Ֆիսաս Պանայոտիս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ֆիսաս Պանայոտիս
հուն․՝ Παναγιώτης (Τάκης) Φύσσας
Քաղաքացիությունը  Հունաստան
Ծննդյան ամսաթիվ հունիսի 12, 1973(1973-06-12)[1][2] (50 տարեկան)
Ծննդավայր Աթենք, Հունաստան
Հասակ 188 սանտիմետր
Դիրք պաշտպան

Պանայոտիս (Տակիս) Ֆիսաս (հուն․՝ Παναγιώτης (Τάκης) Φύσσας,հունիսի 12, 1973(1973-06-12)[1][2], Աթենք, Հունաստան), հույն ֆուտբոլիստ, ձախ պաշտպան, 2004 թվականի Եվրոպայի չեմպիոն։ Խաղալով Ֆուտբոլի Եվրոպայի առաջնություն 2004-ում իր հավաքականի բոլոր 6 խաղերում եղել է թիմի հիմնական պաշտպանը, որը մեծ դեր է խաղացել մրցաշարում հաղթանակի հասնելու գործում։

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Հունաստան[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիսասը կարիերան սկսել է «Պանիոնիոսի» երիտասարդական ակադեմիայում, իսկ առաջին թիմի կազմում նորամուտը նշել է 1990/91 մրցաշրջանում։ Նոր Զմյուռնիայի ակումբի կազմում անցկացրել է 8 մրցաշրջան և 1998 թվականին նվաճել է Հունաստանի գավաթը։ 1998 թվականին պայմանագիր է կնքել մայրաքաղաքային «Պանատինաիկոսի» հետ։ Նոր ակումբում Ֆիսասը գրավել է Հունաստանի ազգային հավաքականի մարզչական շտաբի ուշադրությունը և թիմի կազմում նորամուտը նշել է 1999 թվականին։ Ֆիսասն իր առաջին խաղն անցկացրել է ՈՒԵՖԱ Չեմպիոնների Լիգայի 2000/01 մրցաշրջանում։

Արտասահմանյան ակումբներ[խմբագրել | խմբագրել կոդը]

2003 թվականի դեկտեմբերին տեղափոխվել է Լիսաբոնի «Բենֆիկա», որտեղ անցկացրել է մեկուկես մրցաշրջան։ Նա օգնել է «արծիվներին» նվաճել Պորտուգալիայի 2003/04 մրցաշրջանի գավաթը՝ հավասարեցնելով հաշիվը «Պորտուի» դեմ եզրափակիչ խաղում, իսկ հաջորդ մրցաշրջանում թիմը նվաճել է Պորտուգալիայի ֆուտբոլի առաջնությունը։ 2004 թվականի հունվարի 25-ին պահեստայինների նստարանին էր «Վիտորիա Գիմարայեսի» դեմ արտագնա խաղում, «Բենֆիկան» հաղթել է նվազագույն հաշվով, սակայն խաղը ստվերվել է խաղադաշտում Ֆիսասի թիմակից Միկլոշ Ֆեհերի հանկարծակի մահով[3]։

2005 թվականի ամռանը Ֆիսասը հեռացել է «Բենֆիկայից» և անսպասելի որոշում կայացրել տեղափոխվել շոտլանդական «Հարթ օֆ Միդլոթիան»՝ չնայած Անգլիայի և Գերմանիայի ակումբների հետաքրքրությանը։ Իր առաջին մրցաշրջանում ակումբի հետ հասել Է Շոտլանդիայի գավաթի եզրափակիչ, որտեղ հաղթել է «Գրետնային»։ «Հարթսի» կազմում իր առաջին և միակ գոլը խփել է 2006 թվականի դեկտեմբերի 9-ին «Մոտերուելի» դեմ լիգայի խաղում[4]։ 2006/07 մրցաշրջանի վերջում հեռացել է Էդինբուրգյան ակումբից, որպեսզի վերադառնա «Պանատինաիկոս»։

Վերադարձ Հունաստան[խմբագրել | խմբագրել կոդը]

Վերադառնալով «Պանատինաիկոս»՝ 2007/08 մրցաշրջանում ընդամենը մի քանի հանդիպում է անցկացրել և որոշել է հեռանալ ֆուտբոլից։ Սպորտից հեռանալուց հետո Ֆիսասը մտել Է Հունաստանի հավաքականի մարզչական շտաբ Օտտո Ռեհագելի հետ, օգնել նրան 2010 թվականի աշխարհի առաջնությունում, Ռեհագելի հեռանալուց հետո աշխատել է նոր մարզիչ Ֆերնանդու Սանտուշի հետ։

