Ֆիլադելֆիայի ժամանակակից արվեստի ինստիտուտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ֆիլադելֆիայի ժամանակակից արվեստի ինստիտուտ
Տեսակպատկերասրահ և արվեստի պատկերասրահ
Երկիր ԱՄՆ
ՏեղագրությունՖիլադելֆիա
Հիմնադրվել է1963
ՏնօրենIngrid Schaffner?
Կայքicaphila.org(անգլ.)
Քարտեզ
Քարտեզ

Ֆիլադելֆիայի ժամանակակից արվեստի ինստիտուտ (անգլ.՝ Institute of Contemporary Art, сокр. ICA), գեղարվեստական թանգարան և ցուցադրության հարթակ Փենսիլվանիա նահանգի Ֆիլադելֆիա քաղաքում։ Ներկայացվում է ժամանակակից արվեստ։

Թանգարանը կապված է Փենիսլավանյան թատրոնի հետ և գտնվում է իր կամպուսի տարածքում։ Այն ԱՄՆ-ի առաջավոր թանգարաններից է և նվիրված է մեր ժամանակակից նորարարական արվեստի ցուցադրմանը[1]։

Պատմություն և գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ժամանակակից արվեստի թանգարանը հիմնադրվել է 1963 թվականին Հոլմսոմ Պերկիսոնի կողմի (Holmes Perkins)[2]։ Թանգարանի առաջին ցուցահանդեսները նվիրված էին Էնդի Ուորհոլին, Լորի Անդերսոնին, Ագնես Մարտինին և Ռոբերտ Ինդիանային։ Թանգարանը չունի մշտական հավաքածու, բայց նոր ցուցանմուշները ցուցադրվում են տարեկան երեք անգամ (տարեկան մոտ տասներկու ցուցահանդես)։ ԻնստիտուտՆ առաջարկում է նաև կրթական ծրագրեր, անցկացնում է դասախոսություններ, ցուցադրում է ֆիլմեր։

Հետագայում ցուցադրվել են Ռիչարդ Արտշվագերի, Վիլ Ցելմինշի, Կարեն Կիլիմնիկի, Չարլզ Լեդրի, Բարրի Լե Վայի, Գլեն Լիգոնի, Մեպլտորպայի, Պեպոնա Օսորիոյի, Թավարեսա Ստրաչանայի, Սայա Թվոմբլիի ցուցահանդեսները։ Նաև հայտնի ժամանակակից արվեստագետների շարքում ներկայացված էին Գիլիան Ուիլինգը, Յոշիտոմո Նառան, Ջոհոն Արմլեդերը, Ռոբերտ Քրամբը, Քեյթ Գիլմորը, Օդիլ Դոնալդ Օդիտան, Լիզա Յուսկավիջը և շատ այլ արվեստագետներ։ Բացի նկարիչներից, նորաձևության դիզայներները (Ռուդի Գերնրեիչը) և շոու-բիզնեսի այլ ներկայացուցիչներ ցուցադրում են իրենց աշխատանքը ինստիտուտում։ Այստեղ ներկայացված էր Space 1026 (Space 1026[1]) երիտասարդ գեղարվեստական խումբը։

Ռոբերտա Սմիթը «Նյու Յորք Թայմս»-ից 2009 թվականին գրել է.

Փենսիլվանիայի համալսարանի ժամանակակից արվեստի փոքրիկ ինստիտուտը զարմանալիորեն պարբերաբար անցկացնում է ցուցահանդեսներ, որոնք ժամանակակից արվեստի ցուցահանդեսները այլ խոշոր թանգարաններում դարձնում են համր, երկչոտ և խճճված

[3]։

Ժամանակակից արվեստի ինստիտուտի կենտրոնակայանը նախկինում գտնվում էր Մեյերսոնի սրահում։ Թանգարանի ժամանակակից շենքը կառուցվել է 1990 թվականին և նախագծվել է ամերիկացի ճարտարապետ Ադել Նաուդե Սանտոսի կողմից, որը հետագայում Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտում դարձել է ճարտարապետության ֆակուլտետի դեկան։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Institute of Contemporary Art
  2. Perkins, George Holmes (1904-2004)
  3. Smith, Roberta (2009 թ․ մարտի 19). «A Crucible of Creativity at Institute of Contemporary Art». The New York Times (ամերիկյան անգլերեն). ISSN 0362-4331. Վերցված է 2018 թ․ մարտի 22-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]