Ֆիլիպ Ֆրենսիս Նոլան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ֆիլիպ Ֆրենսիս Նոլան
Philpfnowlan sws.jpg
Ծնվել էնոյեմբերի 13, 1888(1888-11-13)[1][2]
ԾննդավայրՖիլադելֆիա, Փենսիլվանիա, ԱՄՆ
Վախճանվել էփետրվարի 1, 1940(1940-02-01)[1][2][3] (51 տարեկան)
Վախճանի վայրՖիլադելֆիա, Փենսիլվանիա, ԱՄՆ
Մասնագիտությունվիպասան, գրող, գիտաֆանտաստիկ գրող և կոմիքսների արտիստ
Լեզուանգլերեն
ՔաղաքացիությունFlag of the United States (1912-1959).svg ԱՄՆ
ԿրթությունՓենսիլվանիայի համալսարան
Ժանրերգիտական ֆանտաստիկա
Ուշագրավ աշխատանքներArmageddon 2419 A.D.?
Philip Francis Nowlan Վիքիպահեստում

Ֆիլիպ Ֆրենսիս Նոլան (անգլ.՝ Philip Francis Nowlan, նոյեմբերի 13, 1888(1888-11-13)[1][2], Ֆիլադելֆիա, Փենսիլվանիա, ԱՄՆ - փետրվարի 1, 1940(1940-02-01)[1][2][3], Ֆիլադելֆիա, Փենսիլվանիա, ԱՄՆ), ամերիկացի գրող, գիտաֆանտաստիկ ստեղծագործությունների հեղինակ: Առավել հայտնի է որպես Բաք Ռոջերս կերպարի ստեղծող[4]:

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Լինելով Փենսիլվանիայի համալսարանի ուսանող եղել է Mask and Wig ակումբի անդամ և կարևոր դերեր է խաղացել 1907-1909 թվականների ամենամյա բեմադրություններում։ Համալսարանն ավարտելուց հետո թերթում աշխատել է որպես սյունակագիր։ Ամուսնությունից հետո տեղափոխվել է Բալա-Սինվայդ՝ Ֆիլադելֆիայի արվարձան: Այստեղ նա հորինել է իր ամենահայտնի հերոսին Բաք Ռոջերսին՝ թողարկելով նրա արկածների մասին երկու վեպ և ստեղծելով կոմիքսների շարք՝ համագործակցելով Դիք Կոլքինսի հետ: Որպես կոմիքսների հեղինակ՝ Նոլանն աշխատել է մինչև 1939 թվականը։ Նոլանը նաև գիտաֆանտաստիկ ժանրի այլ ստեղծագործությունների հեղինակ է եղել, որոնք տպագրվել են պրոֆիլային ամսագրերում։ Նոլանի մահից հետո 1940 թվականին լույս է տեսել «The Girl From Nowhere» դետեկտիվ ֆիլմը։

Անձնական կյանքը[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլիպ Նոլանն ամուսնացած է եղել Թերեզա Ջանքերի հետ։ Ունեցել է տասը երեխա` Ֆիլիպ, Մերի, Հելեն, Լուիզա, Թերեզա, Մայք, Լարի, Փեթ, Ջոն և Ջո:

Մատենագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Armageddon 2419 A.D. (1928)
  • The Girl from Nowhere (1928)
  • The Airlords of Han (1929)
  • The Onslaught from Venus (1929)
  • The Time Jumpers (1934)
  • The Prince of Mars Returns (1940)
  • Space Guards (1940)[5]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Internet Speculative Fiction Database — 1995.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 BD Gest' (ֆր.)
  3. 3,0 3,1 3,2 Vegetti Catalog of Fantastic Literature (իտալ.)
  4. «Nowlan, Philip Francis»։ Gollancz։ August 12, 2018։ Վերցված է 7 January 2019 
  5. «Summary Bibliography: Philip Francis Nowlan»։ Internet Speculative Fiction Database։ Al von Ruff։ Վերցված է 7 January 2019 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]