Շլիֆ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Շլիֆ (գերմ.՝ Schliff Schliff, schleifen - սրել, հղկել).

  • ապարի, միներալի կամ քարածխի հղկած բարակ շերտիկ մանրադիտակով հետազոտելու համար։ Տարբերում են թափանցիկ (պետրոգրաֆիական) և անթափանց (հանքային) շլիֆներ։ Պետրոգրաֆիական շլիֆը ապարի բարակթափանցիկ շերտիկ է 55-30 մկմ հաստությամբ, որը կանադական բալզամով սոսնձվում է առարկայական ապակուն և ուսումնասիրվում անցնող բևեռացած լույսով։ Հանքային շլիֆի հանքային միներալ պարունակող մի կողմից հղկած և ողորկած ոչ մեծ չափերի նմուշ է, ուսումնասիրվում է անդրադարձող բևեռացած լույսով։
  • Մետաղի կամ մետաղական համաձուլվածքի նմուշ մակրոսկոպային կամ միկրոսկոպային հետացոտման համար։ Նմուշի հարթ մակերևույթը հղկում

(մակրոշլիֆ) կամ ողորկում են մինչև հայելային փայլը (միկրոշլիֆ), մշակում քիմիական ակտիվ նյութերով կամ տաքացնում օքսիդացնող գազային միջավայրում (կամ վակուումում)։ Տարբեր ֆազերի հատիկների և նրանց սահմանակից մասերի ֆիզիկա-քիմիական հատկությունների տարբերության հետևանքով տեղի է ունենում ընտրոդական քիմիական մշակում, օքսիդացում և գոլորշացում։ Շլիֆի վրա գոյանում է մակրո- կամ միկրոռելիեֆ, որն ուսումնասիրվում է անզեն աչքով կամ մանրադիտակի տակ։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 522