Չաու-չաու

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Չաու-չաու
Chow-chow in Tallinn.JPG
Տեսակ շան ցեղատեսակ
Այլ անուններ Չաու, Չաուդեն, 鬆獅犬
Բնաշխարհ Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն Չինաստան
Առանձնահատկություններ
Զանգված արու 25֊32 կգ
Զանգված էգ 20֊27 կգ
Հասակ 43֊51 սմ
Մորթի Հաստ և կոպիտ
Գույն Կարմիր (բաց ոսկեգույն, որը տալիս է կարմրադարչնագույնին)
Դարչնագույն
Սև
Կրեմագույն
Կապույտ
Կյանքի տևողություն 9-15 տարի
Կյանքի տևողություն 9-15 տարի
Դասակարգում և տեսականմուշ
Շուն (Canis lupus familiaris)

Չաու-չաու կամ Չաու, (անգլ.՝ chow-chow, չինարեն հեշտ. 鬆獅犬 , պալլ.: Սունշի Ցուան, շուն - փամփլիկ առյուծ պահակային շուն է, լավ ուղեկից և ամենահին ցեղատեսակներից մեկը։

Չաուները պատկանում են շպիցերի խմբին, սակայն կա վարկած, որ նրանք ունեն տիբեթյան դոգի (մաստիֆի) ծագում։

Անվանում[խմբագրել | խմբագրել կոդը]

չաու-չաուն 1901 թվականին։

Իր գոյության տարբեր ժամանակաշրջաններում ցեղատեսակն անվանվել է տարբեր ձևերով՝ տիբեթյան մաստիֆ, թաթարական շուն, բարբարոսների շուն, սակայն արդեն հարյուրամյակ է, ինչ նկարնք կոչվում են չաու-չաու։ Կան «չաու-չաուների» ծագման մի քանի վարկածներ՝ նավի վրա գտնվող բեռների փոխադրման տեղի անվանումից՝ «չաու-չաու» մինչև «ուտելի» բառի ժարգոնային ձևց՝ «չաու»։ Սակայն դրանցից միայն երկուսն են ճիշտ։ Մեկում չաու-չաուն իր անունը ստացել է «չու» կոչվող հինավուրց շնից, իսկ մյուսում, ցեղատեսակին իր անվանումը տվել են անգլիացի վաճառականները, ովքեր վաճառում էին արևելյան համեմունքներ և Անգլիայում ապրող բոլոր չինացիներին անվանում էին չաու և չինկ։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

չաու-չաուին բնորոշ սևակապտավուն լեզուն։

չաու-չաուն համարվում է շան ամենահին ցեղատեսակներից մեկը, և ԴՆԹ֊ի թեստերը հաստատում են դա։[1] Հետաղոտությունները ցույց են տալիս, որ այն համարվում է ամենահին պրիմիտիվ շներից մեկը, որն էվոլյուցիայի է ենթարկված գայլից և ծագելէ հյուսիասային Չինասատանում և Մոնղաիայում։ չաու-չաուն օգտագործվում է որսի մեջ, ինչպես նաև որպես պահակ։

Չինաստանում չաու-չաուն հայտնի է արդեն ավելի քան երկու հազար տարի։

Մաքրարյուն չաու-չաուները պահպանվում էին բուդդայական մենաստաններում, որտեղ զբաղվում էին նրանց բազմացումով և ունեին շների հատուկ մատյան։ Արյան թարմացումները տեղի էին ունենում բազմացնողների փոխանակության միջոցով՝ մենաստանների միջև։

չաու-չաուի առաջին նկարագրությունը բեևվել է Եվրոպայից՝ իտալացի ճանապարհորդ Մարկո Պոլոյի կողմից, ով երկար ապրել է Տիբեթում։ Չինաստանի հանրապետությունը արտաին աշխարհից փակ լինելու պատճառով, հաջորդ անգամ չաու-չաուի մասին հաջորդ տեղեկությունները Եվրոպա են գալիս միայն 1785 թվականին, Գիլբերթ Ուայթի գրքից։

Անգլիայում առաջին չաու-չաուները հայտնվեցին 1830֊ական թվականներից։ Այն ժամանակ նրանց վրա ուշադրություն էին դարձնում անգլիացի շուն բուծողները, ովքեր զբաղվում էին այդ ցեղատեսակի լավացմանը։ Հպարտ և արքայական չաու-չաուն, որը մենք տեսնում ենք այսօր, չի համապատասխանում հինավուրց չինականին։

Տվյալ պահին ցեղատեսակը համարվում է դեկորատիվ, սակայն իր «հին աշխատանքից» լավ է գլուխ հանում։

Ըստ հետազոտությունների, որը կատարվել է Բրիտանական Կոլումբիայի հալամսարանի գիտնականների կողմից՝ Սթենլի Քորենի գլխավորությամբ, չաու-չաուն ունի սովորելու ընկալման ամենացածր աստիճանը (80 ցեղատեսակից 77֊րդն է)։

  1. Collie or Pug? Study Finds the Genetic Code. New York Times Online. May 21, 2004