Միջազգային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիսասը Հունաստանի կազմում անցկացրել է 60 հանդիպում և դարձել 4 գոլի հեղինակ։ Ֆիսասը թիմի կազմում իր նորամուտը նշել է 1999 թվականին Ֆինլանդիայի դեմ խաղում։ Հավաքականի կազմում չորս գոլերից երեքը խփել է Կիպրոսի դարպասը. դուբլ է ձևակերպել 2002 թվականի մայիսի 15-ին և ևս մեկ անգամ գոլ խփել 2003 թվականի հունվարի 29-ին, երկու խաղերում էլ Հունաստանը հաղթել է համապատասխանաբար 3:1 և 2:1 հաշվով։ Նա նաև Հունաստանի հավաքականի առանցքային խաղացողներից մեկն էր, որը Պորտուգալիայում անսպասելիորեն հաղթել է Եվրոպայի 2004 առաջնությունում։ Հետագայում նա ընդգրկվել է մրցաշարի խորհրդանշական հավաքականում։

Կարիերայի ավարտից հետո[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆուտբոլից հեռանալուց հետո Ֆիսասը ստանձնել է Հունաստանի հավաքականի տեխնիկական տնօրենի պաշտոնը։ Կլաուդիո Ռանիերիի՝ Հունաստանի գլխավոր մարզչի պաշտոնը ստանձնելուց հետո Ֆիսասի պայմանագիրը, որն ավարտվել էր 2014 թվականի օգոստոսի 1-ին, չի երկարաձգվել[5][6]։ Մի քանի օր անց հայտարարվել է, որ նա կսկսի աշխատել «Պանատինաիկոսի» հետ որպես ֆուտբոլի տնօրեն՝ 6,5 տարի անց վերադառնալով «կանաչների մոտ»[7]։ Այդ պաշտոնը նա լքել է 2016 թվականի փետրվարին[8], բայց արդեն նույն տարվա դեկտեմբերին ստանձնել է ակումբի ակադեմիայի մարզչի պաշտոնը[9]։

2019 թվականի խորհրդարանական ընտրություններում առաջադրվել է Արևելյան Ատտիկայի 1-ին շրջանում «Նոր ժողովրդավարության» կողմից[10]

Ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 FBref.com(բազմ․)
  3. «Miklos Fehér partiu há 11 anos» (պորտուգալերեն). S.L. Benfica. 2015 թ․ հունվարի 25. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ հունվարի 28-ին. Վերցված է 2015 թ․ հունվարի 25-ին.
  4. «Hearts 4–1 Motherwell». BBC. 2006 թ․ դեկտեմբերի 9. Արխիվացված օրիգինալից 2007 թ․ հունվարի 25-ին. Վերցված է 2009 թ․ նոյեմբերի 10-ին.
  5. «Τέλος ο Φύσσας από την Εθνική, sports.in.gr». Արխիվացված օրիգինալից 2017 թ․ փետրվարի 9-ին. Վերցված է 2023 թ․ օգոստոսի 3-ին.
  6. «Το αντίο στον Φύσσα, www.sport-fm.gr». Արխիվացված օրիգինալից 2023 թ․ օգոստոսի 3-ին. Վերցված է 2023 թ․ օգոստոսի 3-ին.
  7. «Έκπληξη με Φύσσα στον Παναθηναϊκό, www.sport-fm.gr». Արխիվացված օրիգինալից 2023 թ․ օգոստոսի 3-ին. Վերցված է 2023 թ․ օգոստոսի 3-ին.
  8. «Τέλος Φύσσας και Βόκολος από Παναθηναϊκό, www.sport-fm.gr». Արխիվացված օրիգինալից 2023 թ․ օգոստոսի 3-ին. Վերցված է 2023 թ․ օգոստոսի 3-ին.
  9. «Διευθυντής στις ακαδημίες του Παναθηναϊκού ο Φύσσας, www.sport-fm.gr». Արխիվացված օրիգինալից 2023 թ․ օգոստոսի 3-ին. Վերցված է 2023 թ․ օգոստոսի 3-ին.
  10. «Εκλογές 2019: Οι 397 υποψήφιοι στις λίστες της ΝΔ. Τα ονόματα». www.skai.gr (հունարեն). Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հունիսի 11-ին. Վերցված է 2019 թ․ հունիսի 19-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]