Ֆիլի Դաբո
Ֆիլի Դաբո | |
Կուսակցություն՝ | Առաջադիմական միություն |
---|---|
Կրթություն՝ | Ուիլյամ Պոնտի ավագ դպրոց |
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ, բանաստեղծ և գրող |
Ծննդյան օր | մայիսի 15, 1900[1][2] |
Ծննդավայր | Nioros Region, Մալի |
Վախճանի օր | հունիսի 30, 1964[1][2][3] (64 տարեկան) |
Վախճանի վայր | Kidal, Մալի |
Քաղաքացիություն | Ֆրանսիա և Մալի |
Ֆիլի Դաբո Սիսսոկո (ֆր. Fily Dabo Sissoko, 1900, մայիսի 15, Գորոկոտո, Ֆրանսիական Սուդան (այժմ Բաֆուլաբեի շրջան, Մալիի Կայեսի մարզ), 1964 հունիսի 30, Քիդալ), մալիացի քաղաքական գործիչ, պետական և հասարակական գործիչ, գրող ու բանաստեղծ։ Մալիի անկախությունից առաջ ամենաազդեցիկ պետական առաջնորդներից մեկը, Նեգրիտյուդի վարդապետության ականավոր գործիչ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է Հասոնկեի ժողովրդի կանտոնալ առաջնորդի ընտանիքում։ Կրթությունը ստացել է բարձրաշխարհիկ բարձրագույն ուսումնական հաստատությունում, Ուիլյամ Պոնտի մանկավարժական ինստիտուտում (1928), Սենեգալի Գորեյում։
Դասավանդել է Բաֆուլաբեյում՝ մինչև հորը փոխարինելը։ 1933 թվականին նշանակվել է կանտոնի ղեկավար։ Մասնակցություն է ունեցել ֆրանսիական քաղաքականության մեջ, աջակցել է Ֆրանսիայի ազգային ճակատին 1930-ական թվականներին, Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ՝ դիմադրության շարժման մասնակից էր Ֆրանսիայում։ Պատերազմն ավարտվելուց հետո պարգևատրվել է ֆրանսիական Դիմադրությունների շքանշանով։
1945 թվականին ընտրվել է ընտրվել է ֆրանսիական Սուդանի պատգամավոր Ֆրանսիայի հիմնադիր խորհրդարանում։ 1946, 1951, 1956 թվականներին, պատգամավոր է Սուդանի Ֆրանսիայի ազգային ժողովի կողմից։
Նշանակվել է Ռ. Շումանի կառավարության արդյունաբերության և առևտրի պետի քարտուղա (1948 թվականի նոյեմբերի 5-11)։
1946-ից 1959 թվականներին պահպանողական Սուդանի առաջադիմական կուսակցության հիմնադիրն ու առաջնորդն է դարձել։ Ակտիվ հանդես է եկել Սուդանի միության, Մալիի հանրապետության ապագա նախագահ ու ղեկավար՝ Աֆրիկյան Մոդիբո Քեյթի ժողովրդավարական սոցիալիստական քաղաքական կուսակցության ծրագրի դեմ (1960-ից 1968)։
Զերբակալվել և մեղադրվել է ապստամբություն հրահարելու համար։ Դատապարտվել է պետությունում մահապատիժների ապակայացման փորձի համար։ Մահապատիժը հետագայում փոխվել է ցմահ բանտարկության։ Պատիժը տեղի է ունեցել Քիդալի բանտում, որտեղ 1964 թվականին մահացել է անհայտ հանգամանքներով։
Ստեղծագործական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Մալիական գրականության հիմնադիրներից մեկն է։ Մասնակցել է Մալիի մշակութային ինքնության ձևավորմանը՝ հիմնվելով տարբեր էթնիկական և բանավոր գրական ավանդույթների վրա։ Գրել է ֆրանսերեն լեզվով։
«Աֆրիկացիներ և մշակույթ» (1950), «Մատիտներ և դիմանկարներ» (1953) էսսեների, «Հարմակիս» քաղաքական պոեզիայի ժողովածուի (1955), «Սև Աֆրիկայի պոեզիա» ընտրանու (1963), «Ջիմիի կիրքը» (1956) պատմական վեպի հեղինակ է։
Նրա ամենանշանակալի աշխատանքը՝ «Կարմիր սավաննա» պատմությունը (1962) ունի հակագաղութային կողմնորոշում։ Բանահյուսության հավաքագիր («Աֆրիկյան իմաստություն, Մալինկայի ասացվածքներ և դարձվածքներ», 1955)
Ընտրված մատենագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1936: La Politesse et la civilité des Noirs (էսսե)
- 1950: Les Noirs et la culture: Introduction aux problèmes de l’évolution des peuples noirs (էսսե)
- 1953: Crayons et portraits (պոեզիա)
- 1953: Harmakhis, poèmes du terroir africain
- 1955: Sagesse noire, sentences et poèmes malinkés (բանաստեղծություն)
- 1955: La passion de Djimé (վեպ)
- 1957: Coup de sagaie, controverse sur l’Union française (էսսե)
- 1959: Une page est tournée (էսսե)
- 1962: La savane rouge
- 1963: Poèmes de l’Afrique noire (բանաստեղծությունների ժողովածու)
- 1970: Les Jeux de destin (պոեզիա)
- 1970: Au-dessus des nuages de Madagascar au Kenya (պոեզիա)
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Sycomore (ֆր.) / Assemblée nationale
- ↑ 2,0 2,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ Store norske leksikon(նորվ.) — 1978. — ISSN 2464-1480
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Մայիսի 15 ծնունդներ
- 1900 ծնունդներ
- Հունիսի 30 մահեր
- 1964 մահեր
- Անձինք այբբենական կարգով
- Մալիացի գրողներ
- Մալիի քաղաքական գործիչներ
- Տղամարդ բանաստեղծներ
- 20-րդ դարի տղամարդ գրողներ
- 20-րդ դարի բանաստեղծներ
- Ազատազրկման վայրերում մահացածներ
- Ֆրանսալեզու գրողներ
- Գրողներ այբբենական կարգով
- Մահապատժի դատապարտվածներ
- Բանաստեղծներ այբբենական կարգով