Ֆլագմանսկի զառիվայր (Տագանրոգ)
Ֆլագմանսկի զառիվայր ռուս.՝ Флагманский спуск | |
---|---|
Շինություններ Ֆլագմանսկի զառիվայրում | |
Երկիր | Ռուսաստան |
Գտնվում է | Տագանրոգ |
Երկարություն | 290 մետր |
Սկիզբ | 1-ին Կրեպոստնոյ նրբանցքի և Շևչենկոյի փողոցի մոտ |
Ավարտ | Ազովի ծով |
Նախկին անվանում | Սպուսկնոյ Ադմիրալտեյսկի Նիկոլաևսկի Նիկոլսկի Մորսկոյ |
Ֆլագմանսկի զառիվայր (ռուս.՝ Флагманский спуск), փողոց ՌԴ Ռոստովի մարզի Տագանրոգ քաղաքում, որն իրենից ներկայացնում է զառիվայր դեպի ծով։ Հիմնադրվել է XVIII դարում[1]։
Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ֆլագմանսկի զառիվայրի երկարությունը 290 մետր է։ Սկիզբը 1-ին Կրեպոստնոյ նրբանցքի և Շևչենկոյի փողոցի մոտ գտնվող տարածքում է։ Զառիվայրը գտնվում է հրվանդանի հարավային մասի բնական ձորակում[1]։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ֆլագմանսկի զառիվայրը Տագանրոգում հայտնված առաջին զառիվայրերից է։ Իր գոյության ընթացքում հասցրել է փոխել մի քանի անվանում` Սպուսկնոյ, Ադմիրալտեյսկի, Նիկոլաևսկի, Նիկոլսկի, Մորսկոյ[1]։
Ըստ քաղաքային առասպելների` զառիվայրը գտնվում է այն ձորակում, որի վրա 1696 թվականին բարձրացել է Պետրոս I-ը, երբ նրան անհրաժեշտ էր նավահանգստի և բերդի համար տեղ ընտրել։ Պահպանվել է 1702 թվականի փորագրություն, որի վրա լավ նշված է, որ ձորակը շրջափակված էր ցանկապատով և պահակային տնակով[1]։
1774 թվականին զառիվայրը դարձավ ավելի բարեկարգ, և կոչվեց Սպուսկնոյ[1]։
Այն բանից հետո, երբ այդ տարածքում տեղակայվեց ծովակալությունը, զառիվայրը ստացավ Ադմիրալտեյսկի անվանումը[1]։
Երբ XIX դարի սկզբին զառիվայրի մոտ հայտնվեց նավատորմապետի տունը, փողոցն անվանվեց Ֆլագմանսկի զառիվայր[1]։
Ժամանակի ընթացքում այն վերանվանվեց Նիկոլաևսկի կամ Նիկոլսկի, քանի որ զառիվայրի հենց սկզբնամսում գտնվում էր Սուրբ Նիկողայոս եկեղեցին։ 1836 և 1902 թվականներին զառիվայրը սալարկվել է[1]։
Խորհրդային ժամանակներում զառիվայրը վերանվանվել է Մորսկոյ, ապա կրկին` Ֆլագմանսկի։ Ժամանակի ընթացքում զառիվայրում հայտնվել են մայթ և բազրիքներ[1]։
Զառիվայրի ամենասկզբում գտնվում է ձկնամշակման գործարանը[1]։
Տագանրոգի զառիվայրերը[խմբագրել | խմբագրել կոդը]
Տագանրոգի` ամենուր զառիթափ լանջերով և կավագետնով հրվանդանի վերևում գտնվելու առանձնահատկության պատճառով, ծովի և ծովափի հետ հաղորդագրությունը կարող էր իրականացվել միայն հատուկ զառիվայրերի միջոցով[2]։ Տագանրոգի ամբողջ պատմության ընթացքում կառուցվել է յոթ զառիվայր` Բիրժևոյ, Գրադոնաչալնիչեսկի, Դուրովի, Կամպենհաուզենի, Կոմսոմոլսկի, Մալո-Բիրժևոյ, Ֆլագմանսկի, որոնք տարբեր ժամանակաշրջաններում ունեցել են տարբեր անվանումներ[2]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Ֆլագմանսկի զառիվայր Արխիվացված 2017-03-26 Wayback Machine