Գրադոնաչալնիչեսկի զառիվայր (Տագանրոգ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Գրադոնաչալնիչեսկի զառիվայր
Градоначальнический спуск
Taganrog Gradonachaln spusk2.jpg
ԵրկիրFlag of Russia.svg Ռուսաստան
Գտնվում էՏագանրոգ
Երկարություն200±1 մետր
ՍկիզբՇմիդտի փողոց
ԱվարտԱզովի ծով
Փոստային ինդեքս347900
Կոորդինատներ: 47°12′41.000000100391″ հս․ լ. 38°56′29.000000100405″ ավ. ե. / 47.21138888891677254° հս․. լ. 38.94138888891677652° ավ. ե. / 47.21138888891677254; 38.94138888891677652
Յանդեքս Քարտեզներում
Գուգլ Քարտեզներում

Գրադոնաչալնիչեսկի զառիվայր (ռուս.՝ Градоначальнический спуск), փողոց ՌԴ Ռոստովի մարզի Տագանրոգ քաղաքում, որն իրենից ներկայացնում է զառիվայր դեպի ծով։ Քաղաքի հնագույն զառիվայրերից մեկը։

Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրադոնաչալնիչեսկի զառիվայրը կապում է Շմիդտի փողոցը Պորտովի փողոցի հետ` Ռեմիի տան մոտից (Շմիդտի փող., 16[1]) իջնելով դեպի ծով։ Երկարությունը 200 մետր է։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1895-1920-ական թվականներին Գրադոնաչալնիչեսկի զառիվայրի մոտի զառիթափում, ներկայիս Շմիդտի փողոցի դիմաց, գտնվում էր «Մսուր» մատուռը[2]։

1991 թվականի հունիսի 5-ին, Տագանրոգ քաղաքի և Ռուսաստանի ռազմածովային նավատորմի հիմնադրման մոտեցող 300-ամյակի առթիվ ՌԽՖՍՀ նախարարների խորհուրդն ընդունել է «Տագանրոգ քաղաքի պատմամշակութային կենտրոնի համալիր վերակառուցման և վերականգնման մասին» թիվ 307 որոշումը[3]։

Համաձայն այդ որոշման` Գրադոնաչալնիչեսկի զառիվայրը պետք է հիմնանորոգվեր 1991-1998 թվականներին[3], բայց այդ աշխատանքները չիրականացվեցին։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տագանրոգի զառիվայրերը[խմբագրել | խմբագրել կոդը]

Տագանրոգի` ամենուր զառիթափ լանջերով և կավագետնով հրվանդանի վերևում գտնվելու առանձնահատկության պատճառով, ծովի և ծովափի հետ հաղորդագրությունը կարող էր իրականացվել միայն հատուկ զառիվայրերի միջոցով[4]։ Տագանրոգի ամբողջ պատմության ընթացքում կառուցվել է յոթ զառիվայր` Բիրժևոյ, Գրադոնաչալնիչեսկի, Դուրովի, Կամպենհաուզենի, Կոմսոմոլսկի, Մալո-Բիրժևոյ, Ֆլագմանսկի, որոնք տարբեր ժամանակաշրջաններում ունեցել են տարբեր անվանումներ[4]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]