Ֆեոդոր Տումիլևիչ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ֆեոդոր Տումիլևիչ
Ծնվել էմայիսի 2, 1910(1910-05-02)
ԾննդավայրQ18779583?, Q4145226?, Պենզայի գուբերնիա, Ռուսական կայսրություն
Վախճանվել է1979
Վախճանի վայրԴոնի Ռոստով, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Մասնագիտությունգրող, բանահավաք, պատմաբան և գիտնական
Լեզուռուսերեն
ՔաղաքացիությունFlag of Russia.svg Ռուսական կայսրություն
Flag of the Soviet Union.svg ԽՍՀՄ
ԿրթությունՍամարայի պետական սոցիալական-մանկավարժական համալսարան
Գիտական աստիճանբանասիրական գիտությունների թեկնածու
ԱնդամակցությունԽՍՀՄ Գրողների միություն
ԿուսակցությունԽՄԿԿ
ԱշխատավայրՌոստովի պետական մանկավարժական համալսարան և Ռոստովի պետական համալսարան
Կայքtumilevich.ru

Ֆեոդոր Վիկտորովիչ Տումիլևիչ (ռուս.՝ Фёдор Викторович Тумилевич, մայիսի 2, 1910(1910-05-02), Q18779583?, Q4145226?, Պենզայի գուբերնիա, Ռուսական կայսրություն - 1979, Դոնի Ռոստով, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), գրող, բանահավաք, պատմաբան, գիտնական, ԽՍՀՄ Գրողների միության անդամ (1963):

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆեոդոր Վիկտորովիչը (իսկական ազգանունը` Շիշկանով) ծնվել է Պենզայի մարզի Գորոդիշչենսի շրջանի Կանաևկա գյուղում: Տումիլևիչի աշխատանքային կյանքը վաղ է սկսվել, 1925 թվականին տեղափոխվել է Պենզա, աշխատել գործարանում, այնուհետև ստերեոտիպորդ «Աշխատանքային կյանք» թերթում: Երեկոյան բանֆակն ավարտելուց հետո 1929 թվականին Տումիլևիչն ընդունվում է Կույբիշևի մանկավարժական ինստիտուտի գրականագիտական ֆակուլտետը: Մանկավարժական աշխատանքը սկսել է Դոնի Ռոստովի մանկավարժական ինստիտուտից 1941 թվականին, այնուհետև շարունակել Ռոստովի համալսարանում: 1946 թվականին պաշտպանելով ատենախոսություն բանասիրական գիտությունների թեկնածուի աստիճանի համար` նա երկար տարիներ հաջողությամբ ուսումնասիրել է Դոնի բանավոր բանաստեղծական ստեղծագործությունները: Ֆեոդոր Վիկտորովիչը երկար ժամանակ էր անցկացնում բանահյուսական արշավախմբերում և 1938 թվականին նա իր վրա է վերցնում Տումիլևիչ կեղծանունը: Նրա աշխատությունների մեծ մասը նվիրված են կազակ-նեկրասովական բանավոր բանաստեղծական ժառանգության ուսումնասիրությանը:

Կազակ-նեկրասովականների նախնիրեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Նեկրասովականների նախնիները 1707-1708 թվականների բուլավինյան ապստամբությանը մասնակցած դոնի կազակներն են: Կազակների ապստամբության պարտությունից հետո, Կոնդրատի Բուլավինի գլխավորությամբ նրանց մի մասը, գնդապետ Իգնատի Նեկրասովի գլխավորությամբ ցանկացան ենթարկվել ցարին և փոխադրվեցին Կուբան, իսկ նրա մահից հետո, Թուրքիա: Համարյա 250 տարի կազակ-նեկրասովականները բնակվեցին օտարության մեջ իրենց կազակական օրենքներով, պահպանելով սերնդից սերունդ անցնող հին ծեսերն ու ավանդույթները, հայրենի դոնի մասին երգերը, պահպանելով կազակական խոսքի առանձնահատկությունները: Հոկտեմբերյան սոցիալիստական հեղափոխությունից հետո, 20-ական թվականներին, կազակ -նեկրասովականները խնդրանքով դիմեցին խորհրդային կառավարությանը թույլատրել իրենց վերադառնալ Հայրենիք: 1962 թվականին նեկրասովականների վերջին խմբաքանակը թվով 990 մարդ վերադարձան Խորհրդային երկիր:

