Ֆենեկ (աղվես)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Ֆեննեկից)
Jump to navigation Jump to search
Ֆենեկ
Ֆենեկ (աղվես)
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Տիպ Քորդավորներ
Ենթատիպ Ողնաշարավորներ
Դաս Կաթնասուններ
Կարգ Գիշատիչներ
Ընտանիք Շնազգիներ
Ցեղ Աղվեսներ
Տեսակ Իրական աղվեսներ
Ենթատեսակ Ֆենեկ
Լատիներեն անվանում
Vulpes zerda
Հատուկ պահպանություն
Արեալ
պատկեր

Wikispecies-logo.svg
Դասակարգումը
Վիքիցեղերում

Commons-logo.svg
Պատկերներ
Վիքիպահեստում





Ֆենեկ աղվեսը (լատ.՝ Vulpes zerda) իրական աղվեսների պատկանող կենդանի է և ապրում է Աֆրիկայի Սահարա Անապատում։ Աղեսի բոլոր տեսակներից ամենափոքրը լինելով նա ունի անբնական մեծ և լայն ականջներ, ինչից և կարելի է նրան տարբերել մյուսներից։ Մարմնի կառուցվածքի, մորթու և լայն ականջների շնորհիվ նա կարող է ապրել շատ բարձր ջերմաստիճանի տակ։ Սովորաբար այս աղվեսը կարող է ապրել մինչ 14 տարի։ Վերջին տարիներին ֆենեկ աղվեսներին պահում են նաև ընտանի պայմաններում։

Չափսերը և Մորթին[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆենեկի գանգի կառուցվածքը

Ֆենեկը շնազգիների ներկայացուցիչներից չափսով ամենափոքրն է։ Նա ունի 20 սմ մարմնի բարձրություն, 24-41 սմ մարմնի և մոտ 18-31 սմ պոչի երկարություն։ Լայն ականջները մոտ 10-15 սմ երկարություն ունեն։ Կշռում է 68 գրամից մոտ 1,60 կիլոգրամ։

Մորթին հիմնականում դեղնավուն է իսկ պոչի ծայրը՝ սև։ Իր մարմնի փոքրության համեմատ լայն ականջները պաշտպանում են շոգից, քանի որ այնտեղ կան բազմաթիվ արյան անոթներ և սուր լսողության շնորհիվ օգնում են ավազի խորքից մանր կենդանիներ և սողուններ գտնել։ Մորթին ցերեկը պաշտպանում է թեժ շոգից, իսկ գիշերը՝ ցրտից։ Թաթերի մատերի արանքում կան բազմաթիվ մանր մազեր, որոնք կենդանուն պաշտպանում են ավազի տաքությունից։

Տարբերություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գիտնականները կատարել են տարբեր հետազոտություններ և հասկացել են, որ ֆենեկները ունեն բազմաթիվ տարբերություններ համեմատաբար աղվեսների մյուս տեսակների։ Ֆենեկը սկզբում դասվում են որպես առանձին կենդանի Fennecus անվան ներքո։ Այսօվա դրությամբ նրան դասում են իրական աղվեսների շարքը ՝ Vulpes zerda գիտական անվանմամբ, բայց երբեմն անվանում են նաև Fennecus zerda, որպես աղվեսի առանձին տեսակ։

Տարբերությունների մեջ են մտնում մուշկայուղի գեղձերի բացակայությունը և այն փաստը, որ այս աղվեսը ունի ընդամենը 32 քրոմոսոմի զույգ ի տարբերություն մյուս աղվեսների, որոնք ունեն 35-39 զույգ։ Ֆենեկ աղվեսները սովորաբար ապրում են խմբերով ի տարբերություն մյուս աղվեսի տեսակների, որոնք նախընտրում են ապրել առանձին կամ զույգերով։

Պահվածքը[խմբագրել | խմբագրել կոդը]

Հարաբերությունները[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆենեկները միայնակ կենդանիներ չեն, արպում են փոքր խմբերով։ Արու և էգ զույգը միշտ մնում է միասին, իսկ նրանց ձագերը ապրում են ծնողների հետ մինչև մի քանի տարեկան դառնալը, նույնիսկ այն դեպքում, երբ ծնողները նոր ձագեր են ունենում։ Ֆենեկները սիրում են միասին խաղ անել և դրան կարող են մասնակցել նաև հասուն ծնողները։ Իրար հետ շփվում են տարբեր տեսակի ձայնային և շարժողական ազդանշաններով։ Կարող են հաչոցի պես ձայներ արձակել։

Բազմացումը[խմբագրել | խմբագրել կոդը]

Տասը ամսական ֆենեկ

Ֆենեկները հավատարիմ կենդանիներ են և իրենց զույգին չեն փոխում կյանքի ընթացքում։ Ազատ պայմաններում ձագերը ծնվում են մարտ-հուլիս ամիսներին։ Հղիության ժամանակ արու աղվեսը կարող է ագրեսիվ վերաբերմունք ցուցաբերել իր էգին պաշտպանելու համար և նրան կերակուրով ապահովել։ Հղիությունը տևում է 50-52 օր։ Սովորաբար ծնվում են մեկից չորս ձագուկ։ Կյանքի առաջին օրերին ձագերի ականջները ծալված են գլխի ետևի մասում, իսկ աչքերը փակ են՝ բացվում են տասը օրական հասակում։

Սնունդը[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆենեկի գլուխը մոտեցրած

Ֆենեկները ամենակեր են և սնվում են մանր կրծողներով, սողուններով, թռչուններով, ձվերով և տարբեր մրգերով ու հատապտուղներով։ Նրանք իրենց լայն ականջների և սուր լսողության շնորհիվ կարող են լսել և ավազի տակից գտնել սողուններ։ Ֆենեկները կարող են նաև մագլցել ծառերի վրա, այնտեղից մրգեր քաղելու նպատակաով։ Այս աղվեսները սովոր են ապրել առանց ջրի, քանի որ նրանց մարմինը կերած սնունդից առանձնացնում է պետքական ջուրը։ Երբեմն իրենց բների շուրջը կարող է ցող հավաքվել, սակայն դա ջրի շատ չնչին քանակություն է։

Թշնամիները[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆենեկների հիմնական թշնամիները և սնունդ գողացողները գիշատիչ թռչուններն են (ականջավոր բու)։ Այլ կյանքը դժարացնող կենդանիներից են կարակալները, բորենիները, շնագայլերը և սալուկի որսորդական շները։ Տարբեր երկրներում այս կենդանիներին թակարդներով բռնում են որպեսզի դարձնեն ընտանի կենդանի կամ մորթին վաճառելու նպատակով։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]