Ֆոնտենե սու Բուա
Բնակավայր | |||
---|---|---|---|
Ֆոնտենե սու Բուա | |||
ֆր.՝ Fontenay-sous-Bois[1] | |||
| |||
Երկիր | Ֆրանսիա | ||
Համայնք | Վալ-դը-Մարն, Սենա, Նոժան-սյուր-Մարն և Մեծ Փարիզ | ||
Մակերես | 5,58 կմ² | ||
ԲԾՄ | 90 մետր, 44 մետր, 111 մետր | ||
Բնակչություն | ▲52 646 մարդ (հունվարի 1, 2022)[2] | ||
Ժամային գոտի | UTC+1 և UTC+2 | ||
Փոստային դասիչ | 94120[3] | ||
Պաշտոնական կայք | fontenay.fr(ֆր.) | ||
| |||
Ֆոնտենե սու Բուա ( ֆր.՝ Fontenay-sous-Bois ), քաղաք և համայնք Ֆրանսիայում՝ Իլ դը Ֆրանս երկրամասի Վալ դը Մառն դեպարտամենտի Նոժան սյուր Մառն շրջանում։ Համայնքը բաժանված է երկու կանտոնների ՝ Արևմտյան և Արևելյան Ֆոնտենե սու Բուա։
Ընկած է Փարիզի կենտրոնից 9,3 կիլոմետր դեպի արևելք։ Զբաղեցնում է 5,58 քառակուսի կիլոմետր տարածք։ Բնակչության թվաքանակը 2006 թվականի տվյալներով եղել է 52 675։
Համայնքի անվանումը միջնադարում հիշատակվում է որպես Fontanetum («աղբյուրներ»), միջնադարյան լատիներեն fontana («աղբյուր», «ակունք») բառից։ Նախկինում Fontenay-sous-Bois-ից բացի կիրառվել են նաև Fontenay-les-Bois և Fontenay-sur-le-Bois անվանումները։ 19-րդ դարի սկզբից համայքն ունեցել է մեկ անուն, որն էլ օգտագործվում է ներկայումս՝ Ֆոնտենե սու Բուա։
Անտառ ( ֆր.՝ Bois ) բառը, որն առկա է համայնքի անվան մեջ, Փարիզի արևելյան ծայրամասում ընկած Վենսենյան անտառն է՝ Բուա դը Վենսենը։ 1929 թվականին համայնքը զրկվեց իր տարածքի ավելի քան մեկ երրորդից, քանի որ Բուա դը Վենսենը (նրա մեծ մասը պատկանում էր Ֆոնտենե սու Բուային) ներառվեց Փարիզի քաղաքային սահմաններում։
Նշանավոր բնակիչներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Վլադիսլավ Ստարևիչ - ռուս և ֆրանսիացի մուլտիպլիկատոր, տիկնիկային անիմացիայի ստեղծողներից մեկը։
Ժողովրդագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Script error: No such module "Բնակչությունն ըստ թվականների".
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Քաղաքապետարանը
-
Halles_Roublot
-
Ռոզետ շատրվանը
-
Ռոզետ շատրվանը
-
Փողոց քաղաքի կենտրոնում
-
Գեներալ Լեկլերկի հրապարակը
-
Սեն Ժերմեն եկեղեցին
-
Լեզ Լառի
-
Մոնտեսքյոյի աշտարակը
-
Կադետական անտառը
-
«Լը Կոսմոս» կինոթատրոնը
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Code officiel géographique
- ↑ Populations légales 2022 (ֆր.) — INSEE, 2024.
- ↑ Base officielle des codes postaux — La Poste, 2018.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ֆոնտենե սու Բուա համայնքի պաշտոնական կայքը(Ֆրանսերեն)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆոնտենե սու Բուա» հոդվածին։ |
|