Լաբրադոր ռետրիվեր
Լաբրադոր ռետրիվեր | |
---|---|
![]() | |
Տեսակ | շան ցեղատեսակ |
Բնաշխարհ | ![]() ![]() |
Առանձնահատկություններ | |
Զանգված արու | 29-36կգ[2] |
Զանգված էգ | 25-32կգ[2] |
Հասակ արու | 56-57սմ |
Մորթի | Հարթ, կարճ, խիտ և ուղիղ |
Գույն | Սև, դեղին, |
Կյանքի տևողություն | 12-13 տարի[3] |
Կյանքի տևողություն | 12-13 տարի[3] |
Դասակարգում և տեսականմուշ | |
Շուն (Canis lupus familiaris) |
Լաբրադոր-ռետրիվեր, շան ամենահայտնի ցեղատեսակներից մեկը Կանադայում[4], Մեծ Բրիտանիայում[5] և ԱՄՆ-ում[6][7]։ Առաջներում նրանց օգտագործում էին որպես աշխատանքային շներ, շուն - ուղեկցողներ և որպես շուն - փրկարարներ։ Ցեղատեսակը ծնունդ է առել Կանադայի արևելյան ափի Նյուֆաունդլենդում։
Ըստ շնաբուծության ամերիկյան ակումբի տվյալների համաձայն՝ ԱՄՆ-ում այն շների ամենատարածված ցեղատեսակն է[8]
Ցեղատեսակի անվանումը[խմբագրել | խմբագրել կոդը]
Հետազոտության արդյունքները ցույց են տալիս, որ «Լաբրադոր» անվան ծագման երեք տեսակ կա։ Առաջին վարկածը պնդում է, որ առաջին լաբրադորները եղել են միայն սև և իրենց գունավորմամբ հիշեցրել են «լաբրադորիտ» ապար։ Հնարավոր է, որ հենց ի պատիվ այդ քարի են դրել ցեղատեսակի անունը։ Երկրորդ վարկածը պնդում է, որ լաբրադորների նախնիները ծագել են Լաբրադոր թերակղզում։ Իսկ երրորդը, որ լաբրադորներին այդպես կոչել են պորտուգալացիները իրենց հրաշալի աշխատունակության համար, կոչելով իրենց լաբրադորներ (labrador), որը պորտուգալերենի թարգմանության մեջ նշանակում է «ջանադիր»։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լաբրադորների պատմությունը սկսվում է 19–րդ դարից։ Այդ ժամանակ Նյուֆաունդլենդ կղզում գոյություն ուներ այսպես կոչված « փոքրիկ նյուֆաունդլենդ»ը, որը եղել է ձկնորսների հավատարիմ ընկեր։ Անգլիացի Փիթեր Հոքերը Միացյալ Թագավորություն տարավ մի քանի այդպիսի անձնավորության, որոնց կոչեց «St. John’s Breed of Newfoundland»: Այդ շներին Գանգրաբրդե ռետրիվերի հետ և, հնարավոր է, Անգլիական ֆոքսհաունդի և Սեթթերի հետ խաչասերերումից, հայտնվել է Լաբրադորը։
Ցեղատեսակի առաջին ստանդարտը հաստատվել է 1887 թվականին։ 1903 թվականին բրիտանական Kennel Club-ում ճանաչվել են միայն սև Լաբրադորները, սակայն XX դարում ևս մեկ թույլատրելի գույն դարձավ հարդագույնը, ավելի ուշ նաև՝ շոկոլադագույնը։
Ռուսաստանում Լաբրադորները հայտնվել են 60-ականների վերջին և 70-ականների սկզբին։
- Դեղին լաբրադորներ
-
Մարմինը ուժեղ է և մկանոտ
-
Լաբրադորները համեմատաբար մեծ ցեղատեսակ են
-
-
- Շոկոլադագույն լաբրադորներ
-
-
-
Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ցեղատեսակի պահանջները վերգրված են FCI № 122 ստանդարտում։
Արտաքին տեսքը[խմբագրել | խմբագրել կոդը]
Ամուր կազմվածքով, եռանդուն, լայն գանգատուփով, լայն և խորը կողոսկրերով կուրծք՝ գոտկատեղը և ետևի մասը լայն են և ամրակուռ։ Լաբրադորները միջին չափի են, արուի քաշը 29-36կգ է, էգինը՝ 25-32կգ[9]։
Վարքագիծ և խառնվածք[խմբագրել | խմբագրել կոդը]
Լաբրադորները ունեն լավ բնավորություն և շատ աշխույժ են:Գերակտիվ՝ եթե նրանց հետ զբաղվես։ Ունեն հրաշալի մորթի, թույլ կծվացք, որը թույլ է տալիս չվնասելով բռնել թռչունին։ Ունեն սեր ջրի հանդեպ, շատ լավ որսորդներ են։ Շատ հարմարվող և հավատարիմ ընկերներ են։ Լինելով բնավորությամբ բարի՝ ոչ ագրեսիվ է, ոչ էլ՝ չափից ավելի համեստ։ Ըստ Կինոլոգիական միջազգային ֆեդերացիայի դասակարգման, նա պատկանում է 8-րդ՝ ռերիվերների և սպանիելների խմբին։ Լաբրադորը որսորդական շուն է, որը շնորհիվ իր յուրահատուկ ունակությունների կարող է ծառայել որպես ուղեկցող, փրկարար և պայթուցիկ նյութերի ու թմրանյութերի որոնող։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Club American Kennel։ «Labrador Retriever History & Training/Temperament»
- ↑ 2,0 2,1 http://cdn.akc.org/LabradorRetriever.pdf
- ↑ Cassidy Kelly M. (February 1, 2008)։ «Breed Weight and Lifespan»։ Dog Longevity։ Վերցված է April 25, 2011
- ↑ http://www.ckc.ca/en/News/2015/Feb/CKC-Top-10-Dogs
- ↑ «2006 Top 20 Breed Registrations»։ The Kennel Club։ հունվարի 23, 2007։ Արխիվացված է օրիգինալից 2013-07-07-ին։ Վերցված է ապրիլի 9, 2012
- ↑ «AKC Dog Registration Statistics»։ Akc.org։ ապրիլի 4, 2012։ Արխիվացված է օրիգինալից մայիսի 11, 2012-ին։ Վերցված է ապրիլի 9, 2012
- ↑ Smith Stephen։ «Most Popular Dog Breeds in America»
- ↑ «AKC Dog Registration Statistics»։ Շնաբուծության ամերիկյան ակումբի պաշտոնական կայք (անգլերեն)։ American Kennel Club։ 2010։ Արխիվացված է օրիգինալից 2012-02-21-ին։ Վերցված է 2011-05-15
- ↑ «Labrador Retriever Breed Standard»։ American Kennel Club։ մարտի 31, 1994։ Վերցված է սեպտեմբերի 13, 2007
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Ցեղատեսակի պատմությունը, կարևոր ամսաթվեր
- ISBN 5-17-015230-2
- ISBN 5-85684-396-7
- Լաբրադորների պատմությունը Ռուսաստանում
- Լաբրադոր-Ռետրիվերը
|