Ֆուտբոլը Բոսնիա և Հերցեգովինայում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ֆուտբոլը Բոսնիա և Հերցեգովինայում համարվում է ամենահայտնի սպորտաձևը։

Ազգային հավաքական[խմբագրել | խմբագրել կոդը]

Էմիր Սպահիչ, ազգային հավաքականի ավագը
Էդին Ջեկո, ազգային հավաքականի լավագույն ռմբարկու
Վեդադ Իբեշևիչ, 2014 թվականի աշխարհի առաջնության հավաքականի առաջին գոլի հեղինակ (Արգենտինայի հավաքականի դարպասներին)

Բոսնիա և Հերցեգովինայի ֆուտբոլի ազգային հավաքականը կազմավորվում է Բոսնիա և Հերցեգովինայի ֆուտբոլային միության գլխավորությամբ։ Իր առաջին հաղթանակը տարել է 1996 թվականի նոյեմբերի 6-ին Իտալիայի հավաքականի դեպ[1][2]։ Հավաքականը ՖԻԲԱ ամենաբարձր վարկանիշը՝ 13-րդ հորիզոնական, գրանցել է 2013 թվականի օգոստոսին[3][4]։

Հավաքականը իր պատմության ընթացքում, որպես խոշոր առաջնություն, առաջին անգամ հանդես է եկել 2014 թվականին Բրազիլայի աշխարհի առաջնությանը[5][6]։ Հավաքականը այդ առաջնությանը անցկացրել է ընդամենը 3 խաղ՝ չկարողանալով անցնել խմբային փուլը՝ պարտվելով Արգենտինային ու Նիգերիային, հաղթելով Իրանին[7]։ Եվրոպայի առաջնությանը Բոսնիան երբեք չի մասնակցել. 2012 թվականին նա փոխարեն մասնակցել է Պորտուգալիան[8][9][10][11], իսկ 2016 թվականին՝ Իռլանդիան, որը կրկին շրջանցել է Բոսնիա և Հերցեգովինայի հավաքականին։

Հավաքականի տնային մարզադաշտը Զենիցա քաղաքի Բիլինո Պոլեն է։

Ֆուտբոլի զարգացումը երկրում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆուտբոլը Սարաևոյում հայտնվել է 1903 թվականին[12], իսկ Մոստարում՝ 1905 թվականին[13], որից հետո սկսել է տարածվել ամբողջ Բոսնիայով։ Ակումբներ են հիմնվել Բիհաչ, Զենիցա, Տուզլա և Բանյա Լուկա խոշոր քաղաքներում։ 1908 թվականին անցկացվել է երկրի առաջին առաջնությունը[14]։

Առաջին համաշխարհային պատերազմի սկզբին Սարաևոյում կային «Սլավիա», «Ջերզելեզ» («Սարաևյան»)[15] և «Մակկաբի»[16] ակումբները, ինչպես նաև Բոսնիայի այլ քաղաքներում գործում էին ևս 20 ակումբ։ 1918 թվականին՝ Հարավսլավիայի Թագավորության կազմավորումից հետո, մի քանի լիգաներով մեկնարկել է նոր առաջնություն, և բարձրագույն դիվիզիոնում սկսել էին խաղալ երկու բոսնիական ակումբ։ 1920 թվականին հիմադրվել է Սարաևոյի ֆուտբոլային ենթաասոցիացիան որպես Բոսնիա և Հերցեգովինայի ֆուտբոլային միության իրավահաջորդ։ Հարավսլավիայի առաջնությունը շարունակվել է մինչև 1939-1940 թվականների մրցաշրջանը։ Պատերազմից հետո բոսնիական ակումբները խաղացել են Հարավսլավիայի Սոցիալիստական Ֆեդերատիվ Հանրապետության առաջնությունում։

Ակումբներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բոսնիա և Հերցեգովինայի առաջատար ակումբները համարվում են «Սարաևո», «Ժելեզնիչար» (Սարաևո) և «Վելեժ» (Մոստար)։ Նրանք խաղացել են Հարավսլավիայի առաջին և երկրորդ լիգաներում, հանդես են եկել Հարավսլավիայի գավաթում, իսկ Հարավսլավիայի հավաքականի կազմում հանդես են եկել բոսնիական աստղեր Վահիդ Հալիլհոջիչը, Սաֆետ Սուշիչը, Յոսիպ Կատալինսկին, Ֆարուկ Հաջիբեգիչը, Իվիցա Օսիմը, Ասիմ Ֆերհատովիչը, Բլաժ Սլիշկովիչը և Դուշան Բաևիչը[17]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. independent.co.uk (1996 թ․ նոյեմբերի 11). «Football; Bosnia finally put on the map». The Independent. London.
  2. nfsbih.net (1996 թ․ նոյեմբերի 6). «Bosnian first victory» (բոսնիերեն). Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 16-ին.
  3. fifa.com (2013 թ․ հուլիսի 4). «Bosnia-Herzegovina (14th, up 1)». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 21-ին. Վերցված է 2019 թ․ հուլիսի 9-ին.
  4. fifa.com (2013 թ․ հունիսի 13). «Best-ever Bosnia scale new heights». fifa.com. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունիսի 16-ին. Վերցված է 2013 թ․ հունիսի 13-ին.
  5. Fifa.com (2013 թ․ հոկտեմբերի 15). «Bosnians make history». FIFA.com. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 21-ին. Վերցված է 2019 թ․ հուլիսի 9-ին.
  6. uefa.com (2013 թ․ հոկտեմբերի 15). «Ibišević sparks Bosnia and Herzegovina joy». uefa.com.
  7. «World Cup 2014: Argentina 2–1 Bosnia highlights». BBC Sport. 2014 թ․ հունիսի 16. Վերցված է 2014 թ․ հունիսի 16-ին.
  8. «Jubilant Bosnians book play-off place». UEFA. 2009 թ․ հոկտեմբերի 10. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ դեկտեմբերի 12-ին. Վերցված է 2009 թ․ հոկտեմբերի 10-ին.
  9. UEFA.com (2011 թ․ հոկտեմբերի 13). «Draw for the UEFA EURO 2012 play-offs».
  10. bleacherreport.com (2012 թ․ հոկտեմբերի 11). «World Cup Qualifying: Is Luck Finally on the Side of Bosnia and Herzegovina?».
  11. Rusty Woodger (2013 թ․ մարտի 23). «Can Bosnia break their hoodoo?». theroar.com.au.
  12. radiosarajevo.ba (2014 թ․ օգոստոսի 12). «Znate li kad je fudbalska lopta donešena u Sarajevo?». radiosarajevo.ba (բոսնիերեն). Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ օգոստոսի 26-ին. Վերցված է 2010 թ․ օգոստոսի 12-ին.
  13. Uefa.com (2010 թ․ փետրվարի 21). «Bosnian standards continue to rise». UEFA. Վերցված է 2010 թ․ փետրվարի 21-ին.
  14. nfsbih.ba (2010 թ․ հունվարի 1). «Hronologija Razvoja Saveza». nfsbih.ba (բոսնիերեն). Վերցված է 2010 թ․ հունվարի 1-ին.
  15. fsks.ba (2011 թ․ օգոստոսի 16). «Fudbal u Sarajevu». fsks.ba (բոսնիերեն). Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ օգոստոսի 4-ին. Վերցված է 2011 թ․ օգոստոսի 16-ին.
  16. rsssf.com (2014 թ․ օգոստոսի 12). «Regional Leagues 1938/39 Sarajevski Podsavez». rsssf.com. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 12-ին.
  17. H. Ljevo (2013 թ․ դեկտեմբերի 11). «From Brazil to Brazil in 64 years». sportsport.ba. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 11-ին.