Ֆորեսթ Մարս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ֆորեսթ Մարս
Դիմանկար
Ծնվել էմարտի 21, 1904(1904-03-21)[1]
ԾննդավայրWadena, Մինեսոտա, ԱՄՆ
Մահացել էհուլիսի 1, 1999(1999-07-01)[1] (95 տարեկան)
Մահվան վայրՄայամի, Ֆլորիդա, ԱՄՆ
ԳերեզմանLakewood Cemetery
ՔաղաքացիությունFlag of the United States.svg ԱՄՆ[2]
ԿրթությունԵյլի համալսարան և Կալիֆոռնիայի համալսարան, Բերքլի
Մասնագիտությունchocolatier, գործարար և դիզայներ
ԱմուսինAudrey Ruth Mars?
Ծնողներհայր՝ Ֆրանկլին Քլարենս Մարս, մայր՝ Ethel G. Mars?[3]
ԵրեխաներԺակլին Մարս, John Franklyn Mars? և Ֆորեսթ Մարս (կրտսեր)

Ֆորեսթ Էդվարդ Մարս կրտսեր (անգլ.՝ Forrest Edward Mars, Sr., մարտի 21, 1904(1904-03-21)[1], Wadena, Մինեսոտա, ԱՄՆ - հուլիսի 1, 1999(1999-07-01)[1], Մայամի, Ֆլորիդա, ԱՄՆ), ամերիկացի ձեռնարկատեր, բիզնես-մագնատ։ «Mars, Incorporated» ընկերության հիմնադիր Ֆրանկլին Քլարենս Մարսի որդին։ Հորինել է այնպիսի հայտնի բրենդային մթերքներ, ինչպիսիք են Մարս, Bounty և Թվիքս շոկոլադե սալիկները, M&M's կոնֆետները և այլն։

Կյանքի վերջին Ֆորեսթ Մարսը 4 մլրդ դոլար է կուտակել և ըստ «Ֆորբս» ամսագրի ընդգրկվել է ամենահարուստ ամերիկացիների 30-րդ հորիզոնականում։ Մարսը իր բիզնեսը փոխանցել էր իր երեխաներին՝ Ֆորեսթ կրտսերին, Ջոնին և Ժակլինին։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վաղ տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆորեսթ Մարսը ծնվել է 1904 թվականին Մինեսոտայի հրուշակագործ Ֆրանկլին Քլարենս Մարսի ընտանիքում։ Հրուշակագործի ընտանիքում աշխատում էին բոլորը։ Նրա հայրը հրուշակեղենի փոքր բիզնես ուներ։ Նա պատրաստում էր էժանագին կոնֆետներ, իսկ նրա կինը՝ Էթելը, հաջորդ օրը վաճառում էր դրանք։ Ֆրանկը և Էթելը բաժնվել են, երբ Ֆորեսթը վեց տարեկան էր։ Եվ մայրը տղային տարել է Կանադայի հյուսիսային Բրեթլֆորդ փոքր հանքափորային քաղաք՝ իր ծնողների մոտ։

Դպրոցն ավարտելուց հետո Ֆորեսթը արժանացել է կրթաթոշակի, որն անվճար ուսուցման իրավունք էր տալիս Բերկլիի Կալիֆոռնիայի համալսարանում։ Ամառային արձակուրդների ընթացքում աշխատել է քիչ հայտնի Camel ծխախոտի արտադրությունում որպես վաճառքի գործակալ։ 1928 թվականին ավարտել է Եյլի համալսարանը, և վերադարձել հոր մոտ, որն այդ ժամանակ արդեն հիմնել էր շոկոլադե սալիկների արտադրության իր առաջին ընկերությունը։ Որդին սկսել է աշխատել հոր հետ։ Այդ տարիներին Մարս կրտսերը հորինել է առաջին կուլտային քաղցրավենիքը՝ Milky Way-ը։ Մի անգամ Ֆորեսթը հոր հետ շոկոլադե կոկտեյլ էր խմում և նրան առաջարկում է կոկտեյլի պարունակությունը շոկոլադե սալիկի վերածել։ Շոկոլադն այդքան էլ լավը չէր, բայց լավ էր վաճառվում։ Մեկ տարվա ընթացքում Milky Way-ի վաճառքը 800 հազար դոլար եկամուտ է բերել։ Եվ այստեղ է տեղի է ունեցել սերունդների հակամարտությունը։ Ֆորեսթ Մարսը երազում էր համաշխարհային տիրապետության մասին, մինչդեռ, նրա հայրը երազում էր միայն ապահով ծերության մասին։ Հոր և որդու հարաբերությունները գնալով ավելի լարված էին դառնում։ Որպեսզի ընտանեկան հարաբերություններն ավելի չսրվեին Ֆորեսթը նստում է առաջին իսկ շոգենավն ու մեկնում Անգլիա։

Սեփական բիզնես[խմբագրել | խմբագրել կոդը]