Ստեղծագործական ուղի[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆեոդոր Վիկտորովիչ Տումիլևիչին են պատկանում կազակ-նեկրասովականների բանավոր ստեղծագործություններին նվիրված մի շարք գրքեր և հոդվածներ` «Կազակ-նեկրասովականների հեքիաթները» (1945), «Երգեր և հեքիաթներ» (Հայրենական մեծ պատերազմի մասին կազակ-նեկրասովականների բանահյուսությունը) (1947), «Կազակ-նեկրասովականների երգերը» (1947), «Կազակ-նեկրասովականների բանահյուսությունը» (1958), «Կազակ-նեկրասովականների ռուսական ժողովրդական հեքիաթները» (1958), «Կազակ-նեկրասովականների հեքիաթները և ավանդույթները» (1961):

Տումիլևիչը եղել է հոգևոր ժառանգության միակ ուսումնասիրողը, որին նրանք ընդունեցին իրենց միջավայր (1947 թվականին Տումիլևիչին նեկրասովականները շնորհեցին պատվավոր կազակի կոչում, նրան կոչելով «Կազակական երգի պրեզիդենտ»):

Ֆեոդոր Վիկտորովիչ Տումիլևիչին նեկրասովականները նվիրեցին իրենց դրոշը, որը ներկայումս պահվում է Ռոստովի գավառագիտական թանգարանում: 1961 թվականին Տումիլևիչին, կնոջ` Թամարա Իվանովնայի հետ միասին, հաջողվում է հավաքել 2190 երգային տեքստեր, որոնցից 150-ը նոտային գրառումներով և 348-ը ձայնագրիչի վրա, հրատարակվել են 421 երգերի տեքստեր և 22 երգ մեղեդայնությամբ:

Այս գրքերի արժեքը որոշվում է ոչ միայն նրանց բարձր գեղարվեստական արժանիքներով, այլ նաև նրանով, որ այս նյութը համարվում է մեծ ներդրում համառուսական ժողովրդական բանաստեղծական ստեղծագործության, XVII-XVIII դարերի հակաֆեոդալական ժողովրդական շարժման մեջ: Նշանակալի է համարվում Ֆ.Վ. Տումիլովիչի մասնակցությունը «Դոնի ժողովրդական բանավոր պոեզիան» (1963), «Դոնի էպոսը Ս. Ռազինի մասին» (1969), ժողովածուներին:

Հուշատախտակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆ.Վ. Տումիլևիչի հուշատախտակը տեղադրված է այն տան պատին, որտեղ ապրել է հանրաճանաչ բանահավաքը: Հուշատախտակին գրված է քաղաք Դոնի Ռոստով, Պուշկինի փողոց 89 /Սեմաշկոյի փողոց 57:

Aquote1.png Այս տանը (1932-1964) թվականներին ապրել է Դոնի հանրաճանաչ բանահավաք, գիտնական, բանաստեղծ Տումիլևիչ Ֆեոդոր Վիկտորովիչը: Aquote2.png


Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Фольклор некрасовцев. (Записал Ф. В. Тумилевич. Лингвист. ред. текстов М.А. Полторацкой). - Ростов н/Д: Росиздат, 1941.
  • Фольклор Дона. - Ростов н/Д: Росиздат, 1941.
  • Сказки казаков-некрасовцев. (Запись, вступ. статья и комментарии Ф. В. Тумилевича). - Ростов н/Д: Росиздат, 1945.
  • Меч правды. Фольклор казаков-некрасовцев о Великой Отечеств. войне. (Запись, предисл. и сведения о сказителях Ф. В. Тумилевича). - Ростов н/Д: Росиздат, 1945.
  • Песни и сказки. Фольклор казаков-некрасовцев о Великой Отечеств. войне. (Запись, вступ. статья и сведения о сказителях Ф. В. Тумилевича). - Ростов н/Д: Росиздат, 1947.
  • Песни казаков-некрасовцев. (Запись песен, вступ. статья и сведения о сказителях Ф. В. Тумилевича. Под общ. ред. проф. П.Г. Богатырева). - Ростов н/Д: Росиздат, 1947.
  • Фольклор казаков-некрасовцев. (Запись текстов, вступ. статья и сведения о сказителях Ф. В. Тумилевича). - Краснодар: Кн. изд-во, 1948.
  • Русские народные сказки казаков-некрасовцев. Собраны Ф. В. Тумилевичем. - Ростов н/Д: Росиздат, 1958.
  • Сказки и предания казаков-некрасовцев. (Сост. и авт. вступ. статьи Ф. В. Тумилевич). - Ростов н/Д: Росиздат, 1961.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Писатели Дона: Библиографический указатель. - Изд. 2-е, испр. и доп. - Ростов н/Д: Кн. изд-во, 1986. - 416 с.
  • Дон литературный. Писатели России. Шолоховский край. XIX-XXI вв.:справ. изд., Сост. Губанов Г. - Ростов н/Д, 2006. - 512 с. ISBN 5-481-00623-5.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]