներ) պրուսական ուժերը, գրավելով Փարիզը, առաջ էին շարժվում դեպի հարավ՝ Լիոն։ Նրանց դադարի հայտարարումն ու նահանջը եկեղեցու կողմից ևս վերագրվեց Մարիամ Աստվածածնի բարեխոսությանը։

Քննարկելով նման բարդ և արժեքավոր տաճարի կառուցման պատճառները` ճարտարապետներից մեկն ասել է, որ «Փարիզի և Լիոնի կոմունայի արձագանքը հաղթական հուշարձաններն էին՝ Մոնմարտրում գտնվող Սակր Կյուրը և Ֆուրվիերի բազիլիկ տաճարը, որոնք երկու քաղաքներում էլ գերիշխող տեղ են զբաղեցնում։ Տաճարները կառուցվել են մասնավոր միջոցներով` որպես նախկին երկրպագության հսկա կառույցներ` Աստծուն շնորհակալություն հայտնելու սոցիալիստների նկատմամբ տարած հաղթանակի և ժամանակակից Ֆրանսիայի մեղքերի քավության համար[4]»:

Ֆուրվիեր բլրի գագաթին փռված բազիլիկը տպավորիչ կերպով վեր է խոյանում Լիոն քաղաքի վրա, որտեղից այն երևում է բազմաթիվ ծագերից, պատահական չէ, որ Ֆուրվիերի բազիլիկը դարձել է քաղաքի խորհրդանիշ։ Բազիլիկան, որը առաջարկում է էքսկուրսիաներ և ընգրկում է Սուրբ արվեստի թանգարանը, որը տարեկան ընդունում է 2 միլիոն այցելու[3]։ Մարդիկ կարող են մուտք գոծել բազիլիկայի՝ Լիոնից 180 աստիճանի վրա գտնվող հյուսիսային աշտարակ և հարակից տարածքներ։ Պայծառ օրերին հեռվում երևում է Մոն Բլանը՝ Եվրոպայի ամենաբարձր կետը[3]։

Նախագծում և կառուցում[խմբագրել | խմբագրել կոդը]

Բազիլիկի ներքին մասը

Բազիլիկի դիզայնը, որի հեղինակը Պիեռ Բոսանն է, գալիս է ինչպես ռոմանական, այնպես էլ բյուզանդական ճարտարապետությունից՝ երկու ոչ գոթական մոդելներից, որոնք ժամանակին անսովոր ընտրություն էին։ Տաճարն ունի չորս հիմնական աշտարակներ և զանգակատուն, որի վերնամասում տեղադրված է Մարիամ Աստվածածնի ոսկեզօծ արձանը։ Այն առանձնանում է նուրբ խճանկարներով, հոյակապ վիտրաժներով[5] և Սուրբ Հովսեփի գետնադամբարանով։

Ֆուրվիերը իրականում բաղկացած է երկու եկեղեցուց` տեղակայված մեկը մյուսի վրա։ Վերին սրբարանը զարդարված է ավելի ակներև, քան ստորին մասը։ Բազիլիկի վրա աշխատանքը սկսվել է 1872-ին և ավարտվել 1884 թվականին։ Վերջին փոփոխությունները արվել են 1964 թվականին։

Բոսանի առաջին էսքիզները բազիլիկի համար թվագրվում են 1846 թվականին։ Այդ ժամանակ նա Պալերմոյում էր[6]։

Տաճարը ձեռք է բերել «գլխիվայր փիղ» տեղական մականունը, քանի որ շենքը կարծես փղի մարմին լինի, իսկ չորս աշտարակները՝ նրա ոտքերը։

Բազիլիկի երգչախումբ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սուրբ Մարկոսի (ֆր.՝ Les Petits Chanteurs de Saint-Marc) մանկական երգչախումբը բազիլիկի պաշտոնական երգչախումբն է։ Այս երգչախումբը հայտնի դարձավ «Les Choristes» ֆիլմի պրիմերիայից հետո։ Երգչախմբի ղեկավարն է պարոն Նիկոլաս Պորտը։

Ռադիոյի ալեհավաքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

1982 թվականից աշտարակում տեղադրված էին «Radio Fourvière» ալեհավաքները՝ «Radio chrétiennes francophones»-ի նախորդը։

«Chapelle de la Vierge»-ը գլխավորում է Մարիամի արձանը, որը մնացել է բազիլիկից

Ֆուրվիերի Աստվածամոր տաճարի սրբավայր[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆուրվիերը միշտ եղել է հայտնի վայր ուխտագնացության համար։ 1170 թվականից ի վեր Ֆուրվիերն ունի տաճար՝ նվիրված Տիրամորը։ Մատուռը և շենքի հատվածներ վերակառուցվել են տարբեր ժամանակներում, վերջին հիմնական աշխատանքները կատարվել են 1852 թվականին, երբ նախկին զանգակատունը փոխարինվեց աշտարակով` պսակված Ջոզեֆ-Ուգո Ֆաբիշի ստեղծած Մարիամ Աստվածածնի ոսկե արձանիկով (1812–ից 1886 թվականներին)[7]։

1816 թվականի հուլիսի 23-ին տասներկու Մարիստ ասպիրանտներ, սրբեր և սեմինարիստներ բարձրացան բլուրը, որտեղ գտնվում էր Ֆուրվիերի Սուրբ Տիրամոր սրբավայրը, և խոստացան ստեղծել Մարիստների հասարակություն` անելով զոհաբերություն, մինչդեռ Ջան-Կլոդ Կուրվելը պատարագ էր մատուցում[8]։

1851 թվականի հունվարի 21-ին Փիթեր Ջուլիան Էյմարդը աղոթեց Ֆուրվիերի Սուրբ Տիրամոր սրբավայրում և ոգեշնչվեց ստեղծել Օրհնյալ հաղորդության միաբանությունը[9]։

Երբ Լիոն քաղաքը փրկվեց ֆրանս-պրուսական պատերազմից (1870 թվական), համայնքը պարտավորվեց կառուցել ներկայիս բազիլիկը հնագույն մատուռի կողքին[7]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 base Mérimée (ֆր.)ministère de la Culture, 1978.
  2. 2,0 2,1 «Basilica Notre Dame de Fourvière Website». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հոկտեմբերի 31-ին. Վերցված է 2021 թ․ փետրվարի 24-ին.
  3. 3,0 3,1 3,2 «Brennan, Jim. "An Unplanned Pilgrimage", St. Anthony Messenger, January 2013». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունիսի 1-ին. Վերցված է 2021 թ․ փետրվարի 24-ին.
  4. Bertrand Taithe, Citizenship and Wars: France in Turmoil, 1870–1871, chapter "Religious Identities and Citizenship" 2001:100
  5. The stained-glass window depicting Marshal Pétain that was installed during the Nazi occupation of Vichy France was removed after the war. (Marianne Mahn-Lot, reviewing Renée Bedarida, Les Catholiques dans la Guerre, 1939–1945 (Hachette) 1999, in Le Mouvement social, No. 206, Au Bonheur Des Allemands Consommateurs et consommation au XXe siècle [January – March 2004:146–148] p. 147.
  6. Bibliothèque municipale de Lyon Արխիվացված Հունվար 21, 2008 Wayback Machine
  7. 7,0 7,1 "Notre-Dame de Fourvière", Eymardian Places
  8. "Fourviere", the Marist Places
  9. Commemorative plaque, Shrine of Our Lady of Fourvière
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆուրվիերի Աստվածամոր բազիլիկ տաճար» հոդվածին։