Ֆլորենս Հաու

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ֆլորենս Հաու
անգլ.՝ Florence Howe
Florence Howe square.png
Ծնվել էմարտի 17, 1929(1929-03-17)[1]
Բրուքլին, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ
Մահացել էսեպտեմբերի 12, 2020(2020-09-12)[2] (91 տարեկան)
Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[2]
բնական մահով[2]
ՔաղաքացիությունFlag of the United States.svg ԱՄՆ[3]
Մասնագիտությունհեղինակ, հրատարակիչ, գրականագետ, պատմաբան և ֆեմինիստ
Ալմա մատերՀանթեր քոլեջ, Սմիթ Քոլեջ, Հանթեր քոլեջի ավագ դպրոց և University of Wisconsin System?
Տիրապետում է լեզուներինանգլերեն
Florence Howe Վիքիպահեստում

Ֆլորենս Հաու (անգլ.՝ Florence Rosenfeld Howe, մարտի 17, 1929(1929-03-17)[1], Բրուքլին, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ - սեպտեմբերի 12, 2020(2020-09-12)[2], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[2]), ամերիկացի հեղինակ, հրատարակիչ, գրականագետ, պատմաբան, ժամանակակից ֆեմինիստական շարժման առաջնորդ[4]:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆլորենս Հաուն ծնվել է 1929 թվականին Բրուքլինում[5], Սամուել և Ֆրենսիս Սթիլի Ռոզենֆելդների ընտանիքում: Ֆլորենսը սովորել սիրել է վաղ տարիքից: Նրա մայրը հաշվապահ էր և դստերը քաջալերում էր շարունակել կրթությունը[4]:

1946 թվականին ընդունվել է Հանթեր քոլեջի ավագ դպրոց և Բրուքլինից այն հինգ երիտասարդ կանանցից մեկն էր, ովքեր ընդունվել էին այդ քոլեջ: 1949 թվականին ընդունվել է Phi Beta Kappa ակադեմիական կազմակերպություն: Շատերը նրան քաջալերում էին ավարտել գրականության բաժինը և դառնալ քոլեջի պրոֆեսոր: 1950 թվականին անգլերենի բակալավրի աստիճան է ստացել Հանթեր քոլեջից և ընդունվել Սմիթ քոլեջ, որն ավարտել է 1951 թվականին՝ ստանալով անգլերենի մագիստրոսի կոչում[4]: 1987 թվականին արժանացել է Պաուվ համալսարանի պատվավոր դոկտորի կոչման[6]:

1964 թվականին Ֆլորենսը սևամորթ երեխաներին դասավանդել է Միսիսիպիի ազատության դպրոցում, ինչպես նաև գլխավորել է Ժամանակակից լեզուների ընկերակցության կոմիտեն: 1967 թվականին նա հրապարակայնորեն ստորագրել է իր որոշումը՝ հրաժարվելով վճարել շահութահարկ՝ ի նշան ԱՄՆ-ի Վիետնամի դեմ պատերազմի բողոքի[7]: Կանանց իրավունքների և ֆեմինիստական հեռանկարների առաջխաղացման համար 1970 թվականին Հաուն հիմնադրել է The Feminist Press[8] կրթական հասարակական կազմակերպությունը[9]: Մինչև 1973 թվականը կազմակերպությունը տպագրել է երեք գիրք[10]:

Ֆլորենս Հաուի անվան մրցանակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆլորենս Հաուի պատվին սահմանվել է Ժամանակակից լեզուների կանանց աջակցող խմբի «Ֆլորենս Հաուի անվան մրցանակը»[11]:

Մատենագիտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրքեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 FemBio: Банк інформації про видатних жінок, Frauendatenbank, Банк данных о выдающихся женщинах
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 Wertheim B. Florence Howe, ‘Mother of Women’s Studies,’ Dies at 91 / D. BaquetManhattan, NYC: The New York Times Company, A. G. Sulzberger, 2020. — ISSN 0362-4331; 1553-8095; 1542-667X
  3. Bibliothèque nationale de France Record #12345540m // BnF catalogue général (ֆր.)Paris: BnF.
  4. 4,0 4,1 4,2 «Gale Encyclopedia of Biography: Florence Rosenfeld Howe»։ biography.yourdictionary.com։ The Gale Group։ Վերցված է մարտի 9, 2015 
  5. «Howe, Florence»։ Library of Congress։ Վերցված է մարտի 9, 2015։ «CIP data sheet (b. 3/17/29)» 
  6. http://www.depauw.edu/news-media/latest-news/details/31788/
  7. «Newspaper clipping of open letter to the U.S. War Committee, 11 March 1967»։ Letter to Mr. W. Walter Boyd from Herbert Sonthoff, March 28, 1967 (archive pdf) (Penn State University Libraries: Horowitz Transaction Publishers Archive)։ մարտի 28, 1967։ էջ 4։ «No income tax for war! Now particularly the U.S. war in Vietnam. STATEMENT: Because so much of the tax paid the federal government goes for poisoning food crops, blasting of villages, napalming and killing of thousands upon thousands of people, as in Vietnam at the present time, I am not going to pay taxes on 1966 income.» 
  8. «Authors: Florence Howe»։ feministpress.org։ The Feminist Press at City University of New York։ Արխիվացված է օրիգինալից 2015-04-02-ին։ Վերցված է մարտի 9, 2015 
  9. «About FP»։ feministpress.org։ The Feminist Press at City University of New York։ Արխիվացված է օրիգինալից 2015-03-17-ին։ Վերցված է մարտի 9, 2015 
  10. Howe Florence (July 2014)։ «Lost and found – and what happened next: some reflections on the search for women writers begun by The Feminist Press in 1970»։ Contemporary Women's Writing, special issue: The Body (Oxford Journals) 8 (2): 136–153։ doi:10.1093/cww/vpt022. 
  11. Glasgow Joanne, Ingram Angela (1990)։ Courage and tools: the Florence Howe Award for Feminist Scholarship, 1974-1989։ New York: Modern Language Association of America։ ISBN 9780873523455