Գորե (կղզի)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից


Picto infobox map.png
Գորե կղզի
Ile gorée.jpg
Տեսակկղզի, Մշակութային ժառանգություն, Communes d'arrondissement of Senegal? և քաղաքային տարածք
ԵրկիրՍենեգալ
Վարչատարածքային միավորPlateau/Gorée Arrondissement?
Մասն էFour Communes?
Մակերես0,182
Անվանված էԽուդերեյդե

Գորե կղզի (ֆր.՝ Île de Gorée), փոքր կղզի Սենեգալում։

Կղզին տեղակայված է է Դակարի նավահանգստից 2,5 կմ դեպի հարավ, հանդիսանում է մայրաքաղաքային շրջանի կոմունան։ Գորեի տարածքը կազմում է ընդամենը 0,182 կմ² (900 մ երկարությամբ և 350 մ լայնությամբ անկանոն ձևով ձգված կղզի), սակայն բնակչությունը, 2007 թվականի մարդահամարի տվյալների համաձայն՝ կազմել է 1102 մարդ, խտությունը գերազանցում է 6000 մարդ/կմ²։ Կղզին զբոսաշրջային օբյեկտ է, նրանում արգելված է ավտոմեքենա օգտագործել։ Գորեն Դակարի հետ կապված է լաստանավային անցումով։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Եվրոպացիների համար Գորեն 1444 թվականին հայտնաբերել է պորտուգալացի ծովագնաց Դինիշ Դիաշը, որից հետո կղզին մտել է պատմության մեջ որպես 15-19-րդ դարերում ստրկավաճառության խոշորագույն կենտրոններից մեկը՝ պորտուգալացիների, հոլանդացիների, անգլիացիների և ֆրանսիացիների խնամակալության ներքո[1]։ Ստրկավաճառությունից բացի Անգլիայի և Ֆրանսիայի հսկողությամբ վաճառել են գենտանուշ, կաշի, ոսկի, համեմունքներ[2]։

1677 թվականին կղզին նվաճել է Ֆրանսիան։ 1758 թվականին Յոթնամյա պատերազմի ընթացքում Գորե կղզին նվաճել է Մեծ Բրիտանիան և վերահսկել այն մինչև 1763 թվականը[2]։

19-րդ դարի կեսից Դակարի հիմնադրումից և ստրկավաճառության դադարեցումից հետո Գորեն աստիճանաբար սկսել է անկում ապրել։ Եթե 1891 թվականին Գորեի բնակչությունը կազմել է 2,1 հազար մարդ, իսկ Դակարում՝ 8,7 հազար բնակիչ, ապա արդեն 1926 թվականին՝ 700 և 33 679 համապատասխանաբար։ Կղզու տարածքում լավ վիճակում պահպանվել են ստրուկներին պահելու համար շինություններ, ինչպես նաև ստրկավաճառների տներ։

1978 թվականին կղզին մտել է ՅՈՒՆԵՍԿՕՀամաշխարհային ժառանգության մշակութային օբյեկտների ցանկում[3]։ 1996 թվականին, երկրի վարչական կառուցվածի բարեփոխումից հետո, Գորեն դարձել է Դակարի 19 կոմունաներից մեկը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

ՅՈՒՆԵՍԿՕ-ի դրոշը ՅՈւՆԵՍԿՕՀամաշխարհային ժառանգություն ,
օբյեկտ № 26
ռուս..անգլ..ֆր.