Լիոնի ֆունիկուլյոր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լիոնի ֆունիկուլյոր
Изображение логотипа
Տեսակpublic transport network?
Երկիր Ֆրանսիա
Քաղաք5th arrondissement of Lyon?
Երկաթուղագծի լայնություն1000 մմ
ԳծերFuniculaire de Fourvière? և Funiculaire de Saint-Just?
 Funiculaires de Lyon Վիքիպահեստում

Լիոնի ֆունիկուլյոր (ֆր.՝ Funiculaire de Lyon), տրանսպորտային համակարգ Ֆրանսիայի Լիոն քաղաքում, որը գործում է 1862 թվականից սկսած։

Ներկայումս քաղաքում գործում են ֆունիկուլյորի երկու գծեր, որոնք իրար են կապում Լիոնի Սեն Ժան թաղամասը և Ֆուրվիեր բլուրը (երկու տարբեր կողմերից)։ Մտնում է Լիոնի մետրոպոլիտենի կազմի մեջ։

Լիոնի ֆունիկուլյորի պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆունիկուլյորի առաջին գծի բացումը տեղի է ունեցել 1862 թվականի հունիսի 3-ին։ Այսպիսով, Լիոնը համարվում է աշխարհի առաջին քաղաքը, որտեղ բացվել է ֆունիկլյորային քարշակով երկաթուղի[1], չնայած պետք է նշել, որ կաբելային քարշակով երկաթուղային պլատֆորմը հայտնվել է շատ ավելի շուտ։

Լիոնի պատմության մեջ եղել են ֆունիկուլյորի 5 գծեր, որոնցից երեքը գործել են Ֆուրվիեր բլրի վրա, իսկ երկուսը՝ Կրուա Ռուս բլրի վրա։ Լիոնի ֆունիկուլյորի բնորոշ գծերից մեկը թունելների մեծ քանակն է։

Այսօր Ֆուրվիեր բլրի վրա գործում են ֆունիկուլյորի երկու գծեր։ Երկու այլ գծեր փակվել են, իսկ մեկը ներառվել է Լիոնի մետրոպոլիտենի կազմի մեջ՝ մտնելով մետրոպոլիտենի C գծի մեջ։

Գործող գծեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Սեն Ժան — Սեն Ժյուստ (F1)[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆունիկուլյորը «Սեն Ժյուստ» կայարանի մոտ
  • Բացման թվական՝ 1878 թվականի ապրիլի 8
  • Երկարություն՝ 822 մ
  • Առավելագույն թեքություն՝ 183 մմ/մ
  • Անվածիր՝ 1440 մմ (1878- 1901 թվականներ), 1000 մմ (1901- մինչ օրս)

1901 թվականից գործել է ատամնավոր երկաթգծի տեսքով, իսկ 1958 թվականին վերակառուցվել է ֆունիկուլյորի տեսքով։ Սա միակ գիծն է, որի վրա կառուցված է մեկ այլ՝ «Մինիմ — Ռոմեն թատրոն» կայարանը։

Սեն Ժան- Ֆուրվիեր (F2)[խմբագրել | խմբագրել կոդը]

«Սեն Ժան — Ֆուրվիեր» ֆունիկուլյորը
  • Բացման թվական՝ 1900 թվականի հոկտեմբերի 6
  • Երկարություն՝ 431 մ
  • Առավելագույն թեքություն` 310 մմ/մ
  • Անվածիր՝ 1000 մմ (1900- 1970 թվականներ), 1330 մմ (1970- մինչ օրս)

Գիծը վերակառուցվել է 1970 թվականին։ Վագոնները փոխարինվել են նորերով, իսկ հին վագոններից մեկը տեղադրվել է Ռոշտայե սյուր Սոնի ավտոմոբիլային թանգարանում, իսկ մյուսը՝ Շելլի քաղաքային, միջազգային և մերձքաղաքային տրանսպորտի թանգարանում[2]։

Փակված կամ վերակառուցված գծեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Տերմ փողոց- Կրուա Ռուսս[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Բացման թվական՝ 1862 թվականի հունիսի 3
  • Փակման թվական՝ 1967 թվականի դեկտեմբերի 31
  • Երկարություն՝ 489 մ
  • Առավելագույն թեքություն` 160 մմ/մ
  • Անվածիր՝ 1440 մմ

Ֆունիկուլյորի փակումից հետո, թունելը կիրառվել է ավտոմոբիլային երթևեկության համար։

Կրուա Պակե — Կրուա Ռոսս[խմբագրել | խմբագրել կոդը]

«Կրուա Պակե» կայարանը
  • Բացման թվական՝ 1981 թվականի ապրիլի 12
  • Փակման թվական՝ 1972 թվականի հուլիսի 3
  • Երկարություն՝ 512 մ
  • Առավելագույն թեքություն` 172 մմ/մ
  • Անվածիր՝ 1440 մմ

Գիծը վերաբացվել է 1974 թվականի դեկտեմբերի 6-ին։ Ավելի ուշ ընդարձակվել է և միացել Լիոնի մետրոպոլիտենին։

Սեն Պոլ- Ֆուրվիեր[խմբագրել | խմբագրել կոդը]

«Սեն Պոլ- Ֆուրվիեր» գծի վերին կայարանը
  • Բացման թվական՝ 1900 թվականի դեկտեմբերի 6
  • Փակման թվական՝ 1937 թվականի դեկտեմբերի 25
  • Երկարություն՝ 514 մ
  • Առավելագույն թեքություն` 243 մմ/մ
  • Անվածիր՝ 1440 մմ

Այս գիծը իրար է կապել Սեն Պոլ կայարանը և Ֆուրվիեր բլուրը, որտեղ գտնվել է գծի վերջին կայարանը։ Այս գիծը լիոնցիները անվանել են «մեռյալների ֆունիկուլյոր», քանի որ հաճախ կիրառվել է դեպի Լուայաս գերեզմանատուն դագաղներ տեղափոխելու համար[3]։

Լիոնի գործող և փակված ֆունիկուլյորները

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Site Amtuir, Avant 1870 : Les premières tentatives de mécanisation et l'apparition du funiculaire». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 18-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 7-ին.
  2. Le funiculaire monte en l’air // Ferro-Lyon, 12-05-2009
  3. «François Koch. Lyon en 6 endroits secrets // L'Express, 12/07/2010». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հունվարի 21-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 7-ին.

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]