Ֆիլիբերտ Մելոտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ֆիլիբերտ Մելոտ
Philibert Jacques Melotte
Ծնվել էհունվարի 29, 1880(1880-01-29)
Քամդեն Թաուն, Քամդեն, Մեծ Լոնդոն, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն
Մահացել էմարտի 30, 1961(1961-03-30) (81 տարեկանում)
ՔաղաքացիությունFlag of the United Kingdom.svg Միացյալ Թագավորություն
Մասնագիտությունաստղագետ
ՊարգևներJackson-Gwilt Medal?

Ֆիլիբերտ Մելոտ (անգլ.՝ Philibert Jacques Melotte, Ծնվ.՝ 29 հունվարի 1880 - Մահ.՝ 30 մարտի 1961), բրիտանացի աստղագետ։

1908 թվականին նա հայտնաբերել է Յուպիտերի նոր արբանյակ։ Այն սկզբում նշանակվել է «Jupiter VIII» և անվանվել է Պասիֆե միայն 1975 թվականին։

Մելոտի կողմից միակ հայտնաբերված աստերոիդը, (676) Մելիտան հետագայում անվանվել է նրա պատվին։ Այս անվանումը փաստացի հունարեն «Melissa» - մեղու բառից է, սակայն այն փոփոխվել է հայտնաբերողի անվան տառերով։

Բերենիկեի Գես համաստեղության սահմաններում լավ դիտարկվող աստղաբույլը հաճախ նշանակում են Mel 111, քանի որ այն առաջին անգամ ներառված է եղել Մելոտի կողմից 1915 թվականին ստեղծված աստղաբույլերի կատալոգի մեջ[1]։

1909 թվականին Մելոտին շնորհվել է Թագավորական աստղագիտական միության Ջեքսոն-Գվիլտի մեդալը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]