Ֆեոդորովի անվան երկրաբանական թանգարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ֆեոդորովի անվան երկրաբանական թանգարան
Տեսակթանգարան և պատմական շենք
Երկիր Ռուսաստան
ՏեղագրությունԿրասնոտուրյինսկ
ՀիմնադիրԵվգրաֆ Ֆեոդորով
Քարտեզ
Քարտեզ

Ֆեոդորովի անվան երկրաբանական թանգարան (ռուս.՝ Фёдоровский геологический музей), 1894 թվականին Տուրինսկի հանքերում (այժմ՝ Սվերդլովսկի մարզի Կրասնոտուրիսկ քաղաք) ռուս հանքաբան և երկրաբան Եվգրաֆ Ստեպանովիչ Ֆեոդորովի կողմից հիմնադրված թանգարան։ 1894-1899 թվականներին Եվգրաֆ Ստեպանովիչ Ֆեոդորովը ղեկավարել է Միջին և Հյուսիսային Ուրալում երկրաբանական հետազոտությունները։ Թանգարանում ներկայացված են այդ ուսումնասիրությունների արդյունքները, ինչպես նաև տարածաշրջանի հանքաբանությունը և տեղեկատվություն Ֆեոդորովի մասին[1]։

Ֆեոդորովի անվան երկրաբանական թանգարանը ընդգրկված է «Կրասնատուրինի գավառագիտական թանգարան» քաղաքային հաստատության կազմում։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկրաբանական թանգարանը զբաղեցնում է 1882 թվականին կառուցված երկհարկանի քարե շենքի մաս։ Սկզբում շենքում տեղակայված է եղել Հանքարդյունաբերական դպրոցը։

Եվգրաֆ Ֆեոդորովը 1894 թվականի մայիսին եկել է Տուրինսկի հանքավայր որպես Բոգոսլովսկի լեռնային շրջանի երկրաբանական հետախուզության ղեկավար։ Բացի այդ, նա դասավանդել է մարզային հանքարդյունաբերական քոլեջում, որը բացվել էր 1884 թվականին։ Երկրաբանական թանգարանը, որտեղ հավաքվել են մոտ 80000 հանքային ապարներ, հիմնադրվել է դպրոցի լաբորատորիայում։

Թանգարանի ստեղծմամբ Ֆեոդորովը կարևորում էր, որ «այնտեղ հավաքվեն շրջանի երկրաբանական կառուցվածքի բոլոր նյութերը, հետազոտական աշխատանքների արդյունքները՝ հաշվետվությունները, նշումները, կեռներ և շլիֆները։ Այլ կերպ ասած, դա կլինի երկրաբանական շտաբ ... »[2]: 1898 թվականին թանգարանը բացվեց այցելուների համար, սակայն դեռ երկար տարիներ գործնական բնույթ ուներ։

Ֆեոդորովի երկրաբանական թանգարանում գոյություն ունեցած հանքապարների և քարտեզների նմուշների շնորհիվ 1930-ականների սկզբին երկրաբան Նիկոլայ Կարժավինը, գրեթե առանց թանգարանից հեռանալու, հայտնաբերեց «Կարմիր գլխարկ» բոքսիտի հանքավայրը[3]։

Խորհրդային շրջանում ֆեոդորովի անվան թանգարանը ստացել է պաշտոնական կարգավիճակ, իսկ 1979 թվականին թանգարանում վերականգնել է գիտնականի անձնական կաբինետը։

Թանգարանի ստեղծումից ի վեր պահպանվել են ցուցասեղաններ, գրասեղաններ, պահարաններ, գրադարաններ, գրաֆիկական ֆաստաթղթերի պահարաններ, որոնք ինքնին ցուցանմուշներ են։

Ցուցադրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թանգարանի դահլիճներում ներկայացված են ուրալյան փայլաքարերի, բյուրեղների, հազվագյուտ և անսովոր ձևի և համադրության հանքանյութեր, որոնք բնորոշ են տարածաշրջանի օգտակար հանածոներին, հանքանյութերի կավաքածուն համալրում են կիսաթանկարժեք քարերը։ Թանգարանային ցուցադրության զգալի հատվածը զբաղեցնում են հնէաբանական գտածոները, տվյալ տարածքում հայտնաբերված բուսական և կենդանական աշխարհի հանածոները[4][5]։

Թանգարանի հավաքածուում են գտնվում ավելի քան 180 հազար առարկաներ, այդ թվում, 117 հազար օրինակ հավաքածուի նմուշներ, 62 հազար հղկուկներ 3 հազար թերթքարտեզագրական նյութեր, 4,5 հազար գրքեր, ամսագրեր և բրոշյուրներ։ Այստեղ են գտնվում հանքանյութերի և լեռնային ապարների տարածաշրջանի ծավալով ամենամեծ հավաքածուն[3]։

Ֆյոդրովյան թանգարանի ֆոնդերում պահպանվել են Ե. Ս. Ֆյոդրովի և նրա համախոհների կողմից օգտագործված բազմաթիվ բնօրինակ առարկաներ և նյութեր, մանրադիտակներ, ֆոտոխցիկներ, Ֆյոդորովի ունիվերսալ սեղանիկներ, անալիտիկ և տեխնիկական կշեռքներ, կողմնացույցեր, գեոդեզիական և երկրաբանական գործիքներ, հղկող մեքենաներ, քիմիական սպասք, գծագրական պարագաներ։

Թանգարանի հարակից տարածքում է գտնվում Լեռնային հանքարդյունաբերության թանգարանը, որտեղ գտնվում են ընդերքի երկրահետախուզաբանական իսկական սարքավորումներ և գործիքներ[6]։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Фёдоровский геологический музей
  2. Фёдоровский геологический музей в Краснотурьинске
  3. 3,0 3,1 Клюшник, Л. К. Коллекции Фёдоровского геологического музея : Материалы научно-практической конференции, посвященной 150-летию Евграфа Степановича Фёдорова. — Краснотурьинск, 2004. — С. 13—15.
  4. Гунгер Ю.В. Ископаемая фауна и флора в Фёдоровском геологическом музее // Краснотурьинск : Материалы научно-практической конференции, посвященной 150-летию Евграфа Степановича Фёдорова.. — 2004. — С. 19—20.
  5. «Путеводитель по Свердловской области. Фёдоровский геологический музей, г. Краснотурьинск». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ նոյեմբերի 7-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 25-ին.
  6. Фёдоровский геологический музей. Краснотурьинск, Сев. Урал, Россия