Դասավանդել է Ստրոգանովյան գեղարվեստա-արդյունաբերական ուսումնարանում (1896-1926)։ 1900-ական թվականներին եղել է «մոդեռն» ոճի ականավոր ներկայացուցիչներից։
Գործերից են՝ առևտրական տուն (1898) Կիրովի փողոցում, Ռյաբուշինսկու մենատունը (1900), Յարոսլավլյան կայարանը (1902), Գեղարվեստական թատրոնի հարդարանքը (1902, բոլորն էլ՝ Մոսկվայում)։ Հետագա կառույցները առանձնանում են ավելի ռացիոնալ և խիստ ձևերով (Վաճառականների ընկերության առևտրական տունը (1909) Մոսկվայում)։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 8, էջ 478)։