Ֆիքրետ Մամեդով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ֆիքրետ Մամեդով
 
Կուսակցություն՝ ԽՄԿԿ
Կրթություն՝ Մոսկվայի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետ և Q111016489?
Մասնագիտություն՝ պետական ծառայող
Ծննդյան օր հուլիսի 1, 1955(1955-07-01) (68 տարեկան)
Ծննդավայր Բաքու, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն  Ադրբեջան
 
Պարգևներ
«Փառքի» շքանշան «Հայրենիքին ծառայելու համար» շքանշան 1st degree "For Service to the Fatherland" order
և Honorary Diploma of President of Azerbaijan Republic

Ֆիքրետ Ֆարրուխ օկլի Մամեդով (ադրբ.՝ Fikrət Fərrux oğlu Məmmədov, հուլիսի 1, 1955(1955-07-01), Բաքու, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ), ադրբեջանցի փաստաբան և պետական գործիչ, ԱՀ արդարադատության նախարար[1]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիքրետ Մամեդովը ծնվել է 1955 թվականին Բաքու քաղաքում։ 1977 թվականին ավարտել է Մ.Վ. Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետը։ 1988 թվականին ավարտել է Բաքվի բարձրագույն կուսակցական դպրոցը։ Նա իր կարիերան սկսել է 1977 թվականին ՝ որպես շրջանային դատախազի օգնական։ Նա եղել է Բաքվի քաղաքային դատախազության վարչության դատախազ և հանրապետական դատախազության ավագ դատախազ։ Աշխատել է որպես կազմակերպչական-վերահսկողական վարչության պետ։ Այս պաշտոնից նա տեղափոխվել է Ադրբեջանի Կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեի վարչական մարմինների վարչության իրավապահ մարմինների հրահանգչի պաշտոն[2]։

Ավելի ուշ նա աշխատել է որպես գլխավոր դատախազության իրավաբանական վարչության պետ, Սումգայիթ քաղաքի դատախազը, 1994-2000 թվականներին գլխավոր դատախազի տեղակալ, Իսկ 2000 թվականի ապրիլին նշանակվել է ԱՀ արդարադատության նախարար։

2005 թվականից Ադրբեջանի դատական-իրավական խորհրդի նախագահն է։ Նա դատախազների միջազգային ասոցիացիայի սենատոր է[3]։

Ամուսնացած է, ունի չորս երեխա։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 30 հունիսի, 2005 թ. - «Փառքի» շքանշան։
  • 21 նոյեմբերի, 2008 թ. - «ԱՀ վաստակավոր իրավաբան»։
  • 30 հունիսի, 2015 թ. - ԱՀ Նախագահի պատվավոր դիպլոմ։
  • 20 նոյեմբերի, 2018 թ. - 1-ին աստիճանի «Հայրենիքին ծառայելու համար» շքանշան։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Արդարադատության նախարարության պաշտոնական էջ
  2. «Ֆիքրետ Ֆարրուխ օկլի Մամեդով». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ սեպտեմբերի 17-ին. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 16-ին.
  3. Ադրբեջանի դատական-իրավական խորհրդի նախագահ