Ֆլամանդական շահ (կուսակցություն)
Ֆլամանդական շահ Vlaams Belang | |
---|---|
Տեսակ | Ծայրահեղ աջ կուսակցություն |
Երկիր | Բելգիա |
Առաջնորդ | Բրյունո Վալկենիրս |
Հիմնադիր | Կարլ Դիլլենն |
Հիմնադրված | 1979 թվականին |
Գաղափարախոսություն | ֆլամանդական ազգայնամոլություն, պահպանողականություն, անջատողականություն, |
Քաղաքական հայացք | ծայրահեղ աջեր |
Շտաբ | Բրյուսել, Բելգիա |
Նախորդ | Vlaams Blok? |
Կայք | vlaamsbelang.org |
![]() |
Ֆլամանդական շահ (հոլ.՝ Vlaams Belang), Բելգիայի ծայրահեղ աջ կուսակցություն, որը հանդես է գալիս Ֆլանդրիայի անկախության, էմիգրացիայի սահմանափակման, ինչպես նաև «ֆլամանդական ավանդական արժեքների» պահպանման համար։ Գործում է Բելգիայի ֆլամանդական մասում։ Մինչև 2004 թվականի վերջ կուսակցությունը կոչվում էր «Ֆլամանդական բլոկ», կուսակցության նախագահ՝ Բրյունո Վալկենիրս է[1]։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Կուսակցությունը ձևավորվել է 1979 թվականին Ֆլամանդական ժողովրդական կուսակցությունից և Ֆլամանդական ազգային կուսակցությունից։ Հիմնադիր նախագահը Կարլ Դիլլենն (1925—2007) էր։ Կուսակցությունը ձգտում է Բելգիայի հոլանդախոս շրջանների անկախությանը, ինչպես նաև Ֆլանդրիայի մշակութային արժեքների պաշտպանությանը։ 1990-ական թվականներին կուսակցությունը մեծ հաջողությունների հասավ ընտրությունների ժամանակ, մասնավորապես Անտվերպենում։ Կուսակցությունը համագործակցում է Ֆրանսիայի Ազգային ճակատ կուսակցության և Գերմանիայի հանրապետական կուսակցության հետ։ 2004 թվականի նոյեմբերի 9-ին Բելգիայի բողոքարկման դատարանը մեղադրեց Ֆլամանդական շահ կուսակցությանն էմիգրանտների խտրականության մեջ։ 2004 թվականին նոյեմբերի 14-ին կուսակցությունը վերանայեց իր ծրագիրը։
Ծրագիր[խմբագրել | խմբագրել կոդը]
- Երեխաների բարձր նպաստներ, ինչը կնպաստի ծնելիության բարձրացմանը
- Ստեղծել կենսաթոշակային կուտակային համակարգ
- Կրթական համակարգի պահպանում
- Թուրքիայի ԵՄ-ի անդամակցության դեմ պայքար
- Խոսքի ազատությունը սահմանափակող օրենքների վերացում
- Միասնական հարկի մտցնում
- Աբորտների արգելում
- Պետական ձեռնարկությունների սեփականաշնորհում
Գաղափարախոսություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Լրագրողները մեղադրում էին Ֆլամադական շահի առաջնորդին քսենոֆոբիայի մեջ։ Ռուսաստանի արտգործնախարարությունը իր «Նեոնացիզմը վտանգավոր մարտահրավեր է մարդու իրավունքների, ժողովրդավարության, օրենքի գերակայության համար» 2015 թվականի ելույթում բնութագրեց կուսակցությանը, ինչպես «նեոնացիստական նշանակության մարգինալ կազմակերպություններից» մեկը[2]։
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Франк Декер. Популизм: угроза демократии или полезные изменения?, VS Verlag für Sozialwissenschaften, Wiesbaden 2006, ISBN 3-531-14537-1
- Томас Гревен, Томас Грумке. Глобализация верна?, Die extremistische Rechte in der Ära der Globalisierung, VS Verlag für Sozialwissenschaften, Wiesbaden 2006, ISBN 3-531-14514-2
- Оскар Нидермайер, Ричард Штёсс, Мелани Хаас. Партийная система Западной Европы, VS Verlag für Sozialwissenschaften, Wiesbaden 2006, ISBN 3-531-14111-2
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Արխիվացված պատճենը»։ Արխիվացված է օրիգինալից 2016-03-13-ին։ Վերցված է 2016-03-13
- ↑ Борис Вишневский. Друзьям — всё, врагам — закон "Новая газета", №24 от 9 марта 2016 года