Ֆուրվիեր բլրի անտիկ թատրոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հռոմեական թատրոն
Ֆուրվիեր բլրի անտիկ թատրոն
Théâtre antique de Fourvière
Անտիկ հռոմեական թատրոն
Երկիր{{{2}}} Ֆրանսիա
ՏեղագրությունԼիոն, Ռոն Ալպեր երկրամաս
Շինության տեսակ10 000 անձի համար նախատեսված թատրոն
Շինարարության սկիզբմ․թ․ա․ 15 թվական
Շինարարության վերջ138 թվական
Քարտեզ
Քարտեզ

Ֆուրվիերի անտիկ թատրոն (ֆր.՝ Théâtre antique de Fourvière), անտիկ թատրոն, որը գտնվում է Լիոնի Ֆուրվիեր բլրի վրա[1]։ Գտնվում է Ֆուրվիերի օդեոնի հարևանությամբ և միասին կազմում են ճարտարապետական համալիր։

Ժամանակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թատրոնի կառուցումը ընթացել է երկու փուլերով[2]՝

1. Օկտավիանոս Օգոստոս կայսեր կառավարման ժամանակ։ Բլրի ծայրամասում կառուցվել է 90 մետր լայնություն ունեցող խաղասպարեզ։ Համաձայն նախագծված պլանի, աստիճանները կիսաշրջան են կազմել և բաղկացած են եղել 25 հատվածներից։ Պարտերը կառուցված է եղել բազմագույն մարմարից։ Բեմը ներառել է իր մեջ երեք էքսեդրաներ և ունեցել է երկու մուտք։ Պարզվել է, որ կառուցման ժամանակ օգտագործվել են Գլանում քաղաքի քարերը (ներկայիս Սեն Ռեմի դը Պրովանս), ինչը վկայում է այդ ժամանակ առևտրական մեծ կապերի առկայության մասին։

2. 2-րդ դարի սկզբին՝ Ադրիանոսի կայսեր կառավարման ժամանակ։ Թատրոնին ավելացվել է աստիճանների երրորդ հարկը։ Այդպիսով, կառույցի տրամագիծը հասել է 108 մետրի։ Թատրոնը տեղավորել է շուրջ 10 000 մարդ։

Հիմնականում, թատրոնում բեմադրվել են կատակերգական ներկայացումներ, որոնք ուղեկցվել են երաժշտությամբ։ Թատրոնը ունեցել է լավ ակուստիկա։ Ներկայացումները բեմադրվել են ապրիլից մինչև հոկտեմբեր ամիսներին։

Թատրոնը հայտնաբերվել է 19-րդ դարում, իսկ վերականգնումը սկսվել է 1933 թվականին։

Տուրիզմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Թատրոնը Լիոնի ամենահայտնի տեսարժան վայրերից մեկն է։ Ամեն տարի այստեղ անց է կացվում «Ֆուրվիերի գիշերներ» երաժշտական փառատոնը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Античный театр на холме Фурвьер (Античный театр на холме Фурвьер): архитектура, памятники, парки в Лионе, отзывы и советы туристов и путешественников». turbina.ru. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 14-ին.
  2. «Tout sur le Théâtre Antique de Fourvière - Horaires, tarifs, prix, accès, carte, photo, video, contact». monumentsdelyon.com. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 14-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆուրվիեր բլրի անտիկ թատրոն» հոդվածին։