Ֆոնք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ֆոնք (անգլ.՝ phonk), հիփ–հոփի ենթաժանր, ոգեշնչված 1990-ականների Մեմֆիսյան ռեփից[1]։ Ամենից շատ ներկայացված է SoundCloud և Spotify հարթակներում, բնութագրվում է ֆանկի նոստալգիկ նմուշներով, կասետային ձայնով, վերցված է LO-FI-ից և հաճախ ուղեկցվում է հին վոկալ ձայնագրություններով՝ Մեմֆիսի ռեփի ոճով։ Ժանրում սովորաբար օգտագործվում են 1990-ականների սկզբի հիպ-հոփ սեմպլեր, համակցված ջազային մոտիվներով[2]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հաճախ ֆոնքը սահմանվում է որպես Z սերնդի երաժշտություն[1][2], առաջինը այս ոճը սկսել են օգտագործել Մեմֆիսյան արտիստներ DJ Paul–ը, X-Raided–ը, Phonk Beta–ն, Tommy Wright III–ը և Three 6 Mafia խումբը։ Ֆոնքի առաջին ալիքը մարեց 2000-ականների վերջին, բայց արդեն 2010-ականների սկզբին ոճը վերածնվեց։ «Ֆոնք» բառը հայտնի դարձավ SpaceGhostPurrp-ի շնորհիվ, որը թողարկեց «Pheel Tha Phonk», «Bringin' Tha Phonk» և «Keep Bringin' Tha Phonk» թրեքերը[3][4]։ YouTube-ի ալիքները, հատկապես Sad Soundcloud-ը, TrillPhonk-ը, նույնպես մեծ դեր են խաղացել ֆոնքի տարածման գործում[5]։

Տարիներ շարունակ Ֆոնքը փոփոխվել է SoundCloud-ում, ինչպես նաեւ ազդել է այնպիսի ռեփերների ստեղծագործությունների վրա, ինչպիսիք են XXXTentacion–ը, Ski Mask the Slump God–ը, Trippie Redd–ը և այլք[2]։ Ֆոնքը թրեպի մեղմացված տարբերակն է, որը տարբերվում է նրանից՝ չունենալով «մռայլ, մութ, Մեմֆիսային ուղղվածություն ունեցող ձայն», ավելի շատ ջազի և դասական հիփ–հոփի օգտին[2]։ 2016-2018 թվականներին ֆոնքը դարձել է SoundCloud-ում ամենաշատ լսվող ժանրերից մեկը, իսկ #phonk հեշթեգը դարձել է տարվա ամենահայտնիներից մեկը։

Առանձնահատկություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆոնքի առանձնահատկությունն այն է, որ այն կապված չէ որևէ տարածաշրջանային «բեմ»–ով[1][2]։ Սա կապված է SoundCloud հարթակի առանձնահատկությունների հետ, որը սովորաբար առանձնացնում է հիպ-հոփի և էքսպերիմենտալ փոփի ենթաժանրերը[6]։ Ֆոնք–արտիստ Lowpocus-ը 2017 թվականին հարցազրույցում ասել է. «Ֆոնքի զարմանալի բանն այն է, որ կատարողներ կան աշխարհի բոլոր ծայրերում։ Ֆոնքի երգիչներ կարող եք գտնել Կանադայում, ԱՄՆ-ում, Ֆրանսիայում և նույնիսկ Ռուսաստանում»[7]։

Դրիֆթ-ֆոնք[խմբագրել | խմբագրել կոդը]

Դրիֆթ–ֆոնքը Ֆոնքի ենթաժանր է, որն առաջացել է 2010-ականների վերջին։ Այս ժանրը բնութագրվում է բարձր բասի, կովբելի և աղավաղված հնչյունների (կամ կլիպպինգի) օգտագործմամբ, որոնք հաճախ անհասկանալի են դարձնում ձայնային նմուշների բառերը։ Այսպիսի թրեքների տեմպը շատ դեպքերում բավականին բարձր է։ Դրիֆտ–ֆոնքի տեսանյութերը հաճախ ցուցադրում են դրիֆտային և փողոցային մրցարշավային մեքենաների տեսահոլովակներ, ինչը ժանրը հանրաճանաչ է դարձնում առցանց ավտոմոբիլային մշակույթում։ Ժանրը արագ տարածվել է TikTok սոցիալական ցանցի շնորհիվ 2020 թվականին։ Դրիֆթ-Ֆոնք թրեկների հայտնի հեղինակների մեծ մասը Ռուսաստանից են։ Այս ժանրի հիմնադիրները համարվում են այնպիսի արտիստներ, ինչպիսիք են Ghostface Playa-ն, Pharmacist-ը, Prxsxnt Fxture-ը, Dvrst-ը, Kaito Shoma-ն և Ya$h-ը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Haynes, Gavin (2017 թ․ հունվարի 27). «What the phonk? The genre that's gripping Generation Z». The Guardian (անգլերեն). ISSN 0261-3077. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ օգոստոսի 22-ին. Վերցված է 2020 թ․ ապրիլի 14-ին. {{cite news}}: More than one of |accessdate= and |access-date= specified (օգնություն)
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Anand, Aashna (2020 թ․ ապրիլի 13). «The Evolution of Soundcloud's Popular New Genre: Phonk». Lucid Monday (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2022 թ․ հունվարի 16-ին. Վերցված է 2020 թ․ ապրիլի 14-ին.
  3. «La vaportrap s'impose en bande son des Internets». SURL (ֆրանսերեն). 2017 թ․ հոկտեմբերի 26. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հունիսի 10-ին. Վերցված է 2020 թ․ ապրիլի 14-ին.
  4. Bassil, Ryan (2017 թ․ փետրվարի 13). «Please, Kids. Help Us: What Is "Phonk"?». Vice (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հունիսի 10-ին. Վերցված է 2020 թ․ ապրիլի 14-ին.
  5. Broc, David (2017 թ․ մարտի 1). «'Phonk', o som futurista do hip hop, faz sucesso na Internet». EL PAÍS (պորտուգալերեն). Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հունիսի 10-ին. Վերցված է 2020 թ․ ապրիլի 14-ին.
  6. Broc, David (2017 թ․ մարտի 2). «El 'phonk', el sonido futurista del 'hip hop', triunfa en Internet». El País (իսպաներեն). ISSN 1134-6582. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հունիսի 10-ին. Վերցված է 2020 թ․ ապրիլի 14-ին. {{cite news}}: More than one of |accessdate= and |access-date= specified (օգնություն)
  7. Albors, Maxime (2017 թ․ նոյեմբերի 2). «Lowpocus nous explique pourquoi le phonk est en train de ressusciter». Vice (ֆրանսերեն). Արխիվացված օրիգինալից 2020 թ․ փետրվարի 25-ին. Վերցված է 2020 թ․ ապրիլի 14-ին.