Ֆեյթ (շուն)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ֆեյթ
Տեսակշուն
Սեռիգական
Ծնվել էդեկտեմբերի 24, 2002(2002-12-24)
Սատկել էսեպտեմբերի 23, 2014(2014-09-23) (11 տարեկան)
faiththedog.info
 Faith (dog) Վիքիպահեստում

Ֆեյթ (անգլ.՝ Faith դեկտեմբերի 24, 2002(2002-12-24) - սեպտեմբերի 23, 2014(2014-09-23)), ուղղահայաց դիրքով քայլելու ունակ հաշմանդամ շուն, ապրել է ԱՄՆՎիրջինիա նահանգի, Մանասսաս քաղաքում։ Ապրել է իր տիրոջ հետ, որի անունը Ջուդ Սթրինգֆելոու է (անգլ.՝ Jude Stringfellow)։ Շունը ծնվել է 2002 թվականի դեկտեմբերին, առանց առջևի թաթերի։ Ավելի ուշ շունը հայտնի է դառնում դպրոցներում, հոսպիտալներում և այլ վայրերում իր ելույթներով, ոգեշնչելով հաշմանդամ մարդկանց՝ հաղթահարելու իրենց ցավերը։ Ֆեյթն ունեցել է իրեն պատկանող փաստաբան, որը ներկայացրել է նրա շահերը շոու-բիզնեսում։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սթրինգֆելոու ընտանիքը Օկլահոմա Սիթիից վերցրել է Ֆեյթին, երբ շունը 3 շաբաթական էր։ Ֆեյթին լաբրադոր և չաու-չաու շների հիբրիդ էր։ Շան մայրը հրաժարվել է նրան կերակրելուց։ Շունը ծնվել էր արատով, ինչն էլ խոչընդոտել էր առջևի թաթերի աճին[1]։ Մեկ այլ վարկածի համաձայն շունը ծնվել է առջևի ձախ թաթի ապաճումից, իսկ աջ առջևի թաթը հեռացվել է մեխերից ստացած վնասվածքի պատճառով[2]։ Շանը հավասարակշռության մեջ պահելու համար կենդանուն սովորեցրել են սքեյթբորդ վարել։ Որոշ ժամանակ անց շան առջևի թաթերը նեխում են և անդամահատվում։

Երբ 46-ամյա Ջուդ Սթրինգֆելոուի որդին բերեց Ֆեյթին տուն, մայրը՝ Ջուդը թողեց Օկլահոմա նահանգի իր ուսուցչի աշխատանքը՝ հանուն Ֆեյթի, որ զբաղվի շնով։ Սթրնգֆելոուն ստեղծել է իր ֆոնդը և երկար ժամանակի ընթացքում հավաքել նվիրատվություն, որը փոխանցվել է բարեգործական կազմակերպություններին։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]