1932 թվականին Ֆորեսթը հիմնավորվել է Անգլիայում, վարձել փոքրիկ արտադրամաս և սկսել զբաղվել իր համար սովարական դարձաձ աշխատանքով` կոնֆետի արտադրությամբ։ Գրանցել է Milky Way-ի հիմքի վրա` իր ապահովության համար այն անվանելով Mars: Թեև ի սկզբանե Mars-ի շոկոլադե բատոնն ուներ միանգամայն այլ որակ, և Ֆորեսթը հասկացել էր, որ անգլիացիների համային նախասիրությունները տարբերվում են ամերիկացիներից։ Նա օգտագործում էր նուրբ կաթնային շոկոլադ և կարամել։ Եվ մինչ օրս Mars շոկոլադե սալիկը հակառակ տարածված կարծիքի՝ անգլիական արտադրանք է, որն այդքան էլ հայտնի չէ ԱՄՆ-ում։ 1940 թվականին Ֆորեսթը դարձել է Մեծ Բրիտանիայի և Ամերիկայի ամենահարուստ մարդկանցից մեկը։

Արտադրության ընդլայնման որոշումը վաղուց էր հասունացել Ֆորեսթի մոտ՝ նա ցանկանում էի կրկին նվաճել Ամերիկան։ Մանավանդ, որ արդեն նոր նախանձելի գաղափար ուներ՝ M&M's-ի արտադրությունը։ Շաքարի թաղանթում շոկոլադե դրաժեի գաղափարի իրականացմանը մասնակցում էր Ուիլյամ Մյուրին, որը նախորդ դարի 40-ական թվականներին զբաղեցրել էր «Հերշի» ընկերության նախագահի պաշտոնը։ Ուիլյամի վրա մեծ տպավորություն գործեցին փոքրիկ գունավոր դրաժեները, և նա ֆինանսական աջակցություն ցուցաբերեց Ֆորեսթ Մարսին։ Դառնալով գործընկերներ, Մարսը և Մյուրին նոր արտադրանքի անվան մեջ օգտագործեցին իրենց ազգանունների առաջին տառերը․ այսպես առաջացավ M&M’s-ը։

1943 թվականին Մարսը որոշում է վաճառել արագ պատրաստվող բրինձ։ Պատերազմական տարիներին բրնձով շիլան զինվորական խոհանոցի հիմնական ուտեստն էր։ Մարսը որոշել էր շոգեխաշել բրնձի հատիկները թեփից ազատելու և ջերմային մշակման համար։ Սկզբում դա ռազմական պատվեր էր, որը տվել է զգալի շահույթ, իսկ հետո ապրանքը հայտնվել է վաճառասեղաններին Uncle Ben's ապրանքանիշի ներքո և անմիջապես դարձել վաճառքի առաջատարը՝ 6 տարի շարունակ։

50-ական թվականների կեսերին Մարսը կենդանիների սննդի համար արտադրություն հիմնեց։ Նա ամեն ինչ հստակ հաշվարկել էր. մսակոմբինատները վաճառելու էին մնացորդները չնչին գնով, իսկ տնային տնտեսուհիները փող չէին խնայի հանուն իրենց կենդանիների առողջության և սեփական հարմարության համար։ Այսպես առաջացան աշխարհահռչակ Pedigree և Whiskas կենդանիների կերերը։

Բայց որդու մեծ հաջողություններով Ֆրենկը չէր կարողանում ուրախանալ․ 1934 թվականին նա մահանում է սուր սրտային և երիկամային անբավարարությունից։ Այդ ժամանակ նրա բիզնեսը վերածվել էր մոտ 30 մլն դոլար շրջանառությամբ խոշոր ընկերության։

1964 թվականին միավորվում են հոր և որդու ընկերությունները։ Առաջանում է նոր ընկերություն M&M/Mars (Mars, Incorporated) անունով, որը ղեկավարում էր Ֆորեսթը։ Մարս կրտսերի կառավարման ժամանակ ընկերության բուռն աճ է նկատվել։

Իր մահվանից առաջ Ֆորեստ Մարսը 1995 թվականին ընտանեկան գործի կառավարման ղեկը հանձնել է որդիներին՝ Ֆորեսթ Էդվարդ կրտսերին և Ջոնին՝ սահմանափակելով նրանց կորպորատիվ իշխանությունը միակ պայմանով. քանի դեռ նա ողջ է, ընկերությունը չի կարող վաճառվել ուրիշ ընկերության։ Որդիները կատարել են հոր կամքը։ Այսօր Mars-ը մնում է հազվագյուտ խոշոր ամերիկյան բիզնեսի օրինակ ընտանեկան ձեռնարկության համար, բոլոր ղեկավար պաշտոնները պատկանում են երրորդ սերնդի ընտանեկան տոհմին։

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆորեսթն ամուսնացած էր Օրդի Մարիս հետ, որը մահացել էր 1989 թվականին։ Ունեցել են երեք երեխա՝ Ֆորեսթը, Ջոնը և Ժակլինը։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]