Ֆուրվիեր
Ֆուրվիեր (ֆր.՝ Fourvière), պատմական բլուր, որը գտնվում է Լիոնի կենտրոնի արևմտյան հատվածում[1]: Միևնույն անունն է կրում նաև կենտրոնական թաղամասը, որը գտնվում է բլրի վրա[2]:
Բովանդակություն
Տեղադրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Սոն և Ռոն գետերը հոսում են Կենտրոնական ֆրանսիական զանգվածի հյուսիսից դեպի հարավ: Ֆուրվիեր բլուրը, իրականում, իրենից ներկայացնում է գիծ, որը խոյացած է Սոն գետի վրա և ձգվում է Լիոնի Վեզ թաղամասից մինչև գետերի միախառնմանը վայրը: Բլուրը ծովի մակարդակից ունի 120-287 մետր բարձրություն: Բլրի ափագիծը ներառում է Սեն Իրենեյ, Լուայաս, Ֆուրվիեր, Սեն Ժյուս թաղամասերը և ձգվում դեպի հարավ, ընդհուպ մինչև Սեն Ֆլուա լե Լիոն կոմունան: Սոնը շրջանցում է բլուրը՝ անջատելով Հին Լիոն թաղամասը՝ Լիոնի մյուս թաղամասերից: Բլրի գագաթից բացվում է տեսարան դեպի Հին Լիոն և վարդերի այգիներ, Սոն գետի հակադիր ափ և Պրեսքիլ, Ռոն գետի հակադիր ափ, հատկապես, Բրոտտո, Պար Դյո, Գիլյոտեր, Ժերլան և Մոնպլեզիր թաղամասեր: Հեռվում են երևում են Լիոնի արվարձանները, Դոֆինե պատմական մարզի տարածքները, դեպի Բյուժե, Շարտրյոզ և Ալպեր:
Այս առավելությունը, մյուս կողմից, զուգորդվում է թերությամբ: Այսպես, ճանապարհը դեպի Ֆուրվիեր ոլորապտույտ է, իսկ բլրի գագաթ տանող ճանապարհները բավականին քիչ են:
Բլրի վրա տեղակայված է Լիոնի այցեքարտերից մեկը՝ Ֆուրվիրեի ֆունիկուլյորը:
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Բլրի գագաթին տեղակայված է եղել Լուգդուն բնակավայրը: Այն վայրը, որտեղ ներկայումս կառուցված է Նոտր դամ դե Ֆուրվիե տաճարը[3], գտնվում է հռոմեական թատրոն: Թատրոնի Forum Vetus (Հին թատրոն) անվանումը արդյունքում տրանսֆորմացվել է Ֆուրվիերի: Ֆորումի մի մասը փլվել է 9-րդ դարում՝ գրունտի տեղաշարժի արդյունքում: Ավելի ուշ, ևս մի քանի փլուզումներ են տեղի ունեցել: Մասնավորապես, 1930 թվականին, թատրոնի փլուզման արդյունքում, մահացել է մոտ 40 մարդ: Փլուզման պատճառը գետնի տակով ջրի հոսքն էր: Բնակչության շրջանում տարածվել էր մի տեսակետ, համաձայն որի բլրի տակ կա ստորգետնյա լիճ, սակայն այդ փաստը հաստատված չէ գիտական հետազոտություններով:
Տեսարժան վայրեր[խմբագրել | խմբագրել կոդը]
- Բլրի վրա գտնվում են այնպիսի ճարտարապետական հուշարձաններ, ինչպիսիք են Ֆուրվիեր բլրի անտիկ թատրոնը, Ֆուրվիեր բլրի օդեոնը և Կիբելայի տաճարը,
- Հարևանությամբ գտնվում է Գալլո-հռոմեական քաղաքակրթության թանգարանը,
- Լիոնի հռոմեական դամբարաններ, ակվեդուկներ, հասարակական բաղնիքներ և Կիբելայի շատրվան,
- Նոտր դամ դե Ֆուրվիեր տաճար, որը կառուցվել է 19-րդ դարում՝ Պիեռ Բոսսանի կողմից: Տաճարը երևում է Լիոնի ցանկացած վայրից և համարվում է Լիոնի գլխավոր այցեքարտերից մեկը,
- Սբ Թովմասի մատուռ (XVIII դար),
- Հոգևոր արվեստների թանգարան, արքեպիսկոպոսի նստավայր,
- Ֆուրվիերի մետաղական աշտարակ,
- Սեն Ժյուս նախկին վարժարան, որը ներկայումս գործող դպրոց է,
- Սեն Ժյուս եկեղեցի (XVI դար)
- Սեն Իրենիոս եկեղեցի, Կառոլինգների դարաշրջանի Ֆրանսիայում կառուցված ամենահին եկեղեցիներից մեկը,
- Վարդերի այգիներ, որոնք գտնվում են տաճարի հակադիր մասում,
- Չորս քամիների կամուրջ,
- Ճանապարհ դեպի Գուրգիյոն, որը իրար է կապում Սեն Ժյուսը և Սեն Ժանը: Համարվում է Լիոնի ամենահին փողոցներից մեկը:
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Достопримечательности на холме Фурвьер. | Visit Lyon»։ visitlyon.ru (ru-RU)։ Վերցված է 2017-12-04
- ↑ Կաղապար:Ouvrage
- ↑ «Базилика Нотр-Дам-де-Фурвьер: описание, история, фото, точный адрес»։ Тонкости туризма (ru-RU)։ Վերցված է 2017-12-04