Ֆիննական խոհանոց

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Կարելյան ռագու պատրաստելու բաղադրիչներ

Ֆիննական խոհանոց, գլխավորապես աչքի է ընկնում, քանի որ այն համակցում է ավանդական ազգային սնունդը և բարձրակարգ խոհանոցը ժամանակակից կոնտինենտալ ոճի խոհարարության հետ։

Ֆիննական խոհանոցում ձուկը և միսը (սովորաբար խոզի, տավարի և եղջերուի) առանձնահատուկ դեր են խաղում ավանդական ֆիննական ուտեստներում երկրի որոշ մասերում, մինչդեռ այլ վայրերում ուտեստները հիմնականում ներառում են բանջարեղենի տեսականի և սունկ։ Ֆինլանդիայի մյուս տարածքների կերակրատեսակների ձևավորմանը նպաստել են Կարելիայից էվակուացված բնակիչները[1]։

Ֆիննական կերակրատեսակներում հաճախ օգտագործվում են կոպիտ աղացած ալյուրից մթերքներ (աշորա, տարեկան, վարսակ) և հատապտուղներ, ինչպես օրինակ հավամրգի, ճահճամոշ և չիչխան։ Կաթն ու նրանից ստացված մթերքները, օրինակ, թանը, սովորաբար օգտագործվում են որպես սնունդ, խմիչք կամ տարբեր բաղադրատոմսերի մեջ։

Ավանդական խոհարարության մեջ տարածված են եղել շաղգամի զանազան տեսակները, սակայն 18-րդ դարում դրանք փոխարինվել են կարտոֆիլով վերջինիս ներմուծվելուց ի վեր։

Բնութագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

Դեռևս նախապատմական ժամանակներում ֆինների կենսակերպի և մշակույթի հիմքում գլխավորապես ընկած էր գյուղատնտեսությունը։ Սական, խստաշունչ և ցուրտ շրջակա միջավայրում գյուղատնտեսությունն ապահով կամ արդյունավետ ապրուստի ստեղծման ձև չէր, ուստի բնությունից սնունդ հայթայթելը միշտ եղել է երկրորդական կարևոր ապրելամիջոց։

Այն միակ ապրելու միջոց էր դառնում, երբ բերքը հաջող չէր լինում։ Ուստի, չնայած հողում աճեցվում էին այնպիսի բույսեր, ինչպիսիք են մշակաբույսերը կամ շաղգամը, և հաճախ ընտանիքներն ունենում էին մի քանի ընտանի կենդանիներ, կաթնամթերք և միս ստանալու համար որսորդությամբ և հատկապաես ձկնորսությամբ զբաղվելը, սպիտակուցներ ստանալու լավագույն ուղին էր։

Միջազգայնությունը նպաստեց ապրանքների ներմուծմանը։ Մակարոնեղենի, պիցցայի, քաբաբի և համբուրգերների ընդգրկումը ֆիննական ճաշացանկում, դուրս մղեց ավանդական ամենօրյա որոշ ուտեստներ, որը ոմանք համարում են բացասական երևույթ։ Այդ կերակրատեսակներից են, օրինակ, կաղամբով ջեռեփուկը, ծովատառեխի փափկամիսը և այլն։ 20-րդ դարից սկսած, երբ ֆիննուհիների մեծամասնությունը աշխատանքի անցավ, շատ ավանդական ուտեստներ, որոնք պահանջում են երկարատև պատրաստում, պահպանվեցին միայն տոների համար։

Ֆիննական խոհանոցը շատ նման է շվեդական խոհանոցին։ Իրականում շվեդական կերակրատեսակներից Յանսոնի գայթակղությունը, պիտիպաննան և գրաավիլոհինՖինլանդիայում նույնպես տարածված են։ Ընդգծված տարբերությունն այն է, որ ֆինները նախընտրում են ոչ քաղցր սնունդ։ Օրինակ, եթե ավանդական շվեդական տարեկանի հացը պարունակում է մեծ քանակությամբ օշարակ և համեմունքներ, ապա ֆիննական տարեկանի հացը քաղցրացված չէ, նույնիսկ դառնահամ է։ Ֆիննական խոհանոցը ունի որոշ նմանություններ գերմանական և ռուսական խոհանոցներին[2]։ Երշիկով և կարագով բուտերբրոդը, կիսելը և կարկանդակները շատ նման են իրենց գերմանական և ռուսական կրկնօրինակներին։ Ֆիննական խոհանոցը պահածոյացված և թթու բանջարեղենի փոխարեն ավելի շատ ներառում է թարմ մթերքներ, որոնք հասանելի են ողջ տարվա ընթացքում[3]։

