Jump to content

Ֆիլատելիստների համամիութենական ընկերության հայկական բաժանմունք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ֆիլատելիստների համամիութենական ընկերության հայկական բաժանմունք, ստեղծվել է 1961 թվականին (մինչև 1969 թվականը՝ «Կոլեկցիոներների երևանյան ընկերություն»)։ Իր խնդիրն է համարել «նպաստել անդամների կուլտուրական մտահորիզոնի ընդլայնմանը» և «երիտասարդության կոմունիստական դաստիարակությանը»։

Աջակցում էր ֆիլատելիայի պրոպագանդմանն ու տարածմանը, կազմակերպում ցուցահանդեսներ և այլն։ 1986 թվականին միավորել է քաղաքայինշրջանային 36 բաժանմունք (400 անդամ), պատանի ֆիլատելիստների 300-ից ավելի խումբ և խմբակ (13 հազար երեխա)։ Հայ ֆիլատելիստների հավաքածուները ցուցադրվել էին Ֆրանսիայում, Արևմտյան Գերմանիայում, Ավստրիայում, Հնդկաստանում, Շվեյցարիայում, Կանադայում և այլուր։

Հանրապետական բաժանմունքն արժանացել էր ֆիլատելիստների համամիութենական ընկերության բարձրագույն պարգևին՝ է․ Կրենկելի անվան մրցանակին (1984


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։