Ֆլորանս Պարլի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ֆլորանս Պարլի
ֆր.՝ Florence Parly
մայիսի 8, 1963(1963-05-08)[1][2][3] (60 տարեկան) -
ԾննդավայրԲուլոն Բիյանկուր
Քաղաքացիություն Ֆրանսիա
ԿրթությունՎարչական ազգային դպրոց և Փարիզի քաղաքական հետազոտությունների ինստիտուտ
Պարգևներ
Պատվո ազգային շքանշանի ասպետ Պատվավոր լեգեոնի շքանշանի սպա Պատվո լեգեոնի շքանշանի ասպետ և Օրանյան Նասաուի Մեծ Խաչի շքանշան[4]

Ֆլորանս Պարլի (մայիսի 8, 1963(1963-05-08)[1][2][3], Բուլոն Բիյանկուր), ֆրանսիացի բիզնես լեդի և քաղաքական գործիչ, 2017 թվականից պաշտպանության նախարար։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1985—1987 թվականներին սովորել է Կառավարման ազգային դպրոցում[5]։

1987 թվականին աշխատել է Ֆրանսիայի ֆինանսների նախարարության բյուջետային վարչությունում որպես կառավարիչ, մասնակցել է նվազագույն եկամուտների և սոցիալական ապահովագրության բաժինների ստեղծմանը։ 1995 թվականին մտել է Սոցիալիստական կուսակցության շարքերը, 1997 թվականին դարձել է վարչապետ Լիոնել Ժոսպենի բյուջետային հարցերով խորհրդականը[6]։

2000-ից մինչև 2002 թվականը եղել է բյուջետային հարցերով պետքարտուղար։ 2002 թվականին Յոնում պարտվել է խորհրդարանական ընտրություններում։

2004—2006 թվականներին եղել է Բուրգունդիայի շրջանային խորհրդի նախագահը։

2007 թվականին աջակցել է սոցիալիստների ձախ թևի ներկայացուցիչ Մարի Նոել Լինեմաննի՝ քննարկումների ակումբ ստեղծելու նախաձեռնությանը[7]։

2005—2014 թվականներին աշխատել է Air France ավիաընկերությունում, որտեղ հասել է մինչև գլխավոր տնօրենի տեղակալի պաշտոնին։ 2014 թվականին տեղափոխվել է SNCF, 2016 թվականից հանդիսացել է ընկերության գլխավոր տնօրենը[8]։

2012 թվականի հունիսի 1-ից 2017 թվականի հուլիսի 7-ը հանդիսացել է Altran Technologies, իսկ 2012 թվականի մայիսից՝ Ingenico Group ընկերությունների տնօրենը։ 2017 թվականի հունվարի 3-ից հուլիսի 4-ը եղել է Zodiac Aerospace ընկերության տնօրենների խորհրդի անդամ։

2017 թվականի հունիսի 21-ին նշանակվել է Ֆրանսիայի պաշտպանության նախարար[9]։

Նշանակումից մի քանի օր անց հրաժարվել է Zodiac Aerospace-ում, Altran-ում և Ingenico-ում ղեկավար պաշտոններից՝ հետաքրքրությունների կոնֆլիկտից խուսափելու համար[10]։

2019 թվականի հուլիսի 13-ին նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է նախարար Ֆլորանս Պարլիի նախաձեռնությամբ մինչև 2019 թվականը սեպտեմբերը ռազմատիեզերական ուժեր ստեղծելու մասին[11]։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Պարլին ամուսնացած է Պետական գույքի գործակալության ղեկավար Մարտին Վիալի հետ։ Նրանք ունեն երկու երեխա[12]։

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 GeneaStar
  2. 2,0 2,1 2,2 Roglo — 1997. — ed. size: 9000000
  3. 3,0 3,1 3,2 Munzinger Personen (գերմ.)
  4. https://zoek.officielebekendmakingen.nl/stcrt-2021-19079.html
  5. «Florence Parly remplace Sylvie Goulard au ministère des Armées» (ֆրանսերեն). Le Point. 2017 թ․ հունիսի 22. Վերցված է 2017 թ․ հունիսի 22-ին.
  6. Romain Herreros (2017 թ․ հունիսի 21). «Qui est Florence Parly, la nouvelle ministre des Armées?» (ֆրանսերեն). Huffington Post. Վերցված է 2017 թ․ հունիսի 22-ին.
  7. «Secrétaire d'Etat sous Jospin, Florence Parly devient ministre des Armées de Macron» (ֆրանսերեն). Europe 1 le Jdd. 2017 թ․ հունիսի 21. Վերցված է 2017 թ․ հուլիսի 18-ին.
  8. AFP (2017 թ․ հունիսի 21). «La haut-fonctionnaire et ex-PS Florence Parly nommée ministre des Armées» (ֆրանսերեն). Le Point. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ մարտի 15-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 14-ին.
  9. Valérie Collet, Luc Lenoir (2017 թ․ հունիսի 21). «Florence Parly, une discrète à la tête des Armées» (ֆրանսերեն). Le Figaro. Վերցված է 2017 թ․ հունիսի 22-ին.
  10. «Florence Parly et son mari abandonnent leurs activités dans le privé» (ֆրանսերեն). Les Echos. 2017 թ․ հունիսի 26. Վերցված է 2017 թ․ հուլիսի 18-ին.
  11. Alain Barluet (2019 թ․ հուլիսի 13). «Emmanuel Macron annonce la création d'un commandement militaire de l'espace» (ֆրանսերեն). Le Figaro. Վերցված է 2019 թ․ հուլիսի 14-ին.
  12. «Florence Parly, une spécialiste des questions budgétaires à la Défense» (ֆրանսերեն). Le Point. 2017 թ․ հունիսի 22. Վերցված է 2017 թ․ հուլիսի 18-ին.
  13. «Décret du 10 avril 2009 portant promotion et nomination» (ֆրանսերեն). legifrance.gouv.fr. 2009 թ․ ապրիլի 10. Վերցված է 2017 թ․ հունիսի 22-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆլորանս Պարլի» հոդվածին։