Հատապտուղներ

Ֆիննական խոհանոցում մեծ տեղ են հատկացնում Արկտիկական վայրի հատապտուղներին, քանի որ դրանք ունեն բարձր սննդային արժեք։ Ավանդաբար դրանք թարմ վիճակով օգտագործվում էին ամռանը և չորացված՝ տարվա մյուս եղանակներին։ Դեռևս բավականին տարածված երևույթ է անմիջապես անտառից հատապտուղներ հավաքելը։ Ֆինլանդիայի գրեթե ցանկացած մասում կարելի է գտնել վայրի մորի, հավամրգի և հապալաս, մինչդեռ ճահճամոշը, լոռամրգին և չիչխանը աճում են ավելի սահմանափակ տարածքներում։

Այսօր հատապտուղներն այլևս չեն չորացվում ձմռան օգտագործման համար, փոխարենը սովորաբար սառեցվում են։ Դրանք կարող են օգտագործվել կամ որպես կերակրատեսակների բաղադրամաս կամ առանձին, օրինակ, շաքարով կամ շիլայի մեջ։

Ձուկ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամառային դելիկատես․ տապակած մանրասիգ՝ մատուցված տապակած սխտորի սոուսի հետ

Ֆինլանդիայի գետերը, լճերը և Բալթիկ ծովը մեծ հնարավորություններ են ընձեռում ձկնորսության համար, և ձուկը միշտ եղել է սպիտակուցի հիմնական աղբյուրը։ Ձուկը պատրաստվում է տարբեր եղանակներով։ Այն կարող են տապակել, եփել, չորացնել, աղ դնել, մարինացնել, ապխտել և այլն։ Երբեմն պարզապես շերտատում են և ուտում հում վիճակով:

Տապակած բալթյան ծովատառեխ՝ եփած կամ տապակած կարտոֆիլով

Սունկ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կեչիների մոտակայքում աճած աղվեսասունկ

Ֆիննական անտառներում աճում են մեծ քանակությամբ սնկերի տեսակներ, իսկ գարնան սկիզբն ազդարարում է կեղծ մորխետը, որն օգտագործվում է սերուցքային կերակրատեսակներում։

Ռուսաստանից սկիզբ են առել սնկով բաղադրատաոմսերի մեծ մասը, քանի որ ֆինները սունկն օգտագործում էին ավելի շատ որպես կտորի ներկանյութ, քան ուտելիք։ Սունկն օգտագործում են ապուրներում, սոուսներում, շոգեխաշած վիճակով և որպես կարկանդակների խճողակ։

Աղվեսասունկն իրն ցեղակից ձմեռային աղվեսասնկի հետ, որով նշվում է սեզոնի ավարտը, հաճախ են կազմում ֆիննական բարձրակարգ խոհանոցի մաս։ Ինչպես հատապտուղները, սունկ հավաքելը նույնպես տարածված զբաղմունք է ֆինների համար։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Tolvanen Kristiina։ «A Nation in Transition: The Resettlement of the Karelian Evacuees»։ Department of Translation Studies, University of Tampere։ Արխիվացված է օրիգինալից նոյեմբերի 12, 2013-ին։ Վերցված է նոյեմբերի 12, 2013 
  2. «Finnish Food»։ Fresh! From Finland։ Արխիվացված է օրիգինալից նոյեմբերի 12, 2013-ին։ Վերցված է նոյեմբերի 12, 2013 
  3. «??»։ Publications.theseus.fi։ Վերցված է 2017-08-02 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]