Մոսկվայի վաճառականների ընկերության առևտրի տուն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մոսկվայի վաճառականների ընկերության առևտրի տուն
Տեսակշենք և ճարտարապետական հուշարձան
Երկիր Ռուսաստան
ՏեղագրությունՏվերսկի շրջան
Հիմնադրված է1909
Ժառանգության կարգավիճակՌուսաստանի դաշնային մշակութային ժառանգության օբյեկտ[1]
Քարտեզ
Քարտեզ

Մոսկվայի վաճառականների ընկերության առևտրի տուն (ռուս.՝ Торговый дом Московского купеческого общества), 1909-1911 թվականներին ճարտարապետ Ֆեոդոր Շեխտելի կողմից ռացիոնալ մոդեռն ոճով կառուցված շենք Մոսկվայում։ Գտնվում է Մալի Չերկասկի նրբանցքի 2 հասցեում։ Դաշնային նշանակության մշակութային ժառանգության օբյեկտ է[2][3]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մալի Չերկասկի և Նոր հրապարակի անկյունի ժամանակակից շենքի տեղում 17-րդ դարից եղել է Յարոսլավլի Փրկչի կերպարանափոխման վանական համալիրի բակը կից շինություններով։ 18-րդ դարի երկրորդ կեսին բակը վարձակալած կից շինություններում բացվել է Գոտլիբ Գիլդերբրանդտի Նիկոլսկայա դեղատունը։ 1777 թվականին դեղատան համար նա կառուցել է անկյունային կիսառոտոնդային մի շինություն, որն ավերել է 1812 թվականի հրդեհը, այնուհետև շենքը վերականգնվել է։ Մոսկվայի վաճառականների ընկերությունը 1883 թվականին գնել է այս տունը[4]։

Նոր տունը կառուցել է ճարտարապետ Ֆյոդոր Օսիպովիչ Շեխտելը 1909-1911 թվականներին։ Շենքը գրասենյակային էր և նախատեսված ընկերության անդամներին վարձակալությամբ հանձնելու համար։ Շենքի տարածքները վարձակալել են «Կնոպի առևտրի տունը», «Ի. Վ. Շչուկին և որդիներ» ընկերակցությունը և այլ ընկերություններ։ Վարձակալների գովազդը տեղադրվում էր պատուհաններից վերև։

1920-1930-ական թվականներին շենքում է տեղակայվել Առողջապահության ժողովրդական կոմիսարիատը[4]։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Указ Президента Российской Федерации № 176 от 20.02.1995
  2. moscowhite; moscow_gothica (2009 թ․ մայիսի 27). «ДОМ МОСКОВСКОГО КУПЕЧЕСКОГО ОБЩЕСТВА В БОЛЬШОМ ЧЕРКАССКОМ ПЕРЕУЛКЕ». Готическая архитектура Москвы. Վերցված է 2018 թ․ հուլիսի 6-ին.
  3. «Торговый дом Московского купеческого общества, 1909 г., арх. Шехтель Ф.О. |». www.mosculture.ru (ռուսերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 6-ին.
  4. 4,0 4,1 Левина, Ирина. «Торговый дом Московского купеческого общества» (ռուսերեն). Узнай Москву. Վերցված է 2015 թ․ մայիսի 28-ին.