Ֆորեսթ Մարս Կրտսեր
Ֆորեսթ Մարս Կրտսեր | |
---|---|
Ծնվել է | օգոստոսի 16, 1931 |
Ծննդավայր | Oak Park Township, Կուկ շրջան, Իլինոյս, ԱՄՆ |
Մահացել է | հուլիսի 26, 2016[1] (84 տարեկան) |
Մահվան վայր | Սիեթլ, Վաշինգտոն, ԱՄՆ[1] |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Կրթություն | Հոթչքիս դպրոց |
Մասնագիտություն | ձեռնարկատեր |
Ծնողներ | հայր՝ Ֆորեսթ Մարս |
Կուսակցություն | ԱՄՆ Հանրապետական կուսակցություն |
Պարգևներ և մրցանակներ | |
Երեխաներ | Victoria B. Mars?, Pamela Mars-Wright?[2], Valerie Mars?[3] և Marijke Mars?[4] |
Ֆորեսթ Էդվարդ Մարս Կրտսեր (անգլ.՝ Forrest Edward Mars, Jr., օգոստոսի 16, 1931, Oak Park Township, Կուկ շրջան, Իլինոյս, ԱՄՆ - հուլիսի 26, 2016[1], Սիեթլ, Վաշինգտոն, ԱՄՆ[1]), ամերիկացի ձեռնարկատեր, գործարար-մագնատ։ Ֆորեսթ Մարսի որդին և ամերիկյան Mars հրուշակեղենի ընկերության հիմնադիր Ֆրենկ Մարսի ավագ թոռը։ Որպես Մարս ընտանիքի անդամ ղեկավարել է Մարս ընկերության բիզնեսը այլ բիզնեսների հետ միասին $11 մլրդ արժողությամբ[5]։ 2004 թվականին ըստ Ֆորբես հանդեսի աշխարհի ամենահարուստ մարդկանց ցանկում հայտնվել է 24-րդ տեղը։
Ֆորեսթը ամուսնացած էր, ուներ չորս երեխա։ Ավարտել է Եյլի համալսարանը, որտեղ ստացել է գիտության և արվեստի բակալավրի աստիճան։
Ֆորեսթ Մարսի պապը սկսել է կոնֆետների արտադրությունը 1911 թվականին Տակոմա քաղաքի սեփական տան խոհանոցում։ Ֆորեսթի հայրը մտածել է արտադրության մեջ օգտագործել ածիկային նուգա, նրա տվյալ գյուտը սկիզբ դրեց մի շարք քաղցրավենիքների ստեղծմանը, այդ թվում՝ M&M's, Թվիքս, Skittles։ Նաև Ֆորեսթի հայրը հիմնադրել է ընկերության ստորաբաժանումը, որը զբաղվում էր կենդանիների արտադրությամբ սննդի արտադրությամբ (Whiskas և Pedigree)։ Այսօր այն նրա ժառանգորդին բերում է զգալիորեն ավելի մեծ եկամուտ, քան կոնֆետների և կարամելների արտադրությունը, չնայած այն հանգամանքին, որ ընկերությունը առաջատար դիրքեր է զբաղեցնում աշխարհում հրուշակեղենի ոլորտում։ Մարս կրտսերը զբաղեցրել է Mars ընկերության գլխավոր տնօրենի պաշտոնը։
Մահացել է 2016 թվականի հուլիսի 26-ին Սիեթլում հարուցած կաթվածից առաջացած բարդությունների պատճառով[6][7]։
Հասարակական գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Վերջին տարիներին այս ամերիկացի միլիարդատիրոջ անունը ավելի հաճախ հիշատակվել է զանգվածային լրատվության միջոցներով կապված մասնավոր հողերի զավթման պայքարի հետ՝ նավթի և գազի արդյունահանման հետ։ Նավթային և գազային բիզնեսի խոշոր խաղացողները շարունակում են պայքարը, հենվելով հասարակության և կառավարության աջակցությանը, որը հայտարարում է այն մասին, որ առաջնայինը ոչ թե հողի գույքային իրավունքն է, այլ օգտակար հանածոների արդյունահանումը և օգտագործումը, որոնք էական դեր են խաղում երկրի տնտեսության համար։
- 1991 թվականին Ֆորեսթ Մարսը նախագահական մրցավազքում ֆինանսավորել է հանրապետականների նախընտրական քարոզարշավը[8]։
- Մարսը և նրա նախկին կինը Դեբորան էական նվիրատվություններ են կատարել Վիլյամսբերգի 18-րդ դարի սրճարանի վերակառուցման համար[9]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Forrest E. Mars Jr., Scion of a Candy Empire, Dies at 84 / J. Kahn — Manhattan: New York Times Company, A. G. Sulzberger, 2016. — ISSN 0362-4331; 1553-8095; 1542-667X
- ↑ https://www.forbes.com/profile/pamela-mars/?list=billionaires
- ↑ https://www.forbes.com/profile/valerie-mars/
- ↑ https://www.forbes.com/profile/marijke-mars/
- ↑ http://varimparim.ru/history_raznoe/inforrmation/id1218/page10 Արխիվացված 2016-03-05 Wayback Machine. Биографии членов семьи Марс.
- ↑ Henry, David (2016 թ․ հուլիսի 27). «Forrest Mars Jr., Mars's Billionaire Co-Owner, Dies at 84». Bloomberg.com. Վերցված է 2016 թ․ հուլիսի 27-ին.
- ↑ Roberts, Sam (2016 թ․ հուլիսի 27). «Forrest E. Mars Jr., Scion of a Candy Empire, Dies at 84». New York Times. ISSN 0362-4331. Վերցված է 2016 թ․ հուլիսի 27-ին.
- ↑ "Campaign Contribution Search: Forrest Mars" Արխիվացված 2011-06-22 Wayback Machine. NewsMeat.
- ↑ Charlton's Coffeehouse(չաշխատող հղում). Colonial Williamsburg "A generous gift from Forrest and Deborah Mars made the Coffeehouse project possible. The Mars family have been prominent supporters of the Foundation for nearly 25 years."
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Марс Форрест(չաշխատող հղում)
- Истории успеха. Форрест Марс Արխիվացված 2011-11-16 Wayback